Միգել Բրիտոս
Միգել Բրիտոս իսպ.՝ Miguel Britos | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1985[1][2][3] (40 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
| Հասակ | 188 սանտիմետր | ||
| Քաշ | 82 kg | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Միգել Անխել Բրիտոս Կաբրերա (իսպ.՝ Miguel Ángel Britos Cabrera, հուլիսի 17, 1985[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պաշտպան:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգել Բրիտոսը կարիերան սկսել է 2005 թվականին Մոնտեվիդեոյի «Ֆենիքս» ակումբում։ Այս թիմի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 37 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ։ 2006 թվականին տեղափոխվել է «Խուվենտուդ Լաս Պիեդրաս», որտեղ խաղացել է նաև երկու մրցաշրջան։ 2007 թվականի հուլիսին «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբը գնել է ֆուտբոլիստին[4], որի կազմում նա անցկացրել է 14 խաղ և խփել 1 գնդակ։
2008 թվականին 4 միլիոն եվրոյով գնվել է իտալական «Բոլոնիայի» կողմից[5]։ Սեպտեմբերի 21-ին «Ֆիորենտինայի» հետ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում: Առաջին մրցաշրջանում ուրուգվայցի պաշտպանը թիմում անցկացրել է 16 խաղ և խփել 1 գնդակ: Հաջորդ մրցաշրջանում աստիճանաբար դարձել է Բոլոնիայի հիմնական կազմի խաղացող՝ մրցաշրջանի ընթացքում անցկացնելով 24 հանդիպում: 2010/11 մրցաշրջանում տեղ է գրավել ակումբի հիմնական կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Հաջող մրցաշրջանից հետո ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել «Յուվենտուս» ու «Նապոլի»[6], «Էսպանյոլ»[7] և «Մանչեսթեր Սիթի» ակումբները[8]։
2011 թվականի հուլիսի 12-ին տեղափոխվել է «Նապոլի»[9], նրա համար վճարել է 8 մլն եվրո, գումարած Լուիջի Վիտալեի վարձակալությունը[10]։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[11], 1,4 միլիոն եվրո աշխատավարձով[12]։ Մինչմրցաշրջանային մրցաշարի՝ Ժոան Գամպերի Գավաթի խաղարկության ժամանակ «[[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնայի» հետ խաղում ստացել է աջ ոտքի 5-րդ նախագարշապարի ոսկրի կոտրվածք, ինչի պատճառով 4 ամսով դուրս է մնացել ֆուտբոլից[13]։ 2012 թվականի հունվարի 12-ին վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Իտալիայի գավաթի «Չեզենայի» հետ խաղում։
2015 թվականի հուլիսի 22-ին տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի գավաթի գավաթակիր՝ 2012, 2014
- Իտալիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ ««Наполи» приобрёл у «Болоньи» защитника Бритоса». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «UFFICIALE: Miguel Britos al Bologna». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Мигель Бритос на прицеле итальянских грандов». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Эспаньол претендует на Бритоса». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Бритос и Рамирес — новые цели Мансити». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Мигель Бритос перешел в Наполи». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Britos è del Napoli: il difensore uruguaiano è stato presentato ufficialmente». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Britos: Ho sempre sognato Napoli, qui farò il salto di qualità De Laurentiis: Ci siamo rinforzati a difesa ed a centrocampo». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Официально: Мигель Бритос в Наполи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Tegola Britos, infrazione quinto metatarso: sarà operato nelle prossime 48 ore, stop di 2 mesi
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Բրիտոս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոլոնիայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ