Jump to content

Միգել Անխել Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Անխել Ալոնսո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1953(1953-02-01)[1][2] (73 տարեկան)
Ծննդավայր Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,78 մետր
Դիրք կիսապաշտպան

Միգել Անխել Ալոնսո Օյարբիդե (իսպ.՝ Miguel Ángel Alonso Oyarbideփետրվարի 1, 1953(1953-02-01)[1][2], Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), նաև հայտնի է որպես Պերիկո Ալոնսո (իսպ.՝ Periko Alonso;), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ֆուտբոլային մարզիչ։ Ֆուտբոլիստներ Միգել Ալոնսոյի և Խավի Ալոնսոյի հայրը։

Դաշտում Ալոնսոն կոշտ հենակետային կիսապաշտպան էր և իսպանական առաջնության լավագույն խաղացողներից մեկն այդ դիրքում, բայց նաև ուներ լավ հարված, ինչը հանգեցրեց իր կարիերայի ընթացքում խփած մեծ թվով գոլերի[3]։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն ծնվել և մեծացել է Բասկերի երկրում, իսկ ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Տոլոսա քաղաքի ակումբում։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ռեալ Սոսիեդադը», որտեղ սկզբում նա խաղում էր պահեստային թիմում։ 1977 թվականից Միգելը սկսեց հանդես գալ հիմնական թիմում և կարևորագույն խաղացող էր հետագա մրցաշրջաններում՝ ներառյալ 1980/81 և 1981/82 մրցաշրջանները, երբ «Ռեալ Սոսիեդադը» երկու անգամ անընդմեջ հաղթեց Իսպանիայի առաջնությունում։

1982 թվականին Ալոնսոն տեղափոխվեց «Բարսելոնա» 70 միլիոն պեսետայով[4][5]։ Այս ակումբի հետ նա հաղթել է բոլոր ներքին մրցաշարերում և առաջին երկու մրցաշրջաններում եղել է թիմի հիմնական խաղացողը։ 1984 թվականին, երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դարձավ Թերի Վենեյբլսը, Ալոնսոն կորցրեց իր տեղը հիմնական կազմում և խաղաց ընդամենը երկու խաղ 1984/85 չեմպիոնական մրցաշրջանում և 1985 թվականին տեղափոխվեց «Սաբադել»։

1985/86 մրցաշրջանում նա օգնեց համեստ կատալոնական ակումբին գրավել երկրորդ տեղը Սեգունդայում և բարձրանալ Պրիմեյրա։ 1986/87 մրցաշրջանում «Սաբադելին» հաջողվեց փրկվել դուրս մնալուց, իսկ Ալոնսոն վեց գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն։ 1987/88 մրցաշրջանում ակումբն արդեն չկարողացավ խուսափել դուրս մնալուց, որից հետո Ալոնսոն ավարտեց կարիերան։

Համաշխարհային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն Իսպանիայի հավաքականում իր նորամուտը նշել է 1980 թվականի սեպտեմբերի 24-ին՝ հունգարացիների հետ ընկերական խաղում (2:2): Հավաքականի կազմում իր միակ գոլը նա խփել է 1981 թվականի նոյեմբերի 18-ին՝ լեհերի հետ ընկերական խաղում (3:2):

1982 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր տանը, Ալոնսոն թիմի հիմնական խաղացողն էր և ամբողջությամբ խաղացել է բոլոր հինգ հանդիպումներում։ Մրցաշարից հետո նա այլևս չի հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերան ավարտելուց հետո Ալոնսոն մարզել է հիմնականում բասկյան ակումբներ, այդ թվում՝ «Տոլոսան», «Ռեալ Սոսիեդադ B»-ն, «Բեասաինը» և «Էյբարը»։ Նրա մարզչական կարիերայում Բասկերի երկրից դուրս միակ ակումբը Ալիկանտեի «Էրկուլեսն» էր։

2000 թվականի հոկտեմբերին Ալոնսոն փոխարինեց Խավիեր Կլեմենտեին «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա գլխավորությամբ առաջնությունում անցկացրած տասը խաղերում թիմը վաստակեց ընդամենը յոթ միավոր, և դեկտեմբերին Միգելը հրաժարական տվեց՝ հայտարարելով մարզչական կարիերան ավարտելու մասին[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Սոսիեդադ»

  • Իսպանիայի չեմպիոն (2). 1980/81, 1981/82
  • Իսպանիայի առաջնության արծաթե մեդալակիր. 1979/80
  • «Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն՝ 1984/85
  • Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1983/84
  • Իսպանիայի գավաթակիր՝ 1982/83
  • Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից՝ 1983/84
  • Իսպանական լիգայի գավաթակիր՝ 1983
  • Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1983

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
  3. ↑ Giovanni Batista Rodríguez (2016 թ․ հունվարի 27). «Periko Alonso, el éxito tardío» (իսպաներեն). vavel.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. ↑ Ignacio Alonso (1982 թ․ մայիսի 24). «A 'Perico' Alonso le llegó un poco tarde la fama» (իսպաներեն). El País. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. ↑ Oscar Penón Esteva (2012 թ․ հուլիսի 19). «1982: El verano de Maradona» (իսպաներեն). Mundo Deportivo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. ↑ Eduardo Ortiz de Arri (2000 թ․ դեկտեմբերի 22). «Periko Alonso abandona la Real Sociedad y el oficio de entrenador» (իսպաներեն). El País. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.