Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Միաքլորամին (քլորամին), քլորի թույլ հոտով սպիտակ կամ դեղնավուն բյուրեղափոշի։ Լուծվում է ջրում և սպիրտում։ 0.1-5%-անոց լուծույթը գործածվում է իբրև վարակազերծիչ միջոց՝ բնակարանը մաքրելիս, սպիտակեղենը, ամանեղենը, մանակական խաղալիքները, լոգնոցը, լվացարանը և զուգարանը ախտահանելիս։ Յուղաներկով ներկված, խեցասալիկներով կամ պլաստիկով պատված հատակը, պատերը, ինչպես նաև լվացարանը, լոգնոցը և զուգակոնքը հարկավոր է լվանալ միաքլորամինի լուծույթով թրջած շորով։ Միաքլորամինն անհրաժեշտ է պահել պինդ փակվող մուգ ամանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՏնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։