Միացումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միացումներ շինարարական կոնստրուկցիաներում, կոնստրուկցիան կազմող տարրերի ամրակումներ։ Միացումների միշոցով կոնստրուկցիայի մի տարրից ճիգերը փոխանցվում են մյուսին։ Պողպատե կոնստրուկցիաներում հիմնականում կիրառվում են եռակցովի, գամային և հեղյուսային միացումներ։ Հավաքովի երկաթ-բետոնե կոնստրուկցիաներում օգտագործվում են եռակցովի, հազվադեպ՝ հեղյուսային և բետոնով լցրած կարանով (միաձուլած) միացումներ (տես Երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ)։ Փայտե կոնստրուկցիաներում տարածված են թործերով, երիթներով, փայտամեխերով, հեղույսներով, սոսինձներով միացումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 529