Միացյալ խաչ (հուշարձան, Երևան)
Միացյալ խաչ | |
---|---|
«Միացյալ խաչ» հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում |
Բարձրություն | 4,5 մ |
Քանդակագործ(ներ) | Ֆրիդ Սողոյան |
Ճարտարապետ(ներ) | Ռազմիկ Մանուկյան, Տիգրան Մանուկյան |
Հիմնադրում | 2012 |
Նյութ | գրանիտ |
Շինարարության ավարտ | դեկտեմբերի 2, 2013 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Միացյալ խաչ» հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում, տեղադրվել է 2013 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Պատվանդանին հայերեն և ռուսերեն արձանագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։
Հուշարձանն իրենից ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ՝ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը։ Հուշարձանի նյութը և գույնը հեղինակի կողմից ընտրված են նրա իմաստային նշանակությանը համահունչ լինելու համար, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միացյալ խաչ» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Օղակաձև զբոսայգու Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում։
Հանդիսավոր բացումը կատարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար անձինք, երևանցիներ[1]։
Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։
Պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից։
Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միացյալ խաչ (հուշարձան, Երևան) կատեգորիայում։ |