Jump to content

Միատեսակ դոմենային անվան վեճերի կարգավորման կանոնակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միատեսակ դոմենային անվան վեճերի կարգավորման կանոնակարգ (անգլ.՝ Uniform Domain-Name Dispute-Resolution Policy, UDRP), գործընթաց է, որը սահմանված է Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN) կողմից՝ ինտերնետային դոմենային անունների գրանցման հետ կապված վեճերը լուծելու համար։ Միատեսակ Դոմենային Անվան Վեճերի Կարգավորման Կանոնակարգը կիրառվում է բոլոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների (.com, .net, .org և այլն), որևէ երկիր ներկայացնող վերին մակարդակի դոմենների, ինչպես նաև նոր ստեղծվող ընդհանուր վերին մակարդակի դոմենների վրա (.xyz, .online, .top և այլն)։

Պատմական հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ICANN-ն առաջին անգամ ստեղծվեց, նրան վերապահված հիմնական խնդիրներից մեկը «Ապրանանիշի դիլեման» էր, այն է՝ ապրանքանիշի օգտագործումը որպես դոմենային անուններ՝ առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնության: 1990-ականների վերջերին այդպիսի օգտագործումը նույնականացվեց որպես խնդրահարույց և հավանաբար սպառողներին մոլորության մեջ գցող: Միացյալ Թագավորությունում Գերագույն դատարանը նման դոմենային անունները բնութագրեց որպես «խարդախության գործիք»[1]:

Առաջին քայլերից մեկն այն էր, որ անդամ երկրները հանձնարարեցին Միավորված ազգերի կազմակերպության Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը (WIPO) զեկույց կազմել ապրանքանշանների և դոմենային անունների միջև լարվածության մասին: 1999 թվականի ապրիլի 30-ին հրապարակված WIPO-ի զեկույցը խորհուրդ տվեց հիմնել «պարտադիր վարչական ընթացակարգ չարաշահվող գրանցումների վերաբերյալ», որը թույլ կտար ստեղծել «չեզոք վայր այն վեճերի համատեքստում, որոնք հաճախ միջազգային բնույթ են կրում»[2]: Ընթացակարգը նախատեսված չէր զբաղվելու մրցակցող իրավունքներով դեպքերով, ոչ էլ կբացառեր դատարանների իրավասությունը: Այնուամենայնիվ, այն պարտադիր կլիներ այն իմաստով, որ «յուրաքանչյուր դոմենային անվան դիմում, դոմենային անվան համաձայնագրում, պարտավոր կլիներ ենթարկվել ընթացակարգին, եթե երրորդ կողմի կողմից դրա դեմ հայց հարուցվեր»: WIPO-ի զեկույցը նաև ներկայացրեց UDRP-ի ընթացիկ եռաստիճան թեստը:

1999 թվականի օգոստոսի 25-ին և օգոստոսի 26-ին Սանտյագոյում (Չիլի) տեղի ունեցած նիստերում ICANN-ի Տնօրենների խորհուրդը ընդունեց UDRP քաղաքականությունը, որը հիմնված էր WIPO-ի Ինտերնետ դոմենային անունների գործընթացի զեկույցում պարունակվող խորհուրդների, ինչպես նաև գրոնցողների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրած մեկնաբանությունների վրա[3][4][2]:

1999 թվականի հոկտեմբերի 24-ին ICANN-ի խորհուրդը ընդունեց Դոմենային անունների վեճերի միասնական լուծման քաղաքականության կանոնների մի շարք (UDRP կանոններ), որոնք սահմանում են վեճերի լուծման վարչական ընթացակարգի յուրաքանչյուր փուլի համար նախատեսված ընթացակարգերը և այլ պահանջներ: Ընթացակարգն իրականացվում է ICANN-ի կողմից հաստատված վեճերի լուծման ծառայության մասնագետների կողմից[5]:

ICANN-ի կողմից ընդունվելուց հետո UDRP-ն գործարկվեց 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, և WIPO-ի կողմից դրա հիման վրա որոշված առաջին գործն էր Միատեսակ Դոմենային Անվան Վեճերի Կարգավորման Կանոնակարգը, որն առնչվում էր worldwrestlingfederation.com դոմենային անվան հետ[6]: Այդ ժամանակից ի վեր WIPO-ն տրամադրում է համաշխարհային մակարդակով օգտագործվող Իրավաբանական ակնարկ՝ ամփոփելու UDRP-ի ներքո դատական փորձը մի շարք ընդհանուր և կարևոր նյութական և ընթացակարգային հարցերի վերաբերյալ[7]:

Կանոնակարգն ընդունվել է ICANN-ի կողմից հավատարմագրված բոլոր ռեգիստրատորների կողմից։ Այն ընդունվել է նաև մի շարք երկրներ ներկայացնող վերին մակարդակի դոմենների կառավարման մարմինների կողմից (օրինակ՝ .nu, .tv, .ws

UDRP-ի կիրառումը պայմանավորված է դոմենի գրանցողի (կամ երկրի դոմենի դեպքում՝ համապատասխան գրանցող մարմնի) և դոմենային անուն գրանցող անձի կամ կազմակերպության (գրանցող) միջև կնքված պայմանագրով։ Երբ գրանցողը ընտրում է դոմենային անուն, նա պարտավորվում է «ներկայացնել և երաշխավորել», որ դոմենը չի խախտում և չի ոտնահարում որևէ երրորդ կողմի իրավունքները։ Նա նաև համաձայնում է մասնակցել արբիտրաժային բնույթի գործընթացի, եթե երրորդ կողմը ներկայացնի նման պահանջ[2]։

Կանոնակարգը սահմանում է պայմանները և դրույթները գրանցողի ու ցանկացած երրորդ կողմի (բացի ռեգիստրատորից) միջև դոմենային անվան գրանցման և օգտագործման հետ կապված վեճերի դեպքում[2]։

Վեճի դեպքում դժգոհող կողմը (բողոքարկող) դիմում է ICANN-ի կողմից հավանության արժանացած վեճերի լուծման ծառայություններից մեկին՝ ներկայացնելով բողոքը։ Ընտրված կազմակերպությունը ղեկավարում է գործընթացը։ Վեճերի կարգավորման ընթացակարգերը կատարվում են՝ ըստ Միատեսակ դոմենային անունների վեճերի կարգավորման կանոնների և ընտրված ծառայության հավելյալ կանոնների[5][8]։

UDRP-ի վեճերի կարգավորման ծառայությունները հետևյալն են․

  • Արաբական Վեճերի Կարգավորման Կենտրոն (ACDR)[9]
  • Ասիական Դոմենային Անվան Վեճերի Կարգավորման Կենտրոն (ADNDRC)[10]
  • Կանադական Միջազգային Ինտերնետ Վեճերի Կարգավորման Կենտրոն (CIIDRC)[11]
  • Չեխական Արբիտրաժային Դատարան (CAC)՝ Ինտերնետային վեճերի արբիտրաժական կենտրոն[12]
  • Ազգային Արբիտրաժային Ֆորում (NAF)[13]
  • Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (WIPO)[14]

UDRP գործընթացում բողոքարկողը պետք է ապացուցի երեք հիմնական տարր՝ հաջողության հասնելու համար․

  • Դոմենային անունը նույնական է կամ շփոթեցնող կերպով նման է այն ապրանքանիշին կամ ծառայության նշանին, որի նկատմամբ բողոքարկողն ունի իրավունքներ,
  • Դոմենը գրանցած անձը չունի որևէ իրավունք կամ օրինական շահագրգռվածություն այդ անվան վրա,
  • Դոմենային անունը գրանցվել և օգտագործվում է «վատ մտադրությամբ»։

UDRP-ում որոշում կայացնող հանձնաժողովը «վատ մտադրությունը» գնահատելիս դիտարկում է մի շարք ոչ-սահմանափակող գործոններ, օրինակ․

  • Արդյոք գրանցողը դոմենային անունը գրանցել է հիմնականում այն նպատակով, որպեսզի վաճառի, հանձնի կամ փոխանցի այն ապրանքանիշի կամ ծառայության նշանի սեփականատիրոջը,
  • Արդյոք դոմենային անունը գրանցվել է՝ կանխելու համար ապրանքանիշի սեփականատիրոջը նույնանիշ դոմեն ստանալուց, հատկապես եթե գրանցողը նման վարքագծով զբաղվել է մի քանի անգամ,
  • Արդյոք դոմենի գրանցումը տեղի է ունեցել մրցակցի բիզնեսը խափանելու նպատակով,
  • Արդյոք դոմենը օգտագործվել է առևտրային շահի համար սխալմամբ այցելուներին գրանցողի կայք ուղղորդելու նպատակով՝ շփոթեցնելով ապրանքանիշի հետ։

UDRP-ի նման վեճերի լուծման նպատակըն արագ և տնտեսող գործընթաց ապահովելն է։ Այն նախատեսված է որպես ավելի արագ ու քիչ ծախսատար տարբերակ՝ համեմատած ազգային կամ օտարերկրյա դատարաններում դատական գործընթացների հետ։ Բացի այդ, ընթացակարգը լիցենզավորված չէ, բայց ղեկավարվում է մասնագետների կողմից, ովքեր տիրապետում են միջազգային ապրանքանիշերի իրավունքին, դոմենային հարցերին, էլեկտրոնային առևտրին, ինտերնետին և վեճերի կարգավորմանը։ Գործընթացը միջազգային է․ այն ապահովում է մեկ մեխանիզմ՝ դոմենային վեճերը լուծելու համար՝ անկախ գրանցողի, վեճ ներկայացնողի կամ ռեգիստրատորի գտնվելու վայրից։

UDRP բողոքը ներկայացնելու համար նվազագույն վճարները սովորաբար սկսվում են մոտավորապես 1000-2000 ԱՄՆ դոլարից[15]։ Գումարը կախված է դոմենների թվից և նրանից, թե գործը քննվում է մեկ, թե երեք հանձնաժողովի անդամների կողմից։ Օրինակ՝ ՀԱՀ-ի արբիտրաժային ու միջնորդական ծառայության WIPO-ի միջոցով 6-ից 10 դոմենով և երեք դատավորով քննվող գործը կարող է արժենալ մոտ 5000 ԱՄՆ դոլար[16]։ Այս վճարները չեն ներառում փաստաբանական ծառայությունները[17]։ Վճարների մանրամասները նշված են յուրաքանչյուր ծառայության հավելյալ կանոններում[7]։

Կողմերին օգնելու նպատակով, ՀԱՀ-ը տրամադրում է ուղեցույց՝ WIPO Overview, որն ամփոփում է մոտ հազար որոշում՝ հարյուրավոր մասնագետների կողմից[18]։

Եթե կողմերից որևէ մեկը պարտվում է UDRP գործընթացում, որոշ երկրներում նա դեռ կարող է դիմել դատարան՝ դոմենը գրանցած կողմի դեմ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում UDRP որոշումը կարող է վիճարկվել դատարանում՝ Anticybersquatting Consumer Protection Act-ի հիմքով։ Դոմենը կորցրած կողմը կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում հայց ներկայացնել ապրանքանիշի տիրոջ դեմ, որպեսզի կանխի դոմենային անվան փոխանցումը[2][19]։

UDRP գործընթացը կիրառվել է մի շարք հայտնի դեպքերում։ 2000 թվականի հունվարին, օրինակ, «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունը հաղթեց առաջին UDRP գործը Մայքլ Բոսմանի դեմ Կալիֆոռնիայում. նա գրանցել էր worldwrestlingfederation.com դոմենwv և փորձել էր վաճառել այն կազմակերպությանը[20]։ Հետագայում, 2002 թվականի մայիսին, կազմակերպությունը փոխեց իր անունը՝ դառնալով «World Wrestling Entertainment» (WWE), ապրանքանիշային վեճի պատճառով «World Wide Fund for Nature»-ի հետ։ Կազմակերպությունը թույլատրեց, որ WWF.com դոմենը ժամկետից դուրս գա, քանի որ դրա փոխանցման իրավական պարտավորություն չուներ։ Ավելի ուշ այն ձեռք բերեց Գրեգորի Ռիքսը իր վեբ ֆորումի համար[21]։

Մյուս հայտնի գործերից է Մադոննա (Madonna) ընդդեմ Դան Պարիզի և «Madonna.com»-ի գործը, որտեղ հանձնաժողովը հիմնվելով երեք հիմնական վերլուծության վրա, որոշեց դոմենը փոխանցել Մադոննային[22]։ Սակայն նույն տարում տեղի ունեցավ նաև Sting (Գորդոն Սամներ) ընդդեմ Մայքլ Ուրվանի գործը, որտեղ վերջինս պահպանեց իր իրավունքը sting.com դոմենի նկատմամբ, քանի որ հանձնաժողովը որոշեց, որ «sting» բառը սովորական բառ է, այն գրանցված չէր որպես ապրանքանիշ, և Ուրվանն օգտագործել է այն օրինական նպատակներով՝ ոչ թե այն շորթելու համար[23]։

2000 թվականին Wal-Mart Stores ընկերության դեմ Richard MacLeod-ի գործը բացահայտեց կիբերսքվատինգի խնդիրը. Հանձնաժողովը գտավ, որ «wal-martsucks.com» դոմենը ստեղծված չէր քննադատության համար, այլ շորթման նպատակով՝ գումար ստանալու փորձով[18][24]։

UDRP-ի շրջանակներում կարևոր է նաև Oki Data Americas-ի և ASD-ի գործը 2001 թվականին, որը հաճախ հիշատակվում է որպես «արդար օգտագործման» օրինակ. այն պարզում է, թե ինչպես ապրանքանիշի թույլատրված կամ չթույլատրված ներկայացուցիչները կարող են կամ չեն կարող օգտագործել ապրանքանիշը դոմենային անվան մեջ[25]։

Վերջապես, 2020 թվականին HM Revenue and Customs-ն ընդդեմ Ադիլ Խասանովի գործը ցույց է տալիս, թե ինչպես COVID-19 ճգնաժամը և առցանց ակտիվության աճը հանգեցրին խարդախ դոմենային գրանցումների կտրուկ աճին և նոր վեճերի առաջացմանը[26]։

Դոմենային վեճերը նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների դեպքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ICANN-ը սկսեց նոր ընդհանուր վերին մակարդակի դոմեններ ստեղծելու գործընթաց[27]։ Մեկնաբանվում է, որ ավելի քան 1,900 դիմում է ներկայացվել։ Դոմենային համակարգի ընդլայնման շրջանակում ICANN-ը ներկայացրեց մի շարք նոր գործիքներ ապրանքանիշերի պաշտպանության համար։ Դիտարկումները տարբեր են այն հարցում, թե արդյոք այս նոր գործընթացներն արդյունավետ կլինեն[28]։ Որպես կանխատեսում՝ արդյունաբերության փորձագետները ենթադրում են, որ UDRP-ն կշարունակի կիրառվել, իսկ կիբերսքվատինգի դեպքերը կարող են զգալիորեն աճել։ Այնուամենայնիվ, նախորդ ընդլայնումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ ․com դոմենը շարունակում է մնալ չափով և գրանցված վեճերի քանակով առաջնային ընտրություն[29]։

ICANN-ը նշանակել է WIPO Arbitration and Mediation Center-ին որպես բացառիկ կազմակերպություն՝ նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների (gTLD) ծրագրի շրջանակում ապրանքանիշերով հիմնված «նախնական իրավական հակափաստարկների» (Legal Rights Objections, LRO) կարգավորման համար։ Այս գործընթացի նպատակն այն է, որպեսզի ապրանքանիշերի սեփականատերերը հնարավորություն ունենան բողոքարկել նոր gTLD դիմումները, որոնք, իրենց կարծիքով, կարող են խախտել իրենց իրավունքները։

2013 թվականին WIPO կենտրոնը հրապարակել է զեկույց, որը ամփոփում և վերլուծում է այս LRO ընթացակարգը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ապրանքանիշի տերերը պաշտպանել իրենց իրավունքները՝ անմիջապես նոր դոմենային անվան ստեղծումից առաջ։

ICANN-ը նշանակեց WIPO Arbitration and Mediation Center-ը բացառիկ ծառայող՝Trademark-հիմնված «նախնական իրավական հակափաստարկների» (Legal Rights Objections, LRO) կարգավորման համար, նոր gTLD ծրագրի շրջանակում[30]։ 2013 թվականի WIPO կենտրոնի զեկույցը ամփոփում և վերլուծում է նախնական իրավական հակափաստարկների ընթացակարգը, որտեղ ապրանքանիշի սեփականատերերը կարող էին դեմ արտահայտվել նոր gTLD դիմումներին, եթե մտավախություն ունենային, որ դրանք կարող են խախտել իրենց իրավունքները[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Management of Internet Names and Addresses: Intellectual Property Issues, 30 April 1999» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Uniform Domain Name Dispute Resolution Policy». ICANN.
  3. «WIPO Guide to the Uniform Domain Name Dispute Resolution Policy (UDRP)». WIPO.
  4. «Final Report of the WIPO Internet Domain Name Process» (PDF). WIPO.
  5. 5,0 5,1 «Rules for Uniform Domain Name Dispute Resolution Policy (the "Rules")». ICANN.
  6. WIPO Domain Name Decision: D1999-0001. Wipo.int. Retrieved on 2014-04-28.
  7. 7,0 7,1 «WIPO Overview of WIPO Panel Views on Selected UDRP Questions, Third Edition ("WIPO Jurisprudential Overview 3.0")». 2017.
  8. «List of Approved Dispute Resolution Service Providers and supplemental rules». ICANN.
  9. «Arab Center for Dispute Resolution(ACDR)». acdr.aipmas.org.
  10. «Asian Domain Name Dispute Resolution Centre».
  11. «Canadian International Internet Dispute Resolution Center».
  12. http://www.adr.eu/index.php(CAC) (չաշխատող հղում)
  13. «Alternative Dispute Resolution – ADR Forum». www.adrforum.com.
  14. «WIPO Portal page». WIPO.
  15. InterNIC | FAQs on the UDRP, Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին
  16. «WIPO Guide to the Uniform Domain Name Dispute Resolution Policy». WIPO.
  17. «CAC's UDRP Supplemental Rules of the Czech Arbitration Court». UDRP. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  18. 18,0 18,1 «WIPO Administrative Panel Decision: D2000-0662». www.wipo.int.
  19. «An Informational Website About Cybersquatting Law».
  20. «WIPO Domain Name Decision: D1999-0001». www.wipo.int. Վերցված է 2025 թ․ հուլիսի 2-ին.
  21. «WWF fails to wrestle domain name from holder». Pinsent Masons (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 7. Վերցված է 2025 թ․ հուլիսի 2-ին.
  22. «WIPO Administrative Panel Decision: D2000-0847, Madonna Ciccone, p/k/a Madonna v. Dan Parisi and "Madonna.com"». www.wipo.int. 2000 թ․ հոկտեմբերի 12.
  23. «WIPO Administrative Panel Decision: d2000-0596, Gordon Sumner p/k/a Sting v Michael Urvan». ICANN. 2000 թ․ հուլիսի 20.
  24. «25 Most Cited Decisions in Complaint». WIPO.
  25. «WIPO Administrative Panel Decision: D2001-0903». www.wipo.int.
  26. «WIPO Administrative Panel Decision: D2020-1074». www.wipo.int.
  27. «New Generic Top-Level Domain Program History». ICANN.
  28. O'Toole, Thomas (2013 թ․ հունվարի 2). «Cyberlaw Predictions 2013». Bloomberg BNA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին.
  29. «Online brand protection, what to expect in 2013». Emily Taylor — Internet Law and Governance. 2013 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. «Previous expansions of the namespace have failed to capture the public imagination or to pose a competitive threat to the gorilla in the market, .com. According to WIPO, of 42,000 UDRP filings to date, 80% were for .com domains, and of the new gTLDs, only .info has attracted any volume of UDRP disputes (3% of cases filed)»
  30. «Legal Rights Objections under ICANN's New gTLD Program». WIPO.
  31. «WIPO Arbitration and Mediation Center End Report on Legal Rights Objection Procedure 2013» (PDF). 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]