Միավորված ազգերի կազմակերպության բանաձև

Միավորված ազգերի կազմակերպության բանաձև ( ՄԱԿ-ի բանաձև ), պաշտոնական տեքստ, որն ընդունվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարմնի կողմից: Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի ցանկացած մարմին կարող է որոշումներ ընդունել, գործնականում բանաձևերի մեծ մասն ընդունվում է Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի կողմից։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր ասամբլեայի որոշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությամբ ՄԱԿ-ի բյուջետային հարցերի և ստորին մարմիններին տրվող հանձնարարականների, Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն հանդիսանում։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում Գլխավոր ասամբլեայի բանաձևերը նկարագրվում են որպես անդամ պետությունների տեսակետների արտահայտություն, որոնք իրավաբանորեն պարտադիր չեն անդամ պետությունների համար[1]։
ՄԱԿ-ի կանոնադրության 10-րդ և 14-րդ հոդվածները Գլխավոր ասամբլեայի բանաձևերը նկարագրում են որպես «հանձնարարականներ». Արդարադատության միջազգային դատարանը բազմիցս շեշտել է Գլխավոր ասամբլեայի բանաձևերի հանձնարարական բնույթը[2]։
Անվտանգության խորհրդի բանաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են իրականացնել «Անվտանգության խորհրդի որոշումները՝ համաձայն այս Կանոնադրության»
1971 թվականին Միջազգային արդարադատության դատարանը (ICJ), որը հայտնի է նաև որպես «Աշխարհի դատարան» և հանդիսանում է միջազգային իրավունքի հարցերով զբաղվող բարձրագույն դատարան, Նամիբիայի հարցի վերաբերյալ հայտարարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը իրավաբանորեն պարտադիր են։ Որոշ ձայներ[3][4], այնուամենայնիվ, պնդում են, որ պետք է տարբերություն դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի միջև, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Կանոնադրության «VII գլխի» ներքո և իրավաբանորեն պարտադիր են, և բանաձևերի միջև, որոնք ընդունվել են «VI գլխի» ներքո և պարտադիր չեն։ Սակայն գործնականում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը հազվադեպ են հստակ նշում, թե արդյոք դրանք ընդունվել են Կանոնադրության VI կամ VII գլխի հիման վրա։
ՄԱԿ-ի մարմինների գործունեության ռեպերտուարը՝ ՄԱԿ-ի իրավական հրապարակումը, նշում է, որ 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյում կայացած Միջազգային կազմակերպության հարցերով ՄԱԿ-ի համաժողովի ընթացքում փորձեր արվեցին սահմանափակել Կանոնադրության 25-րդ հոդվածով անդամ պետությունների պարտավորությունները՝ դրանք վերապահելով միայն այն որոշումներին, որոնք Անվտանգության խորհուրդն ընդունել էր Կանոնադրության VI, VII և VIII գլուխների հատուկ լիազորությունների շրջանակներում։ Սակայն այդ փորձերը ձախողվեցին։ Այդ ժամանակ հայտարարվել է, որ այդ պարտավորությունները նաև բխում են Կանոնադրության 24-րդ հոդվածով Խորհրդին տրված լիազորություններից՝ գործելու անդամների անունից միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը իրականացնելիս։ Կանոնադրության 24-րդ հոդվածը դառնում է լիազորությունների աղբյուր, որը կարելի է օգտագործել այն իրավիճակներում, որոնք չեն ընդգրկվում հաջորդող հոդվածների ավելի մանրամասն դրույթներով։ Ռեպերտուարը 24-րդ հոդվածի վերաբերյալ նշում է. «Հարցը, թե արդյոք 24-րդ հոդվածը Անվտանգության խորհրդին ընդհանուր լիազորություններ է տալիս, դադարեց քննարկման առարկա լինել 1971 թվականի հունիսի 21-ին Միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումից հետո, որը վերաբերում էր Նամիբիայի հարցին (ICJ Reports, 1971, էջ 16)։
Բանաձևի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի բանաձևերը հետևում են ընդհանուր ձևաչափի։ Յուրաքանչյուր բանաձև ունի երեք մաս՝ վերնագիր, նախաբանի դրույթներ և գործող դրույթներ։ Ամբողջ բանաձևը կազմված է մեկ երկար նախադասությունից, որի ընթացքում օգտագործվում են ստորակետեր և կետ-ստորակետեր, իսկ վերջում տեղադրվում է ընդամենը մեկ վերջակետ։ Վերնագիրը պարունակում է այն մարմնի անունը, որն ընդունում է բանաձևը (լինի դա Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան, ԳԱ-ի ենթակա մարմիններից որևէ մեկը կամ ցանկացած այլ բանաձև ընդունող կազմակերպություն)։ Նախաբանի դրույթները (որոնք նաև կոչվում են նախաբանի արտահայտություններ) ցույց են տալիս այն շրջանակը, որի մեջ տեսվում է խնդիրը, ինչպես դա տեղի է ունենում այլ փաստաթղթերում նախաբանում։ Իսկ գործող դրույթները (որոնք նաև կոչվում են գործող արտահայտություններ) ներկայացնում են մարմնի այն գործողությունների շարքը, որոնք պետք է կատարվեն՝ տրամաբանական հերթականությամբ։ Ամեն գործող դրույթ պահանջում է կոնկրետ գործողություն
Վերջին գործող դրույթը, հիմնականում Անվտանգության խորհրդում, գրեթե միշտ հետևյալն է՝ «Որոշում է [կամ Ընդունում է] մնալ հարցի մասին հետագա ուսումնասիրության մեջ»։ Այս ավանդույթի հիմնավորումը մի փոքր անորոշ է, բայց այն երաշխիք է համարվում, որ մարմինը հետագայում անհրաժեշտության դեպքում կդիտարկի բանաձևում նշված թեման։ Անվտանգության խորհրդի բանաձևերի դեպքում, հնարավոր է որ դա օգտագործվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից որևէ չլուծված հարցերի վերաբերյալ «անհետաձգելի հատուկ նստաշրջան» կազմակերպելը արգելքի տակ դնելու նպատակով։
Նախաամբուլյար և գործող դրույթները գրեթե միշտ սկսվում են բայերով, որոնք երբեմն կարող են լինեն մակբայ, ապա շարունակվում են նրանով, ինչ որ մարմինը որոշի ավելացնել; առաջին բառը միշտ կամ շեղ է, կամ գրվում է ենթագծով։ Այնուամենայնիվ, նախաամբուլյար դրույթները համարակալված չեն, ավարտվում են ստորակետերով և երբեմն սկսվում են ածականներով։ Գործող դրույթները համարակալված են, ավարտվում են կետերով (բացառությամբ վերջինի, որն ավարտվում էվերջակետով ), և երբեք չեն սկսվում ածականներով:
Բանաձևը ընդունող մարմնի անվանումը կարող է նախաբանի դրույթներից վերևի մասից բերվել ներքև։ Սա կատարվում է հիմնականում ոճական նպատակներով, և բանաձևը շարունակում է մնալ համապարփակ նախադասություն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի բանաձևերը կարող են լինել ինչպես բովանդակային, այնպես էլ նաև ընթացակարգային։
Բացի այդ, բանաձևերը կարող են դասակարգվել ըստ այն մարմնի, որ կողմից դրանք դրվում են քննարկման, օրինակ՝
- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր
Միավորում խաղաղության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մշտական հինգի (P5) անդամների կողմից վետոյի պատճառած փակուղու հաղթահարման նպատակով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց 377 բանաձևը՝ «Միավորում խաղաղության համար» բանաձևը, որը սահմանվել էր Միացյալ Նահանգների կողմից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 377 բանաձևը հայտնում, որ երբ Անվտանգության խորհուրդը նրա P5 անդամների միջև միաձայնության բացակայության պատճառով չի կարող իրականացնել անհրաժեշտ գործողություններ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, Գլխավոր ասամբլեան պետք է անմիջապես քննարկի հարցը և կարող է տալ համապատասխան առաջարկություններ ՄԱԿ-ի անդամ պետություններին համատեղ միջոցներ ձեռնարկելու համար, այդ թվում՝ զինված ուժերի օգտագործումը անհրաժեշտության դեպքում, որպեսզի պահպանվի կամ վերականգնվի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը[5]։ 377 բանաձևը նաև ստեղծեց «Անհետաձգելի հատուկ նստաշրջանի» (ESS) մեխանիզմը։ «Միավորում խաղաղության համար» մոտեցումը միջազգային հակամարտությունները և ճգնաժամերը հաղթահարելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգտագործել է մի քանի անգամ, այդ թվում՝ 1951 թվականին Կորեայում, 1956 թվականին Մերձավոր Արևելքում, և այլն։
Իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաձևերի իրականացումը կախված է ՄԱԿ-ի ավելի ուժեղ անդամ պետություններից, և այդ պատճառով շատ բանաձևեր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, մնում են չիրականացված։ Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ ուղղված բանաձևերը ըստ էության կազմում են չիրականացված ՄԱԿ-ի բանաձևերի ամենամեծ մասը, ըստ միջազգային հարաբերությունների գիտնական Ստեֆեն Զունեսի երկար տարիների դիվանագիտական պատմության ակնարկի։ ԱՄՆ դաշնակից Իսրայելը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ տասնյակից ավելի բանաձևեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is the difference between a resolution and a decision? – Ask DAG!» (անգլերեն). United Nations. Վերցված է 2021-10-04-ին.
- ↑ Sergei A. Voitovich, International Economic Organizations in the Internatio xczcnal Legal Process, p. 95. Martinus Nijhoff Publishers, 1995. 0-7923-2766-7
- ↑ "The International Court of Justice took the position in the Namibia Advisory Opinion that Art. 25 of the Charter, according to which decisions of the Security Council have to be carried out, does not only apply in relation to chapter VII. Rather, the court is of the opinion that the language of a resolution should be carefully analysed before a conclusion can be drawn as to its binding effect. The Court even seems to assume that Art. 25 may have given special powers to the Security Council. The Court speaks of "the powers under Art. 25". It is very doubtful, however, whether this position can be upheld. As Sir Gerald Fitzmaurice has pointed out in his dissenting opinion: "If, under the relevant chapter or article of the Charter, the decision is not binding, Article [69/70] 25 cannot make it so. If the effect of that Article were automatically to make all decisions of the Security Council binding, then the words 'in accordance with the present Charter' would be quite superfluous". In practice the Security Council does not act on the understanding that its decisions outside chapter VII are binding on the States concerned. Indeed, as the wording of chapter VI clearly shows, non-binding recommendations are the general rule here." Frowein, Jochen Abr. Völkerrecht – Menschenrechte – Verfassungsfragen Deutschlands und Europas, Springer, 2004, 3-540-23023-8, p. 58.
- ↑ De Wet, Erika. The Chapter VII Powers of the United Nations Security Council, Hart Publishing, 2004, 1-84113-422-8, pp. 39-40. "Allowing the Security Council to adopt binding measures under Chapter VI would undermine the structural division of competencies foreseen by Chapters VI and VII, respectively. The whole aim of separating these chapters is to distinguish between voluntary and binding measures. Whereas the specific settlement of disputes provided by the former is underpinned by the consent of the parties, binding measures in terms of Chapter VII are characterised by the absence of such consent. A further indication of the non-binding nature of measures taken in terms of Chapter VI is the obligation on members of the Security Council who are parties to a dispute, to refrain from voting when resolutions under Chapter VI are adopted. No similar obligation exists with respect to binding resolutions adopted under Chapter VII... If one applies this reasoning to the Namibia opinion, the decisive point is that none of the Articles under Chapter VI facilitate the adoption of the type of binding measures that were adopted by the Security Council in Resolution 276(1970)... Resolution 260(1970) was indeed adopted in terms of Chapter VII, even though the ICJ went to some length to give the opposite impression."
- ↑ United Nations General Assembly Resolution A/RES/377(V) 3 November 1950. Retrieved 4 December 2021.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միավորված ազգերի կազմակերպության բանաձև» հոդվածին։ |