Միասնական շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միասնական շուկան առևտրային բլոկի տեսակ է, որտեղ առևտրային խոչընդոտների մեծ մասը (ապրանքների համար) վերացվում են ապրանքային կարգավորման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև արտադրության (կապիտալ և աշխատուժ), ձեռնարկությունների և ծառայությունների գործոնների ազատ տեղաշարժի ներդրմանը զուգահեռ։ Նպատակն այն է, որ անդամների միջև կապիտալի, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների տեղաշարժը կատարվի այնքան հեշտությամբ, որքան մի երկրի սահմաններում[1]։ Անդամ պետությունների միջև գոյություն ունեցող ֆիզիկական (սահմանները), տեխնիկական (ստանդարտները) և ֆիսկալ (հարկերը) խոչընդոտները վերացվում են հնարավոր առավելագույն չափով։ Այս արգելքները խոչընդոտում են արտադրության 4 գործոնների տեղաշարժը։

Ընդհանուր շուկան սովորաբար ընկալվում է որպես միասնական շուկայի առաջին մակարդակ։ Այն սովորաբար կառուցվում է ազատ առևտրի գոտու հիման վրա ապրանքների նկատմամբ առանց սակագնի կիրառմամբ և համեմատաբար կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժով, բայց ոչ այդքան զարգացած ոչ սակագնային առևտրային խոչընդոտների կրճատմամբ։

Միասնականացված շուկան միասնական շուկայի վերջին մակարդակն է և վերջնական նպատակը։ Այն պահանջում է ապրանքների, ծառայությունների (այդ թվում ֆինանսական ծառայությունների), կապիտալի և մարդկանց ամբողջական ազատ տեղաշարժ առանց հաշվի առնելու ազգային սահմանները։

Ինտեգրացիայի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր շուկան կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է տալիս, բայց մի շարք առևտրային խոչընդոտներ դեռևս մնում են։ Այն վերացնում է բոլոր քվոտաներն ու "սակագները"՝ ներմուծվող ապրանքների վրա կիրառվող դրույքները։ Այնուամենայնիվ, "ոչ սակագնային խոչընդոտները" շարունակում են մնալ անդամ պետությունների անվտանգության, փաթեթավորման պահանջների և ազգային վարչական ընթացակարգերի տարբերություններին համապատասխան։ Նրանք, օրինակ, կանխում են արտադրողների կողմից՝ նույն ապրանքը բոլոր անդամ պետություններում վաճառքը։ Ընդհանուր շուկայի նպատակը առավել հաճախ տնտեսական կոնվերգենցիան է և միասնական շուկայի ստեղծումը։ Սա հաճախ համարվում է միասնական շուկայի առաջին մակարդակը։ Եվրոպական տնտեսական համայնքը ընդհանուր շուկայի առաջին օրինակն էր։ 

Միասնական շուկան (երբեմն կոչվում է ՛՛ներքին շուկա՛՛) մարդկանց, ապրանքներին, ծառայություններին և կապիտալին հնարավորություն է տալիս միության շրջանակներում տեղաշարժվել այնքան ազատ, ինչքան մի երկրում, ազգային սահմանների և արգելքների նկատմամբ խոչընդոտվելու փոխարեն, ինչպես առաջ էր։ Քաղաքացիները կարող են սովորել, ապրել, առևտուր անել, աշխատել և անցել թոշակի ցանկացած անդամ երկրում։ Սպառողները վայելում են բոլոր անդամ պետությունների արտադրանքի հսկայական տեսականին, և գործարարներն ունեն ավելի շատ սպառողների ներգրավելու անսահմանափակ հնարավորություն։ Միասնական շուկան սովորաբար բնութագրվում է որպես ՛՛անվճար սահմանապահ՛՛: Այնուամենայնիվ, մի շարք խոչընդոտներ մնում են, ինչպիսիք են ազգային հարկային համակարգերի, ծառայությունների ոլորտի և էլեկտրոնային առևտրի նկատմամբ պահանջների տարբերությունները։ Ի հավելումն, առանձնացված ազգային շուկաներ կարող են մնալ ֆինանսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում։ Մասնագիտական որակավորումների ճանաչմանը վերաբերող օրենքները նույնպես կարող են ամբողջովին չհարմոնիզացվեն[2]։ Եվրասիական տնտեսական միությունը, Պարսից ծոցի համագործակցությունը, CARICOM-ը և Եվրոպական միությունը միասնական շուկայի օրինակներ են, չնայած Պարսից ծոցի համագործակցությունը 2014 թվականին որակվել է որպես ՛՛անսարք՛՛: Եվրամիությունը միակ տնտեսական միությունն է, որի նպատակը միասնական շուկան ՛՛ավարտին հասցնելն է՛՛:

Ամբողջովին միասնականացված շուկան սովորաբար վերաբերում է խոչընդոտների ի սպառ վերացմանը և մնացյալ ազգային շուկաների ինտեգրմանը։ Ամբողջական տնտեսական ինտեգրումը կարելի է տեսնել բազմաթիվ երկրներում՝ սկսած ընդհանուր տնտեսական սկզբունքներով մեկ միասնական պետությունից մինչև ուժեղ ազգային դաշնությունների անդամ երկրներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի ինքնիշխան նահանգները ունեն տնտեսական կարգավորումների տարբեր մակարդակներ (մասնագետների նկատմամբ լիցենզավորման պահանջները, ապահովագրության կանոններն ու գնագոյացումը, սպառողների շահերի պաշտպանության օրենքները, շրջակա միջավայրի վերաբերյալ օրենքները, նվազագույն աշխատավարձը) և հարկեր, բայց ենթակա են դաշնային կառավարությանը ցանկացած միջնահանգային առևտրի միջադեպի ժամանակ, երբ ազգային կառավարությունն ընտրում է պնդել իրենը։ Մարդկանց և ապրանքների տեղաշարժը նահանգների միջև անսահմանափակ է և առանց սակագների։

Առավելություններն ու ծախսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնական շուկան ունի մի շարք առավելություններ. արտադրության բոլոր գործոնների ազատ տեղաշարժը անդամ պետությունների միջև, հնարավորություն է տալիս այդ գործոններն օգտագործել առավել արդյունավետ՝ հետագայում մեծացնելով արտադրողականությունը:[փա՞ստ]

Եվ գործարարների, և սպառողների տեսանկյունից միասնական շուկան մրցակցային հարթակ է, որը մոնոպոլիաների առկայությունը էլ ավելի բարդ է դարձնում։ Սա նշանակում է, որ անարդյունավետ ձեռնարկությունները կորուստներ կունենան և ստիպված կլինեն փակվել։ Այնուամենայնիվ, արդյունավետ ձեռնարկությունները կօգտվեն մասշտաբի էֆեկտից, բարձր մրցակցությունից և ցածր ծախքերից՝ ակնկալելով շահութաբերության բարձրացում։ Սպառողներն օգտվում են միասնական շուկայից այն առումով, որ մրցակցության արդյունքում իրենց առաջարկվում են ավելի էժան ապրանքներ, ապրանքների ավելի արդյունավետ մատակարարներ և ապրանքների ավելի լայն ընտրանի։ Ավելին, գործարարները մրցակցության արդյունքում կստեղծեն նորարար ապրանքներ, որը մեկ այլ օգուտ է սպառողների համար:[փա՞ստ][փա՞ստ][փա՞ստ][փա՞ստ]

Միասնական շուկայի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազգային տնտեսության որոշ հատվածների վրա միջազգային մրցակցության հետևանքով։ Ձեռնարկությունները, որոնք նախկինում օգտվել են ազգային շուկայի պաշտպանվածությունից և ազգային սուբսիդիաներից (և, հետևաբար, կարող են շարունակել գործունեությունը չնայած որ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին), կարող են պայքարել իրենց ավելի արդյունավետ գործընկերների դեմ անգամ իրենց ազգային շուկաներում։ Ի վերջո, եթե ձեռնարկությունները չեն բարելավում իրենց կազմակերպությունն ու մեթոդները, ապա կարող են սննկանալ։ Հետևանքը կարող է դառնալ գործազրկությունը կամ միգրացիան[3]։

Ընդհանուր շուկաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր շուկա՝ Մերկոսուր.
  • Եվրոպական միասնական շուկա (Եվրոպական տնտեսական տարածք, Շվեյցարիա)
  • ASEAN տնտեսական համայնք (AEC)
  • Կենտրոնական ամերիկյան ընդհանուր շուկա (CACM)
  • CARICOM- ի միասնական շուկա և տնտեսություն (CSME)
  • Եվրասիական տնտեսական տարածք
  • Հարավային ընդհանուր շուկա (Mercosur)
  • Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC)

Նշումներ։ Ցանկացած տնտեսական միություն և տնտեսական ու արժութային միություն իր մեջ պարունակում է ընդհանուր շուկա։

Միասնականացված շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնականացված շուկան միասնական շուկայի համար տնտեսական տերմին է, որտեղ ապրանքները, ծառայությունները, կապիտալը և մարդիկ կարող են ազատորեն տեղաշարժվել առանց ազգային սահմանափակումների։ Այս ՛՛չորս ազատությունները՛՛ կատարվում են ի թիվս այլ գործողությունների, ինչպիսիք են անդամ երկրների միջև ապրանքների և ծառայությունների տեղաշարժի հետ կապված սակագների վերացումը, ապրանքային միասնական ստանդարտների ներդրումը, օրենքների վերանայումը, որոնք թույլ կտան ամբողջ շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցել և պետական գործառույթների վերանայումը այնպես, որ տեղական գործարարները չունենան առավելություններ այլ անդամ պետությունների գործարարների համեմատությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Trade: Chapter 110-2: Economic Integration: Overview». internationalecon.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Anonymous (2016 թ․ հունիսի 16). «One market without borders - European Union - European Commission». European Union (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Adamu, Kyuka (2017). Theory and Practice of International Economic Law. Malthouse Press: Usman. էջեր p. 279. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)