Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբեր
| Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբեր |
|---|
Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբեր (ՊՊՀ), խոսակցական լեզվով հայտնի են որպես «մինի դեղահաբեր», օրալ հակաբեղմնավորիչների տեսակ են, որոնք պարունակում են սինթետիկ պրոգեստոգեններ (պրոգեստիններ) և չեն պարունակում էստրոգեններ[1]։ Դրանք հիմնականում օգտագործվում են անցանկալի հղիության կանխարգելման համար, չնայած ունեն նաև կիրառման այլ ցուցումներ[2]։
Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը տարբերվում են համակցված օրալ հակաբեղմնավորիչ դեղահաբերից (ՀՕՀ), որոնք պրոգեստինների և էստրոգենների համակցություններ են[3]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը, միայն պրոգեստին պարունակող դեղահաբերը և միայն պրոգեստերոն պարունակող դեղահաբերը պատկանում են սինթետիկ հորմոնալ դեղամիջոցների նույն դասին: Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբ արտահայտությունը օգտագործվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային բժշկական հանրության մեծ մասի կողմից[4]։ Միայն պրոգեստին պարունակող դեղահաբեր արտահայտությունը սովորաբար օգտագործվում է Միացյալ Նահանգներում և Կանադայում[5]։
Չնայած նրան, որ այս դեղահաբերը երբեմն կոչվում են միայն պրոգեստերոն պարունակող դեղեր, դրանք պարունակում են ոչ թե պրոգեստերոն, այլ քիմիապես համանման միացություն[6]։ Օրինակ, Օփիլլ դեղամիջոցը պարունակում է սինթետիկ նորգեստրել, որը, չնայած առաջացնում է նմանատիպ ֆիզիոլոգիական ազդեցություն, ունի քիմիական հստակ տարբերություններ[7]։
Հասանելի դեղաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոգեստոգենները ունեն ընդհանուր առանձնահատկություն՝ կապվում են մարմնի պրոգեստերոնային ընկալիչներին և ցուցաբերում են բնական պրոգեստերոնին նման ֆիզիոլոգիական ազդեցություն[8]։ Այնուամենայնիվ, պրոգեստոգենների միջև կան տարբերություններ, և գոյություն ունեն տարբեր դասակարգման համակարգեր, որոնք օգտագործվում են օրալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կազմում առկա պրոգեստոգեն հորմոնները դասակարգելու համար:
Ըստ սերնդի - կախված նրանից, թե երբ է սինթետիկ հորմոնը հասանելի դարձել օգտագործման համար, այն կարելի է դասակարգել դեղերի 4 սերունդներից մեկում[9]։ Դեղամիջոցի արտադրության տարին պարտադիր չէ, որ արտացոլի դրա անվտանգությունը կամ արդյունավետությունը։
Ըստ լրացուցիչ ընկալչային ակտիվության - դեղամիջոցներից յուրաքանչյուրը կարող է ազդել նաև այլ ընկալիչների վրա, ինչպիսիք են անդրոգենային ընկալիչները, էստրոգենային ընկալիչները, գլյուկոկորտիկոիդային ընկալիչները և միներալոկորտիկոիդային ընկալիչները: Լրացուցիչ փոխազդեցությունները կարող են լինել դրական՝ ակտիվացնելով տվյալ ընկալիչը, կամ բացասական՝ ընկճելով ընկալիչի ակտիվությունը։ Յուրաքանչյուր դեղամիջոցի՝ լրացուցիչ ֆարմակոլոգիական ազդեցությունների ընդհանուր պրոֆիլը կարող է կիրառվել պրոգեստոգենների բնութագրման և համեմատական վերլուծության նպատակով[10]։
| Դեղաձևեր | Սերունդ | Բրենդային անվանումներ | Լրացուցիչ ընկալչային ակտիվություն |
|---|---|---|---|
| Դեզօգեստրել (75մկգ) | 3րդ |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-) Անդրոգեն (+) |
| Դրոսպերնոն (4մգ) | 4րդ | Slynd | Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-) Անդրոգեն (-) Միներալոկորտիկոիդ (-) |
| Նորէթիստերոն (350մկգ) | 1 |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-/+) Պրո-անդրոգեն (+) Կոագուլյացիա (+) |
| Նորգեստրել (0,075մգ) | 2րդ | Opill | |
| Էթինոդիոլ Դիացետատ (500մկգ) | 1 |
|
|
| Լևոնոգեստրել (30մկգ) | 2րդ |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-) Անդրոգեն (+) |
| Լինէստրենոլ (500մկգ) | 1 |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-/+) Անդրոգեն (+) |
| Նորէթինդրոն կամ Նորէթիստերոն (300մկգ) | 1 |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-/+) Անդրոգեն (+) Կոագուլյացիա (+) |
| Նորգեստրել (75մկգ) կամ Լևոնորգեստրել (37,5մկգ) | 2րդ |
|
Գոնադոտրոպին (-)
Էստրոգեն (-) Անդրոգեն (+) |
| Քլորմադինոն ացետատ (0,5մգ) | 1 |
|
|
| Քուինգեստանոլ ացետատ (0,3մգ) | Չկա տվյալ |
|
Միացյալ Նահանգներում միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը հասանելի են 350 մկգ նորէթիստերոնի, 4 մգ դրոսպիրինոնի և 0.075 մգ նորգեստրելի դեղաձևերով[15]։
Բժշկական կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը դաշտանային ֆունկցիան ճնշելու և հղիությունը կանխելու համար կիրառվող տարբերակներից մեկն են[16]։
«Կատարյալ օգտագործման» դեպքում միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերի արդյունավետությունը անցանկալի հղիությունից խուսափելու համար գերազանցում է 99%-ը, ինչը նշանակում է, որ տվյալ հակաբեղմնավորման մեթոդի կիրառման առաջին տարվա ընթացքում անցանկալի հղիություն կարող է առաջանալ 100 պացիենտներից պակաս քան մեկի մոտ[13]։ «Կատարյալ օգտագործում» նշանակում է, որ կինը իր հակաբեղմնավորիչ դեղահաբը օգտագործում է ամեն օր միևնույն ժամին՝ առանց բաց թողնելու նախատեսված դեղաչափը[17]։
«Տիպիկ կիրառման» պայմաններում միայն պրոգեստոգեն պարունակող հաբերի՝ անցանկալի հղիության կանխարգելման տեսական արդյունավետությունը նվազում է մոտավորապես մինչև 91–93%, ինչը նշանակում է, որ օգտագործման առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր 100 պացիենտից մոտավորապես 7–9-ի մոտ կարող է գրանցվել անցանկալի հղիություն[18][19]։ «Տիպիկ օգտագործում» նշանակում է, որ կինը իր հակաբեղմնավորիչ հաբն օգտագործում է ամեն օր անհամապատասխան ժամերին և/կամ բաց է թողնում նախատեսված դեղաչափերը[17]։ «Տիպիկ կիրառման» պայմաններում անարդյունավետության ցուցանիշի վերաբերյալ հետազոտության մեջ ՀՕՀ-ը և ՊՊՀ-ը չեն դիտարկվել որպես առանձին դեղամիջոցներ, փոխարենը դրանք գնահատվել են որպես մեկ ամբողջական խումբ, ինչը նվազեցնում է ստացված արդյունքների նշանակալիությունը։ Մինչ արդյունքների հրապարակումը նորէթինդրոնից բացի այլ պրոգեստոգեն պարունակող ՊՊՀ-երը լայն կիրառում չեն ունեցել, հետևաբար արդյունքները կիրառելի չեն այդ ժամանակվանից ի վեր մշակված դեղաձևերի համար: Հայտնաբերված արդյունավետությունը տատանվում է կախված պրոգեստոգեն պարունակող դեղահաբի տեսակից: Օրինակ՝ նորգեստրելի կիրառման անարդյունավետության հաճախականությունը կազմում է 2%, իսկ դրոսպերիոնի կիրառման անարդյունավետության հաճախականությունը՝ 1,8%[20]։
Որոշ միայն պրոգեստոգեն պարունակող դեղաձևեր, ինչպիսիք են նորէթինդրոն պարունակողները, ենթադրվում էր, որ ունեն ավելի կարճ ազդեցության տևողություն, քան ՀՕՀ-երը[21]։ Արդյունքում, գործող ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ դեղաչափերի ընդունման միջև ժամանակը չգերազանցի 27 ժամը՝ արդյունավետությունն ապահովելու համար, ինչը ստեղծում է 3-ժամյա փոփոխականության ինտերվալ[22]։ Սակայն ավելի նոր վերլուծությունը ցույց է տվել, որ ներկայումս կիրառվող պրոգեստոգենային հաբերից շատերն ունեն զգալիորեն ավելի երկար կիսատրոհման պարբերություն։ Մասնավորապես, նորգեստրելը և դրոսպիրենոնը ունեն փոփոխականության ավելի երկար ինտերվալ։ Դեղի ընդունման ժամանակի ավելի մեծ տատանումները նույնպես կարող են արդյունավետորեն կանխել հղիությունը[23]։ Չնայած 3-ժամյա ինտերվալը դեռևս լայնորեն ընդունված է, որոշ հետազոտողներ կարծիք են հայտնել, որ այս ուղեցույցների թարմացումը կարող է օգտակար լինել։[24]
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված կոնկրետ պրոգեստոգենից և դրա համապատասխան դեղաչափից, պրոգեստոգեն պարունակող դեղահաբերի հակաբեղմնավորիչ ազդեցությունն իրականացվում է հետևյալ մեխանիզմների համակցությամբ՝[25]
- Արգանդի վզիկի լորձի խտացում։ Սա նվազեցնում է սերմնահեղուկի կենսունակությունը, սերմնահեղուկի թափանցելիությունը և նվազեցնում բեղմնավորման հավանականությունը[26]։
- Ձվազատման ընկճում՝ հիպոթալամո-հիպոֆիզ-ձվարանային համակարգի վրա ազդելով։ Ցածր դեղաչափերով օգտագործման դեպքում ազդեցության այս մեխանիզմը կարող է դիտվել ցիկլերի ~50%-ում[27]։ Միջին դեղաչափերի դեպքում ձվազատումն ընկճվում է ավելի կայուն ձևով՝ ցիկլերի 97–99%-ում, ինչպես դիտվում է ՊՊՀ Ցերազետը (դեզօգեստրել) կիրառելիս[28]։
- Էնդոմետրիումի փոփոխություն՝ էնդոմետրիալ գեղձերի կառուցվածքի և դրանց համապատասխան սեկրետոր ֆունկցիաների մոդիֆիկացիայի և էնդոմետրիումի բարակեցման (ատրոֆիայի) միջոցով: Ընդհանուր առմամբ, էնդոմետրիումը դառնում է պակաս նպաստավոր բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի համար, որի արդյունքում կենսունակ հղիության հավանականությունը նվազում է[29]։
- Ֆալոպյան փողերի շարժունակության նվազումը հանգեցնում է ձվաբջջի և սպերմատոզոիդների՝ վերարտադրողական ուղիներով տեղափոխման դանդաղեցման: Բեղմնավորման գործընթացը և իմպլանտացիան ժամանակի նկատմամբ զգայուն իրադարձություններ են։ Վերարտադրողական բջիջների բնականոն շարժման խաթարումը թեև բերում է կենսունակ հղիության կանխարգելման, այն վերը նշված մեխանիզմներից պակաս նշանակալի է[29][9]։
Կրծքով կերակրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս ծննդաբերած պացիենտների համար կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորիչ մեթոդ կարող է կարևոր լինել, քանի որ ծննդաբերությունից հետո վեց ամսվա ընթացքում կրկնակի հղիությունը կարող է բերել հաջորդող հղիության անբարենպաստ ելքի[30]։ Լակտացիոն ամենորեան, չնայած ծննդաբերությունից հետո անցանկալի հղիությունը կանխելու տարածված և արդյունավետ մեթոդ է, կարող է կիրառելի չլինել այն մայրերի համար, ովքեր ընտրում են կամ կարիք ունեն երեխային արհեստական կաթով լրացուցիչ կամ ամբողջական կերակրելու[31]: Համակցված օրալ հակաբեղմնավորիչները սովորաբար խորհուրդ չեն տրվում օգտագործել ծննդաբերությունից հետո մինչև վեց ամիս։ Որպես հակաբեղմնավորման հնարավոր տարբերակ կարելի է օգտագործել պրոգեստոգենային հաբեր՝ ծննդաբերությունից անմիջապես հետո, անկախ կրծքով կերակրման ռեժիմից[19]։
Համեմատություն համակցված օրալ հակաբեղմնավորիչների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ՀՕՀ-երի, ՊՊՀ կարող են նշանակել կանանց որոշակի խմբերի, մասնավորապես՝ նոր ծննդաբերած կանանց և տարեցների։ Միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբեր կարող են նշանակվել նաև այն անձանց, ովքեր չեն ցանկանում օգտագործել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորման մեթոդներ՝ բժշկական հակացուցումների, կողմնակի ազդեցությունների կամ անձնական նախասիրությունների պատճառով[5]։ Էստրոգեն պարունակող հակաբեղմնավորման մեթոդների հակացուցումների օրինակներից են համեմատաբար տարածված հիվանդությունները, ինչպիսիք են հիպերտենզիան, աուրայով միգրենը կամ անամնեզում թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի կամ խորանիստ երակների թրոմբոզի առկայությունը[32]: Մյուս կողմից, միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը անվտանգ են այս բոլոր խմբերի համար[33]: Հաշվի առնելով թրոմբների առաջացման ռիսկը հետծննդաբերական շրջանում գտնվող և էստրոգեն պարունակող հակաբեղմնավորման մեթոդներ օգտագործող կանանց մոտ, ՊՊՀ-երը առաջարկվում են վերջերս ծննդաբերած կանանց, ովքեր ցանկանում են օգտագործել հաբեր հակաբեղմնավորման համար[34]։
Անոմալ արգանդային արյունահոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով դաշտանային ցիկլի վրա ազդելու և էնդոմետրիումի լորձաթաղանթը կայունացնելու իրենց ունակությունը, միայն պրոգեստոգեն պարունակող դեղահաբերը օգտագործվում են նաև անոմալ արգանդային արյունահոսության տարբեր ձևերի բուժման համար[35]:
Անբացատրելի անոմալ արգանդային արյունահոսությամբ պացիենտները պետք է հետազոտվեն բժշկի կողմից։ Սկզբնական հետազոտությունը սովորաբար ուղղված է պացիենտի կայուն վիճակը ապահովելուն և արյունահոսության հիմնական պատճառից կամ հավելյալ արյունահոսությունից առաջացող անմիջական վտանգը կանխելուն: Արյունահոսության հիմնական պատճառը հասկանալը կարևոր մաս է կազմում յուրաքանչյուր հիվանդի դեպքում բուժման լավագույն հաջորդ քայլը որոշելու համար: PALM-COEIN դասակարգման համակարգը դասակարգում է վերարտադրողական տարիքի հիվանդների մոտ անոմալ արգանդային արյունահոսության հայտնի պատճառները[36]: Ընդհանուր առմամբ, բուժումը կենտրոնանում է ներկայիս արյունահոսության դադարեցման և հետագա դաշտանային ցիկլերի կամ սուր դրվագների ժամանակ արյունահոսությունների նվազեցման վրա:
Անոմալ արգանդային արյունահոսության բուժման համար ՊՊՀ-եր օգտագործելու որոշումը պետք է կայացվի բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ով կարող է ուղղորդել բուժման այս տարբերակի նպատակահարմարության վերաբերյալ: Կախված արյունահոսության հիմքում ընկած պատճառից, կարող է նպատակահարմար լինել դեղորայքային բուժումը՝ միայն պրոգեստոգեն պարունակող հաբերով, համակցված օրալ հակաբեղմնավորիչներով կամ տրանեքսամաթթվով: Հետազոտություններից մեկում ցույց է տրվել, որ հղիության հետ չկապված արյունահոսության բուժման համար մեդրօքսիպրոգեստերոնի ացետատ (20 մգ) ընդունած հիվանդների 76%-ը նկատել է արյունահոսության դադարեցում: Դադարեցման միջին ժամանակը թերապիան սկսելուց հետո կազմել է 3 օր[37]:
Ադենոմիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադենոմիոզով (արգանդի պատում էնդոմետրիոիդ հյուսվածքի ներաճ) հիվանդները կարող են տառապել առատ կամ ցավոտ դաշտանային ցիկլերից: Ամենորեա առաջացնելու ունակության շնորհիվ միայն պրոգեստերոն պարունակող հակաբեղմնավորիչ դեղահաբերը կարող են օգնել նվազեցնել այս հիվանդության հետ կապված ախտանիշները: Ներարգանդային պարույրները (ՆԱՊ), որոնք պարունակում են լևոնորգեստրել, կարող են լինել ավելի արդյունավետ՝ ի տարբերություն միայն պրոգեստին պարունակող հաբերի՝ կապված արյունահոսության նվազեցման (հեմոգլոբինի նորմալ մակարդակի պահպանման), արգանդի ծավալի և ցավի նվազեցման հարցում, չնայած երկու մեթոդներն էլ ցույց են տվել դրական ազդեցություն։ Այնուամենայնիվ, ներկայումս բուժման հստակ ուղեցույցներ չկան և բուժման ռազմավարությունները հիմնված են հիվանդի բժշկական պատմության, նախասիրությունների և բուժման հանդեպ պատասխանի վրա[38]:
Էնդոմետրիոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդոմետրիոզի պատճառով թեթևից մինչև միջին աստիճանի կոնքի ցավ ունեցող հիվանդներին կարող են նշանակվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ) և հորմոնալ հակաբեղմնավորիչներ (ՀՕՀ կամ միայն պրոգեստին պարունակող հակաբեղմնավորիչներ)՝ ախտանիշները մեղմելու նպատակով: Համակցված պերօրալ հակաբեղմնավորիչները (ՀՕՀ) վաղուց օգտագործվել են որպես առաջին գծի հորմոնալ հակաբեղմնավորիչներ (ի տարբերություն միայն պրոգեստին պարունակող դեղահաբերի) էնդոմետրիոզի բուժման համար: Այնուամենայնիվ, միայն պրոգեստին պարունակող դեղահաբերը, ներառյալ դիենոգեստը, մեդրոքսիպրոգեստերոնի ացետատը, նորէթիստերոնը և ցիպրոտերոնը, նույնպես արդյունավետ են ախտանիշների (օրինակ՝ ցավի, արգանդային առատ արյունահոսության) բուժման, ուղեկցող ախտահարումների նվազեցման և հիվանդների կյանքի որակի բարելավման համար[39][40]: Հաշվի առնելով այն, որ որոշ հիվանդներ չեն կարող ընդունել համակցված պերօրալ հակաբեղմնավորիչներ՝ էստրոգենային բաղադրիչի հանդեպ հակացուցումների պատճառով, պերօրալ հակաբեղմնավորիչները կարող են լինել այլընտրանքային թերապիա՝ ապահովելով ախտանիշների ադեկվատ թեթևացում: Պերօրալ հակաբեղմնավորիչները, որպես կանոն, չեն նշանակվում ծանր ախտանիշներ ունեցող հիվանդներին:
Չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկի նվազեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոգեստերոնի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման ռիսկը[41], սակայն պարզ չէ, թե արդյոք միայն պրոգեստին պարունակող հաբերը նույն չափով են պաշտպանում ձվարանների քաղցկեղից, ինչպես համակցված պերօրալ հակաբեղմնավորիչները (ՀՕՀ)։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզասեռական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անկանոն դաշտանային արյունահոսություն և քսվող արյունային արտադրություն միայն պրոգեստոգենային հաբեր ընդունող անհատների մոտ, հատկապես թերապիան սկսելուց հետո առաջին ամիսների ընթացքում[42][43]: Այս կողմնակի ազդեցությունը կարող է անհանգստացնող լինել, սակայն վտանգավոր չէ, և օգտագործողների մեծ մասը նշում է ավելի երկար օգտագործման դեպքում դաշտանային ցիկլի կարգավորում:
- Կարող է առաջացնել մաստալգիա (կրծքագեղձերի զգայունություն և ցավ)
- Պրոգեստոգենային հաբերի՝ տրամադրության վրա ընդհանուր ազդեցության մասին հասանելի տեղեկությունները սահմանափակ են և որևէ հստակ կապ այս դեղամիջոցների օգտագործման և հոգեկան առողջության միջև չի հայտնաբերվել[44]։ Չնայած սրան, որոշ պացիենտների շրջանում կարող են դիտվել տրամադրության տատանումներ, դեպրեսիայի և անհանգստության զգացողություններ։
- Պրոգեստոգենային հաբեր օգտագործող պացիենտների մոտ՝ ի տարբերություն հորմոններ չօգտագործող պացիենտների՝ ավելի հաճախ են հանդիպում ձվարանի ֆոլիկուլային կիստաները[45]։ Ձվարանում փոփոխությունները ժամանակի ընթացքում հետ են զարգանում և ասիմպտոմ անհատներին որևէ միջամտություն անհրաժեշտ չէ։
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոգեստոգենային հաբերի և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի միջև եղած կապի հավաստիությունը, ի համեմատ ՀՕՀ օգտագործող պացիենտների՝ պակաս նշանակալի է։ Հորմոնային դեղամիջոցներ օգտագործող կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հաճախականության ուսումնասիրման վերջին ամենամեծ հետազոտության (1996) շրջանակներում ընդգրկված կանանց ընդամենը 1%-ից փոքր մասն էր ՊՊՀ օգտագործում։ Ըստ առկա հետազոտությունների, պրոգեստոգենային հաբեր օգտագործող և օգտագործած պացիենտների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ցուցանիշը հարաբերականորեն ավելի բարձր է, սակայն այս արդյունքը վիճակագրորեն այդքան էլ հավաստի չէ։ Քաղցկեղի ախտորոշման հարաբերական ռիսկը նման է ՀՕՀ օգտագործող կամ օգտագործած պացիենտների մոտ որոշված ռիսկին, և, ինչպես ՀՕՀ-երի դեպքում, հարաբերական բարձր ռիսկը նվազել է դեղամիջոցները դադարեցնելուց հետո ժամանակի ընթացքում, անհետացել՝ 10 տարի անց, և մնացել հաստատուն՝ նախկինում ախտորոշված քաղցկեղի դեպքում[46][47]։
Մաքուր պրոգեստոգենային հակաբեղմնավորիչների մասին IARC-ի կողմից կատարված վերջին հետազոտությունը (1999) ընդհանրացրել է 1996 թվականին կատարված ուսումնասիրությունը, ինչպես նաև պրոգեստոգենային հաբերի ընդունման հետ կապված 4 այլ դեպքերի վերահսկման հետազոտություններ։ Նրանք եկել են այն եզրահանգմանը, որ "Ընդհանուր առմամբ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացում չի հայտնաբերվել"[48]։
Ինչպես ցույց է տրվել WHI-ի կողմից կատարված ուսումնասիրություններում[49], վերջին շրջանում առաջացած մտահոգությունները՝ կապված հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ հորմոնալ փոխարինող թերապիայի ժամանակ պրոգեստոգենների օգտագործմամբ պայմանավորված կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ, որևէ կերպ չեն ազդել այս կանանց շրջանում ՊՊՀ-ների օգտագործման վրա[25]։
Դեպրեսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա հետազոտությունների ստվար զանգված, որ ուսումնասիրում է հորմոնալ հակաբեղմնավորիչների, այդ թվում՝ միայն պրոգեստոգեն պարունակող հաբերի, և կանանց հոգեկան առողջության վրա հնարավոր բացասական ազդեցությունների միջև կապը[50][51][52]։ Դանիայում անցկացված մեծածավալ հետազոտությունը՝ մեկ միլիոն կանանց մասնակցությամբ (տևել է 2000 թվականի հունվարից մինչև 2013 թվականի դեկտեմբեր), ցույց է տվել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը, հատկապես դեռահասների շրջանում, կապված է հետագա դեպրեսիայի վիճակագրորեն նշանակալի բարձր ռիսկի հետ[51]։ Մասնավորապես, միայն պրոգեստոգեն պարունակող հաբեր օգտագործող կանանց մոտ հետագայում հակադեպրեսանտներ օգտագործելու կամ դեպրեսիա ախտորոշվելու հավանականությունը 34%-ով ավելի բարձր էր՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր հորմոնալ հակաբեղմնավորիչներ չէին օգտագործում[51]։ 2018 թվականին Շվեդիայում իրականացված համազգային կոհորտային հետազոտությունը 12–30 տարեկան կանանց շրջանում (n=815,662) ևս հայտնաբերել է նշանակալի կապ, հատկապես՝ 12–19 տարեկան դեռահասների շրջանում հորմոնալ հակաբեղմնավորչների և հետագայում հոգեմետ դեղերի օգտագործման միջև[50]։ Չնայած այս ամենին, հետազոտությունների արդյունքները վերջնական չեն, քանի որ դրանք դիտողական բնույթի են և չեն կարող հաստատել որևէ բնույթի պատճառահետևանքային կապ։ Բացի այդ, այս հետազոտությունները հաշվի չեն առնում խանգարող գործոնների հնարավոր ազդեցությունը, օրինակ՝ նախապես առկա առողջական խնդիրները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա[53]։
Քաշի ավելացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան որոշ ապացույցներ, որ միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչների օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման (միջինում՝ առաջին տարվա ընթացքում մինչև 2 կգ) ավելի բարձր ռիսկի՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր չեն օգտագործում որևէ հորմոնալ հակաբեղմնավորիչ[54]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին պրոգեստոգենային հաբը, որը հայտնվել է շուկայում, պարունակում էր 0.5 մգ քլորմադինոն ացետատ և 1968 թվականին արդեն վաճառվում էր Մեքսիկայում և Ֆրանսիայում[55][56][14]։ Սակայն,1970 թվականին կենդանիների վրա իրականացված երկարաժամկետ ուսումնասիրությունների արդյունքում նրա օգտագործումը կասեցվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից[55][56][14]։ Հետագայում 1971 թվականին Գերմանիայում շուկա դուրս եկավ լևոնորգեստրել՝ 30 մկգ դեղաչափով (առևտրային անվանումը՝ Միկրովալ)[57][58]։ Դրան հաջորդեցին մի շարք այլ պրոգեստոգենային պրեպարատներ 1970-ականների սկզբին, ներառյալ էթինոդիոլ դիացետատը, լինեստրենոլը, նորէթիստերոնը, նորգեստրելը և քվինգեստանոլ ացետատը[57][59]։ Դեզոգեստրել 75 մկգ (առևտրային անվանումը՝ Ցերզետ) 2002 թվականին շուկա դուրս եկավ Եվրոպայում և հանդիսանում է մինչ օրս ներկայացված ամենավերջին պրոգեստոգենային պրեպարատը[60][59][61]։ Այն տարբերվում է ավելի վաղ օգտագործվող պրեպարատներից նրանով, որ ցիկլերի 97%-ում կարող է ճնշել ձվազատումը[59][61]։
2023 թվականի հուլիսին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հաստատեց առաջին առանց դեղատոմսի (OTC) միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբը։ Այդ հաբը, որը վաճառվում է Օփիլլ առևտրային անվանմամբ, պարունակում է 0.075 մգ նորգեստրել, որն օգտագործվում է պերօրալ ճանապարհով՝ օրական մեկ անգամ[62]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dhont, Marc (2010 թ․ դեկտեմբեր). «History of oral contraception». The European Journal of Contraception & Reproductive Health Care. 15 (Suppl 2): S12–18. doi:10.3109/13625187.2010.513071. ISSN 1473-0782. PMID 21091163.
- ↑ «Progestin-Only Hormonal Birth Control: Pill and Injection». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2023-11-14-ին.
- ↑ Whitaker, Amy K.; Gilliam, Melissa (2008 թ․ հունիս). «Contraceptive care for adolescents». Clinical Obstetrics and Gynecology. 51 (2): 268–280. doi:10.1097/GRF.0b013e31816d713e. ISSN 1532-5520. PMID 18463458. S2CID 13450620.
- ↑ World Health Organization (2015). Medical eligibility criteria for contraceptive use (անգլերեն) (5th ed.). Geneva: World Health Organization. ISBN 978-92-4-154915-8.
- 1 2 Hatcher, Robert A. (2018). Contraceptive technology (English) (21st ed.). New York, NY: Ayer Company Publishers, Inc. ISBN 978-1-7320556-0-5.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Contraception | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2023-05-01. Վերցված է 2023-11-14-ին.
- ↑ «Opill OTC Birth Control: Usage, Side Effects & Warnings». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2023-11-14-ին.
- ↑ Cannon, Joseph G. (2006-01-11). «Chapter 44: Estrogens, Progestins, and the Female Reproductive Tract. Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics. 11th Edition Edited by Laurence Brunton, John Lazo, and Keith Parker. McGraw Hill, New York. 2005. xxiii + 2021 pp. 21 × 26 cm. ISBN 0-07-142280-3. $149.95». Journal of Medicinal Chemistry. 49 (3). doi:10.1021/jm058286b. ISSN 0022-2623.
- 1 2 3 Regidor, Pedro-Antonio (2018-10-02). «The clinical relevance of progestogens in hormonal contraception: Present status and future developments». Oncotarget. 9 (77): 34628–34638. doi:10.18632/oncotarget.26015. ISSN 1949-2553. PMC 6195370. PMID 30349654.
- ↑ Sitruk-Ware, Regine (2008). «Pharmacological profile of progestins». Maturitas. 61 (1–2): 151–157. doi:10.1016/j.maturitas.2008.11.011. ISSN 0378-5122. PMID 19434887.
- ↑ Grimes DA, Lopez LM, O'Brien PA, Raymond EG (2013). «Progestin-only pills for contraception». Cochrane Database Syst Rev (11) CD007541. doi:10.1002/14651858.CD007541.pub3. PMC 11975192. PMID 24226383.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ Hussain SF (2004). «Progestogen-only pills and high blood pressure: is there an association? A literature review». Contraception. 69 (2): 89–97. doi:10.1016/j.contraception.2003.09.002. PMID 14759612.
- 1 2 Sylvia K. Rosevear (2008 թ․ ապրիլի 15). Handbook of Gynaecology Management. John Wiley & Sons. էջեր 2–. ISBN 978-1-4051-4742-2.
- 1 2 3 M.R. Henzl (1978). «Natural and Synthetic Female Sex Hormones». In S.S.C. Yen; R.B. Jaffe (eds.). Reproductive Endocrinology: Physiology, Pathophysiology, and Clinical Management. W.B. Saunders Co. էջեր 421–468. ISBN 978-0-7216-9625-6.
- ↑ «Drugs@FDA: FDA Approved Drug Products». United States Food and Drug Administration. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ American College of Obstetricians and Gynecologists' Committee on Clinical Consensus–Gynecology (2022-09-01). «General Approaches to Medical Management of Menstrual Suppression: ACOG Clinical Consensus No. 3». Obstetrics and Gynecology. 140 (3): 528–541. doi:10.1097/AOG.0000000000004899. ISSN 1873-233X. PMID 36356248.
- 1 2 Cooper, Danielle B.; Patel, Preeti; Mahdy, Heba (2023), «Oral Contraceptive Pills», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 28613632, Վերցված է 2023-11-09-ին
- ↑ Trussell, James (2011 թ․ մայիս). «Contraceptive failure in the United States». Contraception. 83 (5): 397–404. doi:10.1016/j.contraception.2011.01.021. ISSN 1879-0518. PMC 3638209. PMID 21477680.
- 1 2 «Family Planning: A Global Handbook For Providers» (PDF). WHO. 2022. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Food and Drug Administration (FDA). «SLYND (drosperione), tablets for oral use» (PDF).
- ↑ Cox, H. J. E. (1968). «The pre-coital use of mini-dosage progestagens». Journal of Reproduction and Fertility (6): 167–172.
- ↑ Bowman, J. A. (1968-12-01). «The effect of norethindrone-mestranol on cervical mucus». American Journal of Obstetrics and Gynecology. 102 (7): 1039–1040. doi:10.1016/0002-9378(68)90467-5. ISSN 0002-9378. PMID 5724391.
- ↑ Wollum, Alexandra; Zuniga, Carmela; Blanchard, Kelly; Teal, Stephanie (2023 թ․ հունիս). «A commentary on progestin-only pills and the "three-hour window" guidelines: Timing of ingestion and mechanisms of action». Contraception. 122 109978. doi:10.1016/j.contraception.2023.109978. ISSN 1879-0518. PMID 36801392. S2CID 257068251.
- ↑ Wollum, Alexandra; Zuniga, Carmela; Blanchard, Kelly; Teal, Stephanie (2023 թ․ հունիս). «A commentary on progestin-only pills and the "three-hour window" guidelines: Timing of ingestion and mechanisms of action». Contraception. 122 109978. doi:10.1016/j.contraception.2023.109978. ISSN 0010-7824. PMID 36801392. S2CID 257068251.
- 1 2 Glasier, Anna (2015 թ․ մարտի 20). «Chapter 134. Contraception». In Jameson, J. Larry; De Groot, Leslie J.; de Krester, David; Giudice, Linda C.; Grossman, Ashley; Melmed, Shlomo; Potts, John T. Jr.; Weir, Gordon C. (eds.). Endocrinology: Adult and Pediatric (7th ed.). Philadelphia: Saunders Elsevier. էջ 2306. ISBN 978-0-323-18907-1.
- ↑ Mackay, E. V.; Khoo, S. K.; Adam, R. R. (1971 թ․ օգոստոս). «Contraception with a six-monthly injection of progestogen. 2. Effects on cervical mucus secretion and endocrine function». The Australian & New Zealand Journal of Obstetrics & Gynaecology. 11 (3): 156–163. doi:10.1111/j.1479-828x.1971.tb00470.x. ISSN 0004-8666. PMID 5286757. S2CID 38037168.
- ↑ Landgren, B. M.; Balogh, A.; Shin, M. W.; Lindberg, M.; Diczfalusy, E. (1979 թ․ դեկտեմբեր). «Hormonal effects of the 300 microgram norethisterone (NET) minipill. 2. Daily gonadotrophin levels in 43 subjects during a pretreatment cycle and during the second month of NET administration». Contraception. 20 (6): 585–605. doi:10.1016/s0010-7824(79)80038-4. ISSN 0010-7824. PMID 535366.
- ↑ Pattman, Richard; Sankar, K. Nathan; Elewad, Babiker; Handy, Pauline; Price, David Ashley, eds. (2010 թ․ նոյեմբերի 19). «Chapter 33. Contraception including contraception in HIV infection and infection reduction». Oxford Handbook of Genitourinary Medicine, HIV, and Sexual Health (2nd ed.). Oxford: Oxford University Press. էջ 360. ISBN 978-0-19-957166-6. «Ovulation may be suppressed in 15–40% of cycles by POPs containg levonorgestrel, norethisterone, or etynodiol diacetate, but in 97–99% by those containing desogestrel.»
- 1 2 Brunton, Laurence L.; Hilal-Dandan, Randa; Knollmann, Björn C.; Goodman, Louis Sanford; Gilman, Alfred; Gilman, Alfred Goodman, eds. (2018). Goodman & Gilman's The pharmacological basis of therapeutics (Thirteenth ed.). New York: McGraw Hill Education. ISBN 978-1-259-58473-2.
- ↑ Porter, Luz S.; Holness, Nola A. (2011). «Breaking the repeat teen pregnancy cycle». Nursing for Women's Health. 15 (5): 368–381. doi:10.1111/j.1751-486X.2011.01661.x. ISSN 1751-486X. PMID 22900650.
- ↑ «Lactational Amenorrhea Method». Centers for Disease Control and Prevention. 2023 թ․ մարտի 27.
- ↑ «US Medical Eligibility Criteria for Contraceptive Use, 2016 (US MEC) | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2023-09-14. Վերցված է 2023-11-14-ին.
- ↑ «US Medical Eligibility Criteria for Contraceptive Use, 2016 (US MEC) | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2023-03-27. Վերցված է 2023-07-13-ին.
- ↑ «US Medical Eligibility Criteria for Contraceptive Use, 2016 (US MEC) | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2023-03-27. Վերցված է 2023-07-13-ին.
- ↑ «Management of Acute Abnormal Uterine Bleeding in Nonpregnant Reproductive-Aged Women». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2023-11-13-ին.
- ↑ Munro, Malcolm G.; Critchley, Hilary O. D.; Broder, Michael S.; Fraser, Ian S.; FIGO Working Group on Menstrual Disorders (2011 թ․ ապրիլ). «FIGO classification system (PALM-COEIN) for causes of abnormal uterine bleeding in nongravid women of reproductive age». International Journal of Gynaecology and Obstetrics. 113 (1): 3–13. doi:10.1016/j.ijgo.2010.11.011. ISSN 1879-3479. PMID 21345435.
- ↑ Munro, Malcolm G.; Mainor, Nakia; Basu, Romie; Brisinger, Mikael; Barreda, Lorena (2006 թ․ հոկտեմբեր). «Oral medroxyprogesterone acetate and combination oral contraceptives for acute uterine bleeding: a randomized controlled trial». Obstetrics and Gynecology. 108 (4): 924–929. doi:10.1097/01.AOG.0000238343.62063.22. ISSN 0029-7844. PMID 17012455. S2CID 26316422.
- ↑ Sharara, Fady I.; Kheil, Mira H.; Feki, Anis; Rahman, Sara; Klebanoff, Jordan S.; Ayoubi, Jean Marc; Moawad, Gaby N. (2021-07-30). «Current and Prospective Treatment of Adenomyosis». Journal of Clinical Medicine. 10 (15): 3410. doi:10.3390/jcm10153410. ISSN 2077-0383. PMC 8348135. PMID 34362193.
- ↑ Andres, Marina de Paula; Lopes, Livia Alves; Baracat, Edmund Chada; Podgaec, Sergio (2015-09-01). «Dienogest in the treatment of endometriosis: systematic review». Archives of Gynecology and Obstetrics (անգլերեն). 292 (3): 523–529. doi:10.1007/s00404-015-3681-6. ISSN 1432-0711. PMID 25749349. S2CID 22168242.
- ↑ Mitchell JB, Chetty S, Kathrada F (2022 թ․ սեպտեմբերի 7). «Progestins in the symptomatic management of endometriosis: a meta-analysis on their effectiveness and safety» (PDF). BMC Women's Health. 22 (1): 52. doi:10.1186/s12912-023-01246-4. PMC 10061877. PMID 36997958.
- ↑ Weiderpass, E.; Adami, H. O.; Baron, J. A.; Magnusson, C.; Bergström, R.; Lindgren, A.; Correia, N.; Persson, I. (1999-07-07). «Risk of endometrial cancer following estrogen replacement with and without progestins». Journal of the National Cancer Institute. 91 (13): 1131–1137. doi:10.1093/jnci/91.13.1131. ISSN 0027-8874. PMID 10393721.
- ↑ Belsey, E. M. (1988 թ․ օգոստոս). «Vaginal bleeding patterns among women using one natural and eight hormonal methods of contraception». Contraception. 38 (2): 181–206. doi:10.1016/0010-7824(88)90038-8. ISSN 0010-7824. PMID 2971505.
- ↑ Steiner, Mitchell (1998 թ․ սեպտեմբեր). «Campbell's Urology, 7th ed.WalshP.C.: Philadelphia: Lippincott Williams & Wilkins. Philadelphia: W. B. Saunders Co.1998. 210 pages.RetikA.B.: Philadelphia: Lippincott Williams & Wilkins. Philadelphia: W. B. Saunders Co.1998. 210 pages.VaughanE.D.: Philadelphia: Lippincott Williams & Wilkins. Philadelphia: W. B. Saunders Co.1998. 3,426 pages.WeinA.J.: Philadelphia: Lippincott Williams & Wilkins. Philadelphia: Isis Medical Media Ltd.1998. 3,426 pages». Journal of Urology. 160 (3 Part 1): 967–968. doi:10.1016/s0022-5347(01)62878-7. ISSN 0022-5347.
- ↑ Worly, Brett L.; Gur, Tamar L.; Schaffir, Jonathan (2018 թ․ հունիս). «The relationship between progestin hormonal contraception and depression: a systematic review». Contraception. 97 (6): 478–489. doi:10.1016/j.contraception.2018.01.010. ISSN 1879-0518. PMID 29496297.
- ↑ Tayob, Y.; Adams, J.; Jacobs, H. S.; Guillebaud, J. (1985 թ․ հոկտեմբեր). «Ultrasound demonstration of increased frequency of functional ovarian cysts in women using progestogen-only oral contraception». British Journal of Obstetrics and Gynaecology. 92 (10): 1003–1009. doi:10.1111/j.1471-0528.1985.tb02994.x. ISSN 0306-5456. PMID 3902074. S2CID 24930690.
- ↑ Collaborative Group on Hormonal Factors in Breast Cancer (1996). «Breast cancer and hormonal contraceptives: collaborative reanalysis of individual data on 53,297 women with breast cancer and 100,239 women without breast cancer from 54 epidemiological studies». Lancet. 347 (9017): 1713–27. doi:10.1016/S0140-6736(96)90806-5. PMID 8656904. S2CID 36136756.
- ↑ Collaborative Group on Hormonal Factors in Breast Cancer (1996). «Breast cancer and hormonal contraceptives: further results». Contraception. 54 (3 Suppl): 1S–106S. doi:10.1016/s0010-7824(15)30002-0. PMID 8899264.
- ↑ IARC Working Group on the Evaluation of Carcinogenic Risks to Humans (1999). «Hormonal contraceptives, progestogens only». Hormonal contraception and post-menopausal hormonal therapy; IARC monographs on the evaluation of carcinogenic risks to humans, Volume 72. Lyon: IARC Press. էջեր 339–397. ISBN 92-832-1272-X.
- ↑ Chlebowski R, Hendrix S, Langer R, Stefanick M, Gass M, Lane D, Rodabough R, Gilligan M, Cyr M, Thomson C, Khandekar J, Petrovitch H, McTiernan A (2003). «Influence of estrogen plus progestin on breast cancer and mammography in healthy postmenopausal women: the Women's Health Initiative Randomized Trial». JAMA. 289 (24): 3243–53. doi:10.1001/jama.289.24.3243. PMID 12824205.
- 1 2 Zettermark, Sofia; Vicente, Raquel Perez; Merlo, Juan (2018-03-22). «Hormonal contraception increases the risk of psychotropic drug use in adolescent girls but not in adults: A pharmacoepidemiological study on 800 000 Swedish women». PLOS ONE (անգլերեն). 13 (3) e0194773. Bibcode:2018PLoSO..1394773Z. doi:10.1371/journal.pone.0194773. ISSN 1932-6203. PMC 5864056. PMID 29566064.
- 1 2 3 Skovlund, Charlotte Wessel; Mørch, Lina Steinrud; Kessing, Lars Vedel; Lidegaard, Øjvind (2016-11-01). «Association of Hormonal Contraception With Depression». JAMA Psychiatry. 73 (11): 1154–1162. doi:10.1001/jamapsychiatry.2016.2387. ISSN 2168-6238. PMID 27680324.
- ↑ Kulkarni, Jayashri (2007 թ․ հուլիս). «Depression as a side effect of the contraceptive pill». Expert Opinion on Drug Safety. 6 (4): 371–374. doi:10.1517/14740338.6.4.371. ISSN 1744-764X. PMID 17688380. S2CID 8836005.
- ↑ Martell S, Marini C, Kondas CA, Deutch AB (2023 թ․ հունվար). «Psychological side effects of hormonal contraception: a disconnect between patients and providers». Contracept Reprod Med. 8 (1) 9. doi:10.1186/s40834-022-00204-w. PMC 9842494. PMID 36647102.
- ↑ Lopez, LM; Ramesh, S; Chen, M; Edelman, A; Otterness, C; Trussell, J; Helmerhorst, FM (2016 թ․ օգոստոսի 28). «Progestin-only contraceptives: effects on weight». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (8) CD008815. doi:10.1002/14651858.CD008815.pub4. PMC 5034734. PMID 27567593.
- 1 2 Annetine Gelijns (1991). Innovation in Clinical Practice: The Dynamics of Medical Technology Development. National Academies. էջեր 172–. NAP:13513. «Development of the minipill, which contains only a progestin, was another result of concerns over the thromboembolic side effects of combination oral contraceptives.36 This development was also driven by the expectation that lower steroid doses would diminish effects on the metabolic and reproductive systems, lessen complaints about nausea and headache, and improve compliance (because it offered a regimen of continuous pill taking rather than the cyclic regimen of earlier pill formulations).37 Syntex was the first to introduce a 0.5 milligram chlor- madinone acetate minipill in 1968 in France, although this pill was withdrawn from the market in 1970 when long-term animal toxicity tests for the FDA revealed the occurrence of breast nodules in beagles.38 Nevertheless, other manufacturers began to pursue minipill development using their own progestogens, and since 1970 a variety of compounds have been introduced.»
- 1 2 Bennett, John P. (1974). «The Second Generation of Hormonal Contraceptives». Chemical Contraception. էջեր 39–62. doi:10.1007/978-1-349-02287-8_4. ISBN 978-1-349-02289-2. «Chlormadinone acetate was the first minipill contraceptive to be marketed, in Mexico during July 1968. This compound was removed from clinical use in February 1970 because it produced nodules in the breast tissues of beagle dogs [...]»
- 1 2 Population Reports: Oral contraceptives. Department of Medical and Public Affairs, George Washington Univ. Medical Center. 1975. էջ A-64. «Distribution and Use of the Minipill. [...] Progestogen & Dose in mg: d-Norgestrel 0.03. Manufacturer: Schering AG. Brand Names: Microlut, Nordrogest. Where & When First Marketed: Federal Republic of Germany 1971.»
- ↑ Greenberg (2016 թ․ փետրվարի 19). Exploring the Dimensions of Human Sexuality. Jones & Bartlett Learning. էջեր 481–. ISBN 978-1-284-11474-4. «The progestin-only pill was introduced in 1972.»
- 1 2 3 Amy Whitaker; Melissa Gilliam (2014 թ․ հունիսի 27). Contraception for Adolescent and Young Adult Women. Springer. էջեր 26, 97. ISBN 978-1-4614-6579-9.
- ↑ Kathy French (2009 թ․ նոյեմբերի 9). Sexual Health. John Wiley & Sons. էջեր 92–93. ISBN 978-1-4443-2257-6.
- 1 2 J. Larry Jameson; Leslie J. De Groot (2010 թ․ մայիսի 18). Endocrinology - E-Book: Adult and Pediatric. Elsevier Health Sciences. էջեր 2424–. ISBN 978-1-4557-1126-0. «In 2002, a POP containing desogestrel 75 ug/day, a dose sufficient to inhibit ovulation in almost every cycle, was introduced in Europe.51»
- ↑ Commissioner, Office of the (2023-07-13). «FDA Approves First Nonprescription Daily Oral Contraceptive». FDA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2023-07-13-ին.