Միայնությունը Ցանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միայնությունը Ցանցում
S@motność w Sieci
Գրքի շապիկ
ՀեղինակՅանուշ Վիշնևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուլեհերեն
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀրատարակիչPrószyński i S-ka
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 5, 2001

«Միայնությունը Ցանցում» (լեհ.՝ «S@motność w Sieci»), լեհ հայտնի գրող Յանուշ Վիշնևսկու առաջին վեպը։ Գրվել է 2001 թվականին։ Բաղկացած է 11 անվերնագիր գլուխներից (որոնք նշված են «@» հատուկ նշանով) և վերջաբանից։

Վեպի գրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գրությունը համընկել է «հաջողության դեպրեսիվ շրջանի» հետ․ Յանուշ Վիշնևսկու՝ քիմիայի դոկտորի աստիճան ստանալու ժամանակ նա բաժանվել է կնոջից։ Հեղինակի պնդմամբ․

Ես ուղղակի տխուր էի․․․ Ես որոշեցի, որ նման պատմություն գրելն ավելի էժան կլինի, քան հոգեթերապևտին դիմելը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողություններն ընթանում են 20-րդ դարի 90-ականների կեսերին։ Գլխավոր հերոսները ծանոթանում են համացանցում, էլեկտրոնային փոստի և ICQ-ի շնորհիվ։ Նրանք շփվում են, սիրահարվում, վերապրում։ Հեղինակը նաև նկարագրում է յուրաքանչյուրին «ցանցից դուրս»՝ ընկերներին, ընտանիքը, աշխատանքը, երաժշտական նախապատվությունը։ Երկարատև առցանց շփումից հետո հերոսները հանդիպում են Փարիզում, իսկ շուտով բախվում են փորձություններին, որոնք էլ կարևոր դեր են խաղում նրանց հարաբերություններում և կյանքում։

Վեպի հիմնական մասը զբաղեցնում է գլխավոր հերոսների էլեկտրոնային նամակագրությունը (հեղինակը անվանում է տվել միայն գլխավոր հերոսին՝ Յակուբ, գլխավոր հերոսուհին այդպես էլ մնում է անանուն)։

«Այն ամենից, որը հավերժ է, ամենակարճ ժամկետն ունի սերը»․ հենց այսպես են համառոտ բնութագրում այս աշխատանքը՝ փորձելով մաքսիմալ ճշգրիտ փոխանցել դրա բովանդակությունը։

Վեպը ստացել է խառը արձագանքներ ընթերցողների կողմից և մինչև այսօր էլ համարվում է ակտիվորեն քննարկվող ստեղծագործություն զանազան ֆորումներում[2]։

Վեպի ընդլայնված տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միայնությունը Ցանցում․ Տրիպտիխ»․ այսպես է կոչվում վեպի ընդլայնված տարբերակը, որը Վիշնևսկին գրել է «Միայնությունը Ցանցում» վեպի հաջողությունից հետո։ Հիմնվելով ընթերցողների նամակների վրա՝ նա հրատարակում է «Միայնությունը Ցանցում․ Տրիպտիկ»-ը, որտեղ ի լրումն նամակներին և օրիգինալ տեքստի՝ ընդգրկվել է նաև երրորդ մասը՝ «Հետվերջաբանը»։ Վերջինս երկրորդ վերջաբանն է, որը նորովի է մեկնաբանում վեպի ավարտը։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպում նկարագրվում են բազմաթիվ գիտական փաստեր, օրինակ, Ալբերտ Այնշտայնի գլխուղեղի առևանգումը։
  • Գրքի 9-րդ գլխում (@9) հիշատակվում է Բոինգ 747 ինքնաթիռի վթարը, որն իրականում տեղի է ունեցել 1996 թվականի հուլիսի 17-ին (ինչպես և նշված է գրքում)։
  • Ըստ հեղինակ Յանուշ Վիշնևսկու՝ վեպի գրման գաղափարը նրա մոտ հայտնվել է 1987 թվականի գարնանը։

Վեպի էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի աշնանը Վիտոլդ Ադամեկը վեպի հիման վրա նկարահանել է ֆիլմ, որի գլխավոր դերերը մարմնավորել են Մարդալենա Ցելեկան և Անջեյ Խիրան։ Ի տարբերություն գրքի, ֆիլմում գլխավոր հերոսուհին ունի անուն՝ Էվա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. K-News Յանուշ Լեոն Վիշնևսկու պատասխանները ամենահետաքրքիր հարցերին։
  2. «Վեպի քննարկումը առցանց-ֆորումում։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «Միայնությունը ցանցում» ֆիլմը IMDB կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]