Jump to content

Միաձուլումներ և ձեռքբերումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաձուլումներ և ձեռքբերումներ
ԵնթակատեգորիաԲիզնես գործընթաց, redistribution of property Խմբագրել Wikidata
Կազմված էamalgamation, takeover Խմբագրել Wikidata
Հակառակըdemerger Խմբագրել Wikidata

Միաձուլումներ և ձեռքբերումներ (անգլ.՝ Mergers and acquisitions), ձեռնարկությունների կամ դրանց գործառնական ստորաբաժանումների սեփականության փոխանցման կամ մեկ այլ ընկերության հետ միավորման գործընթացների ամբողջությունը[1]։

Կարող է տեղի ունենալ ուղղակի ձեռքբերման (անգլ.՝ direct absorption), միաձուլման (անգլ.՝ merger), տենդերի (անգլ.՝ tender offer) կամ թշնամական ձեռքբերման (անգլ.՝ hostile takeover) միջոցով:

Որպես ռազմավարական կառավարման ասպեկտ, միաձուլումները և ձեռքբերումները կարող են թույլ տալ բիզնեսին աճել կամ անկում ապրել, ինչպես նաև փոխել բիզնեսի բնույթը կամ մրցակցային դիրքերը:

Իրավական և ֆինանսական տեսանկյունից՝ և՛ միաձուլումները, և՛ ձեռքբերումները հանգեցնում են ակտիվների և պարտավորությունների համախմբմանը մեկ կազմակերպության ներսում։

Երկրների մեծ մասը պահանջում է, որ միաձուլումներն ու ձեռքբերումները կատարվեն հակամենաշնորհային կամ մրցակցային օրենքների համաձայն: Օրինակ ՝ Միացյալ Նահանգներում արգելվում է ցանկացած միաձուլումներ կամ ձեռքբերումներ, որոնք կարող են «էապես թուլացնել մրցակցային միջավայրը» կամ «հանգեցնել մենաշնորհի», ինչպես նաև պահանջվում է, որ ընկերությունները տեղեկացնեն Առևտրի դաշնային հանձնաժողովին և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակամենաշնորհային վարչությանը բոլոր միաձուլումների և ինչ-որ չափի ձեռքբերումների մասին:

Ձեռքբերումների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ձեռքբերումը» (անգլ.՝ acquisition/takeover) բիզնեսի գնումն է մեկ այլ ընկերության կամ այլ իրավաբանական անձի կողմից: Ձեռքբերման իրականացման անհրաժեշտությունը որոշվում են բազմաթիվ եղանակներով, ներառյալ շուկայի ուսումնասիրությունները, մատակարարման շղթայի վերլուծությունը[2] Նման գնումը կարող է իրականացվել ձեռք բերված ձեռնարկության ակտիվների կամ սեփական կապիտալի 100%-ով կամ գրեթե 100%-ով:
  • «Համախմբումը» (անգլ.՝ consolidation/amalgamation) տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու ընկերություններ միավորվում են մեկ ձեռնարկության մեջ, և նախկին ընկերություններից ոչ մեկը անկախ գործունեություն չի ծավաալում: Ձեռքբերումները բաժանվում են «մասնավոր» և «հանրային», կախված՝ թե ձեռքբերվող կամ միաձուլվող ընկերությունը (որը կոչվում է նաև թիրախային ընկերություն) ցուցակված է ֆոնդային բորսայում, թե ոչ: Որոշ հանրային ընկերություններ ապավինում են այդպիսի ձեռքբերումներին՝ որպես արժեքի ստեղծման կարևոր ռազմավարություն[3][4]:

Ձեռքբերման մեջ հաջողության հասնելը շատ դժվար է, իսկ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ձեռքբերումների 50%-ը անհաջող են եղել[5]: «Հաջորդական գնորդները»[6], ըստ երևույթին, ավելի մեծ հաջողությունների են հասնում միաձուլումների և ձեռքբերումների մեջ, քան այն ընկերությունները, որոնք քիչ են ձեռքբերումներ կատարում։

Միաձուլումների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական տեսանկյունից բիզնեսի միաձուլումը կարող է լինել հորիզոնական, ուղղահայաց և կոնգլոմերատային:

  • Հորիզոնական միաձուլումը տեղի է ունենում նույն ոլորտի երկու կազմակերպությունների միջև:
  • Ուղղահայաց միաձուլումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընկերությունը գնում է նախկին մատակարարին (հետադարձ ինտեգրում) կամ նախկին հաճախորդին (ուղղակի ինտեգրում):
  • Երբ ձեռքբերվող ընկերության և դրա նպատակի միջև ռազմավարական կապ չկա, այն կոչվում է կոնգլոմերատային միաձուլում[7][8]։

Ֆինանսական գործունեության բարելավում կամ ռիսկի նվազեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլումները և ձեռքբերումների հիմնական մոտիվացիան ֆինանսական կատարողականի բարելավումը կամ ռիսկի նվազեցումն է։

Ստորև ներկայացված են հիմնական դրդապատճառները․

  • Մասշտաբից տնտեսում - միավորված ընկերությունը հաճախ կարող է կրճատել իր ֆիքսված ծախսերը ՝ վերացնելով կրկնօրինակ ստորաբաժանումները կամ գործառնությունները՝ նվազեցնելով ընկերության ծախսերը նույն եկամտի հոսքին համեմատ և դրանով իսկ մեծացնելով շահույթի մարժան:
  • Եկամուտների կամ շուկայում մասնաբաժնի աճի ապահովում - ենթադրվում է, որ գնորդը, միավորվելով խոշոր մրցակցի հետ, կբարձրացնի իր շուկայական հզորությունը (շուկայի մասնաբաժնի ավելացման միջոցով)։
  • Խաչաձեւ վաճառք (անգլ.՝ Cross-selling) - ֆոնդային բրոքեր գնող բանկը կարող է այնուհետև վաճառել իր բանկային արտադրանքը ֆոնդային բրոքերի հաճախորդներին, իսկ բրոքերը կարող է մատուցել իր ծառայությունները բանկի հաճախորդներին։
  • Հարկում - շահույթ ունեցող ընկերությունը կարող է գնել վնասաբեր ընկերություն ՝ գնված ընկերության կորուստները որպես առավելություն օգտագործելու համար ՝ նվազեցնելով իր հարկային պարտավորությունները: Միացյալ Նահանգները և շատ այլ երկրներ ունեն կանոնակարգեր, որոնք սահմանափակում են շահութաբեր ընկերությունների՝ վնասաբեր ընկերություններ «գնելու» գործընթացը։
  • Ռեսուրսների տեղափոխում - քանի որ ռեսուրսները անհավասար են տեղաբաշխված ընկերությունների միջև, ապա ընկերություների միավորումները կամ միաձուլումները թույլ են տալիս ձեռքբերել թիրախային ռեսուրսներ և հաղթահարել տեղեկատվական ասիմետրիան[9]:
  • Թաքնված կամ չաշխատող ակտիվների հասանելիություն (հող, անշարժ գույք):
  • Նորարարական մտավոր սեփականության ձեռքբերում - ներկայումս մտավոր սեփականությունը դարձել է ընկերությունների զարգացումն ապահողով գործոններից մեկը[10]: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միաձուլումներից կամ ձեռքբերումներից հետո գիտելիքի և փորձի հաջող փոխանցումը և ինտեգրումը դրականորեն են ազդում ընկերության արդյունավետության վրա[11]:

Տարբեր տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շուկայի ֆունկցիոնալության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլումները և ձեռքբերումները կախված են ընկերությունների տեսակից:

  • Հորիզոնական միաձուլումը սովորաբար տեղի է ունենում նույն բիզնես ոլորտի երկու ընկերությունների միջև։ Հորիզոնական միաձուլման օրինակ է տեսախաղեր թողարկող կազմակերպության՝ մեկ այլ տեսախաղերի թողարկողի ձեռքբերումը, օրինակ՝ Square Enix-ը ձեռք է բերում Eidos Interactive[12]։
  • Ուղղահայաց միաձուլման հիմքում ընկած է բիզնեսի և իր գործունեությունն ապահովող մատակարարի միավորվումը: Օրինակ, եթե տեսախաղեր թողարկող կազմակերպությունը գնում է տեսախաղերի զարգացման ընկերություն ՝ զարգացման ստուդիայի մտավոր սեփականությունը պահպանելու համար, Օրինակ, Kadokawa կորպորացիան ձեռք է բերում FromSoftware ընկերությունը[13]: Ուղղահայաց գնումները նպատակ ունեն նվազեցնել արտաքին ծախսերը։
  • Կոնգլոմերատային միաձուլումները և ձեռքբերումների դեպքում միավորվող կազմակերպությունները միմյանց հետ կապ չունեն: Կոնգլոմերատի ներքո միաձուլման և ձեռքբերման համապատասխան օրինակ կարող է լինել տեսախաղեր թողարկող կազմակերպության անիմացիոն ստուդիայի գնումը (Sega Sammy Holdings և TMS Entertainment կազմակերպությունների օրինակը)[14]: Նպատակը հաճախ ապրանքների և ծառայությունների դիվերսիֆիկացումը և կապիտալ ներդրումներն են:

Ըստ բիզնեսի արդյունքի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլումների և ձեռքբերումների արդյունքը բիզնեսի նպատակների, կորպորատիվ կառավարման վերակազմավորումն է:

  • Օրինական միաձուլման (անգլ.՝ Statutory merger) ժամանակ ձեռք բերող ընկերությունը գոյատևում է, իսկ թիրախային ընկերությունը քայքայվում է: Այս միաձուլման նպատակն է թիրախային ընկերության ակտիվներն ու կապիտալը փոխանցել ձեռք բերող ընկերությանը՝ առանց թիրախային ընկերությանը որպես դուստր ձեռնարկություն պահպանելու անհրաժեշտության:
  • Համախմբված միաձուլման (անգլ.՝ Consolidated merger) ընթացքում ձեռք բերող և թիրախային ընկերությունների միավորումը ստեղծում է բոլորովին նոր իրավաբանական ընկերություն: Այս միաձուլման նպատակն է ստեղծել նոր իրավաբանական անձ ՝գնորդ ընկերության և նպատակային ընկերության կապիտալով և ակտիվներով: Այս գործընթացի ընթացքում ինչպես ձեռք բերող, այնպես էլ թիրախային ընկերությունը քայքայվում է[15]:

Ռազմավարական միաձուլումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարական միաձուլումը սովորաբար վերաբերում է թիրախային ընկերության երկարաժամկետ ռազմավարական տիրապետմանը:

Միավորման և միաձուլման գործընթացի այս տեսակը նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում ստեղծել սիներգիա ՝ շուկայի մասնաբաժնի ավելացման, հաճախորդների բազայի ընդլայնման և կորպորատիվ բիզնեսի ուժեղացման միջոցով:

«Acqui hire» տերմինը նկարագրում է այն ձեռքբերումները, որոնց ժամանակ գնորդ ընկերությունը ձգտում է ձեռք բերել թիրախային ընկերության տաղանդավոր աշխատակիցներին, այլ ոչ թե նրանց արտադրանքը: Նման ձեռքբերումները սովորական են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ խոշոր վեբ ընկերություններ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Թվիթերը, հաճախ օգտագործում են տաղանդավոր մասնագետների ներգրավումը՝ իրենց աշխատակիցների գիտելիքները բարելավելու համար[16][17]։

Հավասարների միավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասար ընկերությունների միաձուլումը նման չափի ընկերությունների միավորում է[18]:

Միավորումների և միաձուլումների պատմությունը բաժանվել է ըստ հետևյալ «ալիքների»․

Շրջան Շրջան Տեսակ [19]
1893–1904 Առաջին ալիք Հորիզոնական միաձուլումներ
1919–1929 Երկրոդ ալիք Ուղղահայաց միաձուլումներ
1955–1970 Երրորդ ալիք Դիվերսիֆիկացված կոնգլոմերատային միաձուլումներ
1974–1989 Չորրորդ ալիք Համատեղ միաձուլումներ (անգլ.՝ Co-generic mergers); թշնամական ձեռքբերումներ (անգլ.՝ Hostile takeovers)
1993–2000 Հինգերորդ ալիք Միջսահմանային միաձուլումներ (անգլ.՝ Cross-border mergers), մեգամիաձուլումներ
2003–2008 Վեցերորդ ալիք Գլոբալիզացիա, Բաժնետիրական Գործունեություն (անգլ.՝ Shareholder Activism), Ուղղակի ներդրումներ (անգլ.՝ Private Equity)
2014– Յոթերորդ ալիք Հակադարձ միաձուլումներ (անգլ.՝ Reverse Mergers)

Պատմության ամենամեծ գործարքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաձուլումների և ձեռքբերումների խոշորագույն գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 1 118 963 մլն ԱՄՆ դոլլար[20]

Հայտարարված ամսաթիվը Ձեռքբերողի անունը Ձեռքբերողի գործունեության ոլորտը Ձեռքբերողի գտնվելու երկիր Թիրախի անունը Թիրախի գործունեության ոլորտը Թիրախի գտնվելու երկիր Գործարքի արժեքը (մլն դոլլար)
01/10/2000[8] America Online Inc Տեղեկատվական տեխնոլոգիաներ ԱՄՆ Time Warner Անիմացիաների և աուդիո նյութերի ստեղծում ԱՄՆ 164,746.86
06/26/2015 Altice Sa Cable Լյուքսեմբուրգ Altice Sa Մալուխների արտադրություն Լյուքսեմբուրգ 145,709.25
09/02/2013 Verizon Communications Inc Հեռահաղորդակցության ծառայություններ ԱՄՆ Verizon Wireless Inc Հեռահաղորդակցության սարքերի արտադրություն ԱՄՆ 130,298.32
08/29/2007 Shareholders Ֆինանսական կազմակերպություն Շվեյցարիա Philip Morris Intl Inc Ծխախոտ Շվեյցարիա 107,649.95
09/16/2015 Anheuser-Busch InBev SA/NV Սնունդ և ըմպելիքներ Բելգիա SABMiller PLC Սնունդ և ըմպելիքներ Միացյալ թագավորութ 101,475.79
04/25/2007 RFS Holdings BV Ֆինանսական կազմակերպություն Նիդերլանդներ ABN-AMRO Holding NV Բանկ Նիդերլանդներ 98,189.19
11/04/1999 Pfizer Inc Դեղագործություն ԱՄՆ Warner-Lambert Co Դեղագործություն ԱՄՆ 89,167.72
10/22/2016 AT&T Մեդիա ԱՄՆ Time Warner Մեդիա ԱՄՆ 88,400
12/01/1998 Exxon Նավթ և գազ ԱՄՆ Mobil Նավթ և գազ ԱՄՆ 78,945.79
01/18/2022 Microsoft Տեղեկատվական տեխնոլոգիաներ ԱՄՆ Blizzard Entertainment-ը և Activision-ը ՝ Activision Blizzard մայր ընկերության ղեկավարությամբ Վիդեո խաղեր ԱՄՆ 68,700

Անհաջողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած արդյունավետության բարձրացման նպատակին, միաձուլումների և ձեռքբերումների արդյունքները հաճախ հիասթափեցնող են կանխատեսված կամ սպասվող արդյունքների համեմատ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս միաձուլումների և ձեռքբերումների ձախողման բարձր աստիճան:

Թոմաս Շտրաուբի «Միաձուլումների և ձեռքբերումների հաճախակի ձախողումների պատճառները» գիրքը[21] միավորում է տարբեր տեսակետներ և նպաստում է բիզնեսի հետազոտության մեջ միաձուլումների և ձեռքբերումների արդյունավետության հիմքում ընկած գործոնները:

Պարզվել է, որ կազմակերպչական վարքագիծը չափելու համար կարևոր են այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են կազմակերպության հարաբերական չափը, մշակութային տարբերությունները:

Շատ միաձուլումներ և ձեռքբերումներ ձախողվում են պլանավորման կամ ապագա ծրագրերի իրականացման բացակայության պատճառով[22]:

Դելոյթը նշել է, որ ընկերությունների մեծ մասը հետևյալ չորս պատճառներից ելնելով՝ պատշաճ ստուգումներ չեն կատարում միաձուլման և ձեռքբերման արդյունավետության որոշման համար[23]

  • Գործողությունների կազմակերպում (անգլ.՝ Timing)
  • Ստուգումների արժեքներ
  • Ոլորտային առկա գիտելիքների չտիրապետում
  • Համալիր ստուգում անցկացնելու կարիքի անտեսում

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ շատ միաձուլումներ և ձեռքբերումներ ձախողվում են նաև մարդկային գործոնների պատճառով, ինչպիսիք են երկու կազմակերպությունների աշխատակիցների կամ նրանց ղեկավարների միջև անվստահությունը[24]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mergers and Acquisitions (M&A): Types, Structures, Valuations». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024-04-12-ին.
  2. Stemler, Gregory; Welch, Shea; Johnson, Jeff; Mims, John; Davison, Brian. «Methods for Developing a Rigorous Pre-Deal M&A Strategy». Transaction Advisors. ISSN 2329-9134. Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին. Վերցված է 2024-08-13-ին.(Subscription required.)
  3. Rhéaume, Louis; Bhabra, Harjeet S. (1 July 2008). «Value creation in information-based industries through convergence: A study of U.S. mergers and acquisitions between 1993 and 2005». Information & Management (անգլերեն). 45 (5): 304–311. doi:10.1016/j.im.2008.03.002.
  4. «Eight Key Differences: Public vs. Private Company Acquisitions in the US» (PDF).
  5. Investment banking explained pp. 223-224
  6. «How "Serial Acquirers" Create Value - Strategic Corporate Finance: Applications in Valuation and Capital Structure [Book]». www.oreilly.com (անգլերեն). Վերցված է 2023-04-04-ին.
  7. Wachtell, Lipton, Rosen & Katz (2020). Takeover Law and Practice (PDF). էջ 77.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 Schreuder, Hein (January 2013). «Economic approaches to mergers and acquisitions».
  9. King, D. R.; Slotegraaf, R.; Kesner, I. (2008). «Performance implications of firm resource interactions in the acquisition of R&D-intensive firms». Organization Science. 19 (2): 327–340. doi:10.1287/orsc.1070.0313.
  10. Ng, Artie W.; Chatzkel, Jay; Lau, K.F.; Macbeth, Douglas (2012-07-20). «Dynamics of Chinese emerging multinationals in cross-border mergers and acquisitions». Journal of Intellectual Capital (անգլերեն). 13 (3): 416–438. doi:10.1108/14691931211248963. ISSN 1469-1930.
  11. Zhang, Yu; Wu, Xianming; Zhang, Hao; Lyu, Chan; Zhang, Yu; Wu, Xianming; Zhang, Hao; Lyu, Chan (2018-05-30). «Cross-Border M&A and the Acquirers' Innovation Performance: An Empirical Study in China». Sustainability (անգլերեն). 10 (6): 1796. doi:10.3390/su10061796.
  12. «RECOMMENDED CASH OFFER FOR EIDOS PLC BY SQEX LTD. TO BE EFFECTED BY MEANS OF A SCHEME OF ARRANGEMENT UNDER THE UK COMPANIES ACT 2006» (PDF). Square Enix. 12 February 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 March 2015-ին. Վերցված է 16 February 2018-ին.
  13. «From Software acquired by Japanese publisher Kadokawa Corporation». Engadget (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-10-ին.
  14. «Notice Concerning Exchange of Shares to Convert Sammy NetWorks Co., Ltd., SEGA TOYS CO., LTD. and TMS ENTERTAINMENT, LTD. into Wholly Owned Subsidiaries of SEGA SAMMY HOLDINGS INC» (PDF). Sega Sammy Holdings Inc. 27 August 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 12 October 2013-ին. Վերցված է 9 January 2017-ին.
  15. «Merger & consolidation: overview». Sam Houston State University. Արխիվացված է օրիգինալից Dec 29, 2017-ին. Վերցված է 2017-12-10-ին.
  16. Hof, Robert. «Attention Startups: Here's How To Get Acqui-Hired By Google, Yahoo Or Twitter». Forbes. Վերցված է 9 January 2014-ին.
  17. Sarah E. Needleman (September 12, 2012). «Start-Ups Get Snapped Up for Their Talent». Wall Street Journal.
  18. «M&A by Transaction Type - IMAA-Institute». IMAA-Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-12-22-ին.
  19. «Insights | KPMG | ZA». KPMG (բրիտանական անգլերեն). 2016-11-15. Վերցված է 2017-12-11-ին.
  20. «M&A Statistics - Worldwide, Regions, Industries & Countries». Institute for Mergers, Acquisitions and Alliances (IMAA) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-02-28-ին.
  21. [Straub, Thomas (2007). Reasons for frequent failure in Mergers and Acquisitions: A comprehensive analysis. Wiesbaden: Deutscher Universitäts-Verlag (DUV), Gabler Edition Wissenschaft. ISBN 978-3-8350-0844-1.]
  22. Chaudhuri, Saikat (2004). Can Innovation Be Bought: Managing Acquisitions in Dynamic Environments. Harvard Business School.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  23. «M&A: The Intersection of Due Diligence and Governance | Deloitte US». Deloitte United States (անգլերեն). Վերցված է 2021-04-27-ին.
  24. Lipponen, Jukka; Kaltiainen, Janne; Van Der Werff, Lisa; Steffens, Niklas K. (2020). «Merger-specific trust cues in the development of trust in new supervisors during an organizational merger: A naturally occurring quasi-experiment». The Leadership Quarterly. 31 (4): 101365. doi:10.1016/j.leaqua.2019.101365. S2CID 212957211.

Հավելյալ ընթերցանության նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ merger Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս