Միակողմանի մակերևույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միակողմանի մակերևույթներ, մակերևույթներ, որոնք, ի տարբերություն քառակուսու, գլանի, սֆերայի, չունեն երկու տարբեր երես (կողմ)։ Միակողմանի մակերևույթները բնութագրվում են հետևյալ հատկությամբ, եթե վերջինիս որևէ կետում վերցնենք այդ մակերևույթի նորմալ վեկտորը և այն անընդհատ տեղափոխենք մակերևույթի վրա ընկած փակ կորով, ապա, վերադառնալով սկզբնական կետը, նորմալը կընդունի հակադիր ուղղությունը։ Միակողմանի մակերևույթի օրինակ է Մյոբիուսի թերթը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 522