Միաբանություն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միաբանությունից)
Jump to navigation Jump to search

Միաբանություն,

  1. Կաթոլիկ եկեղեցու՝ XVI դարի վերջին և XVII դարի սկզբին ստեղծված կրոնական կազմակերպություն։ Ցուրաքանչյուր Միաբանությունն ունի իր կանոնադրությունը հաստատված Հռոմի պապի կամ եպիսկոպոսի կողմից։ Ձևականորեն Միաբանություններն ունեն զուտ կրոնական կամ կրոնաբարեգործական նպատակներ, սակայն իրականում կենսագործում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու քաղաքական ծրագրերը։
  2. Մի քանի վանքերի միավորումը միասնական կառավարչության տակ։
  3. Հռոմի պապին կից ղեկավար մարմիններ։ Հայաստանում Միաբանություն է կոչվում մի վանքում միավորված կրոնավորների (անապատականների) ամբողջությունը՝ վանահոր ղեկավարությամբ։ Վանական Միաբանության անդամները կոչվում են միաբան։ Միաբանները ծավալել են նաև գիտակրթական գործունեություն։ Հայագիտական բեղմնավոր գործունեությամբ հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները (տես Մխիթարյան միաբանություն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 522 CC-BY-SA-icon-80x15.png