Մժղուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մժղուկներ (Ceratopogonidae կամ Heleidae), երկթևանիների կարգի միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 1—2,5 մմ է։ Բեղիկները 13—15 հատվածանի են, թևերը՝ սովորաբար խայտաբղետ են, մազածածկ և բծավոր։ Մժղուկների թրթուրները և հարսնյակները զարգանում են առվակներում, լճակներում, խոնավ հողում։ Ձմեռում են թրթուրները։ Հասուն ձևերն ի հայտ են գալիս ապրիլ-մայիսին։ Մժղուկները սնվում են բույսերի հյութով, արյունածուծ տեսակները (միայն էգերը)՝ մարդու և կենդանիների արյունով։ Տարածված են ամենուրեք, գլխավորապես անտառներում։ Հայտնի է մժղուկների 1000 տեսակ (մի քանի հարյուրը արյունածուծ են), ՀՍՍՀ-ում՝ մոտ 45 տեսակ, որից առավել տարածված են արյունածուծ Culicoides սեռի C․ pulicaris, С․ riethi, С․ puncticollis և С․ fascipennis տեսակները։ Արյունածուծ մժղուկները մարդու և կենդանիների մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են։ Պաշտպանության միջոցները՝ վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 521 CC-BY-SA-icon-80x15.png