Մթնոլորտի ջրային գոլորշիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մթնոլորտի ջրային գոլորշիներ, մթնոլորտում մշտապես պարունակվող գազային վիճակի ջուր։ Մթնոլորտի ջրային գոլորշիներում առաջանում են Երկրի մակերևույթից անընդհատ տեղի ունեցող գոլորշիացման հետևանքով։ Մթնոլորտի ջրային գոլորշիների առավել կարևոր Փոփոխական բաղադրամասերից են, որոնց պարունակությունը երկրամերձ շերտերում տատանվում է ըստ բարձրության տարածության և ժամանակի՝ 3% ից (արևադարձերում) մինչև 2.10-5% (Անտարկտիդայում)։ 1,5-2,0 կմ բարձրություններում Մթնոլորտի ջրային գոլորշիների պարունակությունը նվազում է կիսով չափ։ Մթնոլորտի ջրային գոլորշիների խտությունն ըստ օդի հավասար է 0,623։ Մթնոլորտի ջրային գոլորշիներ կլանում են Արեգակի (սպեկտրի ինֆրակարմիր մասերում) և Երկրի երկարալիք ճառագայթումը։ Մթնոլորտի ջրային գոլորշիներ խտանալով վերածվում են ամպերի, որոնք մթնոլորտային տեղումների (անձրև, ձյուն, կարկուտ) ձևով թափվում են Երկրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png