Մթածմինդա (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)
Մթածմինդա
Տեսակլեռ
Երկիր Վրաստան[1]
Վարչատարածքային միավորԹբիլիսի
ԼեռնաշղթաԹրիալեթի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից730 մետր
Մթածմինդա (լեռ) (Թբիլիսի)##
Մթածմինդա (լեռ) (Թբիլիսի)

Մթածմինդա (վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ լեռ), լեռ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Կազմում է Թրիալեթի լեռնաշղթայի մաս։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթածմինդա լեռը գտնվում է Կուր (գետի վրացական անվանումը՝ Մտկվարի) գետի աջ ափին՝ Թբիլիսիի կենտրոնում։ Մթածմինդան նշանակալիորեն բարձր է շրջակա լեռներից ու համարվում է Վրաստանի մայրաքաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթածմինդա լեռան լանջին կառուցվել է Սուրբ Դավիթի եկեղեցին (Մամադավիթի)։ Ըստ ավանդության՝ մի ճգնավոր այստեղ բնակություն է հաստատել VI դարում։ XIX դարում նրա աղոթատան տեղում կառուցվել է քարե եկեղեցի։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ ամեն տարի նշվում է մամադավիթոբա տոնը։

Եկեղեցու շուրջը տեղակայված է Մթածմինդա պանթեոնը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1929 թվականին։ Պանթեոնում թաղված են Վրաստանի հայտնի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու ազգային հերոսներ։

Լեռան գագաթին տեղակայված են 277,4 մ բարձրություն ունեցող հեռուստաաշտարակ[2], այգի, ուր կարելի է հասնել ճոպանողով, որը բացվել է 1905 թվականին[3]։ Ճոպանուղու վերջին կանգառում էլ գործում է ռեստորան։ Վերջինիս պատերից մեկը զարդարում է «Ձոն Փիրոսմանիին» որմնանկարը, որի հեղինակն է Նիկոլայ Իգնատովը։

Այգուց հրաշալի տեսարան է բացվում դեպի ներքևում տարածված քաղաքը։ Մթածմինդային նվիրված են բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ, մասնավորապես այն հիշատակվում է վրացական ամենահայտնի երգերից մեկում, որ կոչվում է «Թբիլիսո»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Fernsehturm TIflis
  3. «The Tbilisi Funicular (անգլ․)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթածմինդա (լեռ)» հոդվածին։