Jump to content

Մեֆիստոֆել և Մարգարիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեֆիստոֆել և Մարգարիտա
անգլ.՝ Mephistopheles and Margaretta
տեսակքանդակ
տարիմոտ 1876
հավաքածուՍալար Ջանգի թանգարան
 Mephistopheles & Margaretta statue (Hyderabad) Վիքիպահեստում

«Մեֆիստոֆել և Մարգարիտա», 19-րդ դարի փայտյա կրկնակի քանդակ, որը երկու պատկերը ներկայացնում է հակառակ կողմերում փորագրված։ Այն պատկերում է գերմանացի թատերագիր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի 1808 թվականին գրված «Ֆաուստ» պիեսի երկու կերպարներին։ Առջևի կողմում պատկերված է դև Մեֆիստոֆելը, իսկ հակառակ կողմում՝ կինը՝ Մարգարիտան։ Քանդակի հետևում տեղադրված հայելին հնարավորություն է տալիս միաժամանակ տեսնել երկու կողմերը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը արտացոլում է բարու և չարի թեմաները Գյոթեի «Ֆաուստ»-ում։ Պիեսում Ֆաուստը դժգոհ է իր կյանքից և փորձում է ինքնասպան լինել։ Նա օգնություն է կանչում Սատանայից, և Մեֆիստոֆելը՝ Սատանայի ծառան, արձագանքում է։ Ֆաուստին հայտնում են, որ Մեֆիստոֆելը կծառայի նրան ողջ կյանքի ընթացքում, սակայն մահից հետո Ֆաուստը կկորցնի իր հոգին և հավերժ կմնա գերության մեջ։ Ֆաուստը համաձայնվում է՝ գործարք կնքելով Սատանայի հետ։ Նրա կախարդական ցանկություններից մեկն այն է, որ Մեֆիստոֆելը գայթակղի երիտասարդ կնոջ՝ Մարգարիտայի) սիրտը։ Մարգարիտան հղիանում է Ֆաուստից և լույս աշխարհ բերում նրանց ապօրինի որդուն։ Երբ նա գիտակցում է իր արարքի մեղքը, խեղդում է երեխային և ձերբակալվում է սպանության մեղադրանքով։ Ի վերջո, նրան կախաղան են բարձրացնում, սակայն նրան շնորհվում է երկնքի արքայության մեջ մուտք գործելու հնարավորություն։ Ֆաուստը նույնպես փրկվում է Աստծո կողմից՝ Մարգարիտայի աղաչանքների շնորհիվ։

Մարգարիտայի և Մեֆիստոֆելի կերպարները հանդես են գալիս նաև մեկ այլ գրական ստեղծագործության՝ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում, որը գրվել է 1928-1940 թվականներին, սակայն հրապարակվել է միայն 1966 թվականին[1]։

Քանդակի ամբողջական չափը

19-րդ դարի քանդակը ստեղծվել է անհայտ ֆրանսիացի քանդակագործի կողմից՝ փորագրված թխկիի փայտի բլոկի մեջ: Դիմերեսը ինքնավստահ և ամբարտավան Մեֆիստոֆելի պատկերն է՝ գլխարկով և երկարաճիտ կոշիկներով և ժպիտը դեմքին։ Հետևի կողմում Մարգարիտան պատկերված է գլուխը խոնարհած, հայտնվելով որպես հասարակ աղջիկ՝ ցած աչքերով։

Արձանը փորագրված է մեկ փայտից և ցուցադրվում է դրա հետևում տեղադրված հայելիով, որը թույլ է տալիս դիտողներին միաժամանակ դիտարկել երկու կողմերը: Բարու և չարի երկատվածությունը ընդգծվում է կանացի կերպարի անմեղությամբ, զուսպ կնոջ ձեռքին աղոթագիրք բռնած՝ հակադրվելով Մեֆիստոֆելի օրինակով չարի պատկերմանը:

Թանգարանի Եվրոպական արվեստի բաժնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ արձանը 177,2 սմ բարձրություն ունի և ենթադրաբար ստեղծվել է 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում։ Քանդակը ներկայացնում է բարու և չարի երկակիության բարակ գիծը, որը ներկայացնում են համապատասխանաբար Մարգարիտան և ՄՄեֆիստոֆելը: Տղամարդու կերպարը հպարտ կանգնած է գլխարկով թիկնոցով, կրունկներով երկարաճիտ կոշիկներով և ունի երկար, նիհար դեմք՝ ցինիկ ժպիտով, մինչդեռ Մարգարիտան պատկերված է որպես ամաչկոտ աղջիկ՝ ձեռքին աղոթագիրք[2]։

Արձանը ձեռք է բերել Հայդարաբադի նախկին վարչապետ Սալար Յունգ I-ը 1876 թվականին Ֆրանսիայում իր ճանապարհորդության ժամանակ։ Այն թանգարանի ամենալուսանկարվող ցուցանմուշներից է[1]։ Քանդակն այժմ գտնվում է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի Սալար Ջանգի թանգարանում: Թանգարանը ամենաշատ այցելվողներից մեկն է երկրում և տարեկան այցելում է մեկ միլիոն այցելու:

Չնայած քանդակագործի ինքնությունը մնում է անհայտ, այն հանգամանքը, որ ֆրանսիական այս քանդակում ընտրվել է գերմանական կերպար, ցույց է տալիս, թե ինչպես 1870-ից հետո՝ հատկապես Ֆրանսիայում, սկսվել է գերմանական մշակույթի և թեմաների նկատմամբ հետաքրքրության աճ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Lab, The Heritage (2016 թ․ դեկտեմբերի 18). «The Double Statue of Mephistopheles & Margaretta: Salar Jung Museum». The Heritage Lab (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  2. ↑ Salar Jung Museum (2014). Treasures: Salar Jung Museum, Hyderabad. National Culture Fund. New Delhi. ISBN 978-93-83098-26-2. OCLC 871215664.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]