Մեքս (ապրանքանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքս
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, խանութների ցանց, անշարժ գույքով ընկերություն, ապրանքային նշան և ձեռնարկություն
Հիմնադրված է1986
ՀիմնադիրRattan Chadha?
ՎայրDrunen, Հեուսդեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Մայր ընկերությունKate Spade & Company?
Կայքmexx.com և mexx.com/ru(ռուս.)
 Mexx Վիքիպահեստում

Մեքս (անգլ.՝ Mexx), նորաձևության միջազգային ընկերություն, որը մոդելավորում է հագուստներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին մոդելավորող Ռաթան Չադհան իր գործընկերներ Սեն Շարմայի, Էդու Էդվենիի, Սուվիր Էրորայի Ռոնի Լոմենսի, Հորատո Հոյի ր Էրուն Մեհթայի հետ միասին սկսում են արտադրել հատուկ մոդելավորված և պիտակավորված հագուստեղեն և տրամադրել դրանք Նիդերլանդների մեծածախ վաճառասրահներին։ Ընկերությունը վերափոխելով՝ նրանք ստեղծում են հագուստի երկու հայտնի ապրանքանիշ՝ «Մուսթաշ» տղամարդկանից, իսկ «Էմանուել» կանանց համար։ 1968 թ․ երկու ապրանքանիշները միավորվում են․ M (Մուսթաշ) + E (Էմանուել) + XX (հապավումը «համբույր համբույր») ստեղծելով MEXX[1]։ Ժամանակի ընթացքում Մեքսը դարձել է միջազգային ապրանքանիշ՝ 55 երկրներում ունենալով շուրջ 800 վաճառասրահ և ավելի քան 10.000 վաճառքի կետ։ Այն ընդարձակվել է շատ արագ և ներկայում միջազգայնորեն ճանաչված ընկերություն է, որը աշխարհում ունի շուրջ 6.000 աշխատակից[1]։ 2001 թվականին Մեքսը գնվել է ամերիկացի մոդելավորող Լիզ Քլեյբորնի կողմից 264 միլիոն դոլարով և վաստակել 275 միլիոն դոլար[2]։ Այսպիսով, երկար տարիներ այն պատկանել է Լիզ Քլեյբորնին[3], բայց 2011 թվականին Լիզ Քլեյբորնը սնանկության պատճառով Մեքսը վաճառել է The Gores Group մասնավոր ընկերությանը, սակայն Մեքսը կարողացավ պահպանել հետաքրքրությունը վաճառասրահներում[4]։

Սնանկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մեքսը հայտարարեց 86 միլիոն եվրո, իսկ 2013 թվականին՝ 82 միլիոն եվրո կորցնելու մասին[5]։ 2014թ․ դեկտեմբերի 4-ին Ամստերդամի տարածաշրջանային դատարանը Մեքսի երեք ընկերությունների սնանկ ճանաչեց[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին նիդերլանդացի դատավոր Ֆրիթս Քեմփը հայտարարեց, որ Մեքսի 315 վաճառասրահները, որոնք տեղակայված են Կանադայում, սնանկ են։

Մեքսի վաճառակետը Ֆիլիպինների Մետրո Մանիլա շրջանի Բոնիֆացիո Գլոբալ քաղաքի ՍՄ Էուրա Պրեմիեր առևտրի կենտրոնում
Մեքսի վաճառակետը «Պրոմենեյդ» առևտրի կենտրոնում

Eroglu Holding-ը Մեքսի նոր սեփականատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 29-ին թուրքական Eroglu Holding-ը ձեռք բերեց Մեքս նորաձևության ապրանքանիշը և պլանավորեց բացել մեծ թվով վաճառակետեր ամբողջ Եվրոպայում։ 2015 թվականի փետրվարին Մեքսը վերաբացեց իր խանութները։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված նորաձև իրերից բացի Մեքսն արտադրում է կոշիկից մինչև աքսեսուարներ, նաև պայուսակներ, շարֆեր, գորգեր և անկողնային պարագաներ։

Մեքսի վաճառակետերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հավաքածուները և աքսեսուարները վաճառվում են շուրջ 300 մանրածախ, հայտնի մասնաճյուղերի, մասնագիտացված և այլ վաճառակետերում։

Ամերիկա

Ասիա

Եվրոպա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [1] Արխիվացված Դեկտեմբեր 28, 2007 Wayback Machine
  2. «Liz Claiborne Agrees to Buy Mexx Group For $264 Million and 'Earnout Payment ( $ 275 Million )». Wall Street Journal. 2001 թ․ մայիսի 17. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  3. «Our Brands». Liz Claiborne. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  4. «Private Equity Deals». PrivCo. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. Hendriksz, Vivian (2015 թ․ մարտի 24). «Mexx acquired for 21 million euros». FashionUnited. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  6. «Modeketen Mexx failliet verklaard». Nos.nl. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքս (ապրանքանիշ)» հոդվածին։