Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)
|
| |
| Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Մեքսիկա |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | |
| Կոորդինատներ | 19°19′59″N 99°11′07″W / 19.33309°N 99.18526°W |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
| Համար | 1250 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
Մեխիկոյի կենտրոնական կամպուս (իսպ.՝ Campus central de la Ciudad Universitaria de la Universidad Nacional Autónoma de México), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գլխավոր կամպուսը։ Գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կոյոկա շրջանում։
Ձևավորվել է մոդեռնիզմի ոճով՝ ճարտարապետներ Մարիո Պանիի և Էնրիկե դել Մորալի, Դոմինգո Գարսիա Ռամոսի, Արմանդո Ֆրանկո Ռովիրայի և այլոց կողմից։ Շինարարական աշխատանքները տևել են 1949-ից մինչև 1952 թվականը։ Այն բաղկացած է ավելի քան 40 ֆակուլտետներից և ինստիտուտներից, մշակույթի կենտրոնից, կենտրոնական գրադարանից և մի քանի թանգարաններից։ Զբաղեցնում է 177 հա տարածք։ Ռեկտորատը և գրադարանները զարդարված են մեքսիկական մոնումենտալ որմնանկարչության հայտնի ներկայացուցիչներ Խոսե Դավիդ Ալֆարո Սիկեյրոսի և Խուան Օ ՛Գորմանի որմնանկարներով։ Քաղաքի տարածքում է գտնվում 1968 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը, որի զարդարանքին մասնակցել է Դիեգո Ռիվերան[1]։
Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 2007 թվականին[1]՝ որպես «20-րդ դարի մոդեռնիզմի հիանալի օրինակ՝ պատկերելով քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարական տեխնոլոգիաների, բնապատկերային ճարտարապետության և դրանց մեքսիկական ավանդույթների տարրերի հետ համատեղելու արվեստի փոխհարաբերություննը»[2]։
Մոտակա մետրոյի կայարաններն են «Ունիվերսիդադը» և «Կապիլկոն»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեկտորատ
- Բժշկական ֆակուլտետի շենք
- Կենտրոնական գրադարանի շենք
- Համալսարանական այգի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Tavares Lopez, Edgar (2008 թ․ փետրվար). «Ciudad Universitaria». México Desconocido. 372: 90–92.
- ↑ UNESCO. «Central University City Campus of the Universidad Nacional Autónoma de México (UNAM)». Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենտրոնական կամպուս (Մեխիկո)» հոդվածին։ |
| ||||||