Մեքենաների ու սարքավորումների կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեքենաների ու սարքավորումների կարտելները գլխավորապես բնորոշ են էլեկտրատեխնիկական արդյունաբերությանը ու տրանսպորտային մեքենաշինությանը։ Առավել խոշորը էլեկտրասարքավորումների կարտելն է (ստեղծվել է 1930 թվականին), որը 1970-ական թվականների սկգբին ընդգրկում էր տարբեր երկրների պատկանող 40 ընկերություն և ըստ սարքավորումների տեսակների՝ ապրանքային 16 բաժանմունք։ Կարտելի գործունեությունը հիմնվում է գների, փոխհատուցումների և ծանուցումների (ինֆորմացիա կարտելի բոլոր անդամներին՝ ստացված պահանջների, պատվերների մասին և այլն) վերաբերյալ կնքվող համաձայնագրերի վրա։ Պաշտոնական մասնակիցների մեջ առավել ուժեղ են անգլիական ֆիրմաների դիրքերը։
'''Ռադիոսարքեր'''ի կարտելը (ստեղծվել է 1925 թվականին) միավորում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Գեներըլ էլեքթրիք» («General Electric»), «Սիմենս» («Siemens») և այլն։ Էլեկտրոնային հաշվողական մեքենաների շուկայում իշխում են ամերիկյան մոնոպոլիաները։ 1969 թվականին կարտելային համաձայնագիր է կնքվել ավտոմոբիլային երկու խոշոր մոնոպոլիաների՝ ամերիկյան «Քրայսլեր»-ի («Chrysler») և ճապոնական «Միցուբիշի հևի ինդասթրիս»-ի («Mitsubishi Heavy Industries») միջև, որով նախատեսվում է համագործակցել ավտոմեքենաների արտադրության ու հավաքման, նաև տեխնիկայի, առևտրի ու ֆինանսների բնագավառներում։ Գրեթե նմանատիպ համաձայնագիր է կնքվել նաև իտալական «ՖԻԱՏ»-ի («FIAT»), ֆրանսիական «Սիտրոյեն»-ի («Citroen») միջև։ Մի շարք դեպքերում մեքենաների միջազգային կարտելները հանդես են գալիս միջազգային ասոցիացիաների (ընդգրկում են մեծ թվով ֆիրմաներ), ֆեդերացիաների, բյուրոների կամ կոմիտեների ձևերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578 CC-BY-SA-icon-80x15.png