Մեքենաների հավաքում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մեքենաների հավաքում, պատրաստի հանգույցների, դետալների և ագրեգատների որոշակի հաջորդականությամբ միացում, որի հետևանքով ստացվում է սահմանված տեխնիկական պայմաններին լիովին բավարարող պատրաստի մեքենա կամ մեխանիզմ։ Տարբերում են հանգուցային մեքենաների հավաքում, որի դեպքում առանձին դետալներից հավաքում են հանգույցներ և ագրեգատներ, և ընդհանուր, երբ հանգույցներից և ագրեգատներից մոնտաժում են մեքենաներ։ Մեքենաների հավաքումը կազմում է մեքենաների պատրաստման ընդհանուր աշխատատարության 40% ։ Զանգվածային շինվածքները (գլորման առանցքակալներ, հոդակապի շղթաներ, ավտոմոբիլի կարդանային փոխանցումներ են) հավաքվում են ավտոմատներով և կիսաավտոմատներով։ Ըստ արտադրության պահանջների մեքենաների հավաքումը կատարվում է․ դետալների (հանգույցների) լիակատար համափոխարինելիության դեպքում, դետալներն ըստ խմբերի տեսակավորելով, դետալների ընտրության, կոմպենսատորների կիրառման, դետալների անհատական հարմարադրման եղանակներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 502)։ ![]() |