Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար
ֆր.՝ Cathédrale Saint-Étienne de Metz
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՄեց[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Metz?
Հիմնական ամսաթվերը1240
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՍտեփանոս Նախավկա
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճդասական գոթիկա և Նեոգոթիկա
Հիմնադրված1240
Բարձրություն88 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Saint-Étienne de Metz Վիքիպահեստում
cathedrale-metz.fr(ֆր.)

Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint Étienne de Metz), հայտնի է որպես Մեցի Մայր տաճար, հռոմեական կաթոլիկ տաճար Լոթարինգիայի մայրաքաղաք Մեցում, Ֆրանսիա[3]։ Տաճարը հռոմեական կաթոլիկ թեմի Մայր տաճարն է և Մեցի եպիսկոպոսի նստավայրը[4]։ Եկեղեցու գանձարանը ցուցադրում է հազարամյակների հարուստ հավաքածու, ներառյալ Սուրբ Հաղորդության համար անհրաժեշտ իրերը[3][5][6]։

Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճարում է գտնվում աշխարհի ամենաբարձր նավը։ Տաճարն անվանվել է «Տիրոջ լույս» (ֆր.՝ la Lanterne du Bon Dieu)։ Նրանում է գտնվում վիտրաժների ամենամեծ էքսպանսիան աշխարհում՝ 6,496 մ քառ․[7]։ Ապակե պատուհանները կառուցված են գոթական և վերածննդի ճարտարապետական ոճով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոսի տաճարը կառուցված է գոթական ճարտարապետական ոճով, տեղի դեղին կրաքարով։ Տաճարի տրանսեպտը և խորանը նախագծված է ֆրանսիական գոթական ճարտարապետության ոճով։ Այնուամենայնիվ, մյուս տաճարների համեմատ, այստեղ ցուցադրվում են եզակի տարբերակիչ հատկանիշներ ինչպես հատակագծում, այնպես էլ ճարտարապետության մեջ։ Մեցի տաճարն ուղղված է դեպի հյուսիս-արևելք։ Ի տարբերություն Ֆրանսիայի և Գերմանիայի մյուս գոթական տաճարների, այս տաճարն ունի երեք պորտալներ, որոնք ամբողջանում են վարդագույն պատուհանով, և երկու աշտարակներով։ Սուրբ Ստեփանոսի տաճարի արևմտյան ճակատում կա պատշգամբ։

Տաճարի հարավարևմտյան ճակատամասին կից գտնվում է նարտեքսը։ Նավն ուղեկցվում է արկբուտաններով, և նրա բարձրությունը հասնում է մինչև 41,41 մետրի։ Բարձրադիր նավը համադրվում է առավել ցածր ենթակողմերով, որոնց բարձրությունը 14,3 մետր է։

Իր պատմության ընթացքում Սուրբ Ստեփանոսի տաճարը ենթարկվել է ճարտարապետական և դեկորատիվ փոփոխությունների՝ նեոկլասիկ և նեոգոթիկա ճարտարապետական ոճերի հավելումներով։

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին Սուրբ Ստեփանոս տաճարի շինարարությունը սկսվել է 5-րդ դարից և նվիրաբերվել է Սուրբ Ստեփանոս Նախավկային[8]։ Ըստ Ֆրանկների պատմիչ Գրիգոր Տուրցիի՝ Սուրբ Ստեփանոսի սրբարանը եղել է միակ կառույցը, որը պահպանվել է 451 թվականին հոների առաջնորդ Աթթիլայի կողմից իրականացրած ավերման ժամանակ[9]։ Ներկայիս գոթական տաճարի շինարարությունը սկսվել է 1220 թվականին, Օտտոնյան բազիլիկի տեղում, որը 10-րդ դարի կառույց էր[10][11]։ 12-րդ դարում գոթական մատուռը վերափոխվեց Մայր տաճարի, ինչի արդյունքում հիմնական արևմտյան պորտալը բացակայեց, իսկ նախկին մատուռի մուտքը դարձավ տաճարի հարավարևմտյան նախասրահը[11][12]։ Սուրբ Ստեփանոս տաճարի շինարարությունն ավարտվել է մոտ 1520 թվականին, իսկ նոր տաճարի օծումը տեղի է ունեցել 1552 թվականի ապրիլի 11-ին[13]։

1755 թվականին, տաճարի արևմտյան հատվածում նեոդասականության ոճով պորտալ կառուցելու համար ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ֆրանսուա Բլոնդելին պարգևատրվել է Ճարտարապետության Արքայական ակադեմիայի կողմից։

1877 թվականին հրավառության պատճառով բռնկված հրդեհը մեծ վնաս հասցրեց Մեցի տաճարին։ Այս միջադեպից հետո որոշվեց տաճարը վերանորոգել նեոգոթական ճարտարապետության ոճով։ Արևմտյան ճակատամասն ամբողջությամբ վերակառուցվեց 1898-1903 թվականներին, իսկ Բլոնդելի կողմից կառուցված պորտալը քանդվեց և ավլացվեց նոր` նեոգոթական ոճով կառուցված պորտալ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 «Official website of the Saint-Stephen Cathedral» (ֆրանսերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  4. «Official website of the Bishopric of Metz» (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  5. «INA Archive (1969) Trésor de la cathédrale de Metz, Lorraine soir, ORTF» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (VIDEO) 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  6. «INA Archive (1980) Patrimoine: trésor de la cathédrale de Metz, Lorraine soir, France 3 régions» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (VIDEO) 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  7. Jolin J.L. (2001) La lanterne du Bon Dieu. Eds. Serpnoise. 2-87692-495-1. (Ֆրանսերեն)
  8. Vallery-Radot J. (1931) La cathédrale de Metz, description archéologique. Eds A. Picard, Paris. (Ֆրանսերեն)
  9. «Gregory of Tours (c. 538-594 A.D.) Historiae, Libri X. The Latin Library» (լատիներեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  10. Marot P. (1931) La cathédrale de Metz, histoire de la construction. Eds A. Picard, Paris. (Ֆրանսերեն)
  11. 11,0 11,1 «Timeline of the construction of Metz Cathedral, from 10th to 13th century» (VIDEO). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  12. Villes A. (2004) Remarques sur les campagnes de construction de la cathédrale de Metz au XIIieme siecle. Bulletin Monumental 162, Paris. (Ֆրանսերեն)
  13. «Timeline of the construction of Metz Cathedral, from 14th to 16th century» (VIDEO). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար» հոդվածին։