Մեր հայրենի հողի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր հայրենի հողի վրա
սլովեն.՝ Na svoji zemlji
Երկիր Հարավսլավիա
Ժանրդրամա և պարտիզանների մասին ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1948
Լեզուսլովեներեն
ՌեժիսորՖրանցե Շտիգլից
ԴերակատարներStane Sever? և Boris Sešek?
ԵրաժշտությունMarjan Kozina?
 Na svoji zemlji Վիքիպահեստում

Մեր հայրենի հողի վրա (սլովեն.՝ Na svoji zemlji), 1948 թվականին նկարահանված ֆիլմ, որի ռեժիսորն է Ֆրանս Շտիգլիցը։ Այն եղել է սլովենական առաջին գեղարվեստական հնչյունային ֆիլմը։ Թողարկվել է 1948 թվականի նոյեմբերի 2-ին, Լյուբլյանայի Յունիոն Կինոյում (Kino Union), մեծ արձագանք է ստացել և ներկայացվել է Կաննի 1949 թվականի կինոփառատոնին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան ֆիլմից

Ֆիլմի սցենարը հիմնված է (էական փոփոխություններով) «Պապիկ Օրելը» (Očka Orel) նովելի վրա, որի հեղինակն է Կիլիլ Կոսմաշը։ Այն պատկերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու տարիները Սլովենական Ծովեզերքում, որը գրավվել էր իտալացիների կողմից։ Կապիտուլացիայից հետո գերմանական բանակը վերցնում է գյուղը։ Ֆիլմը պատմում է պարտիզանական ապստամբական ուժերի և գյուղացիների մասին[2]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է սև ու սպիտակ նկարահանումների տեխնիկայով, Գրահովո օբ Բաչի և Կորտնիկա գյուղերում[3]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մարյան Կոզինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Festival de Cannes: On Own Land»։ festival-cannes.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-10-ին։ Վերցված է 2009-01-08 
  2. «Na svoji zemlji» [On Our Own Land]։ Tematska pot Na svoji zemlji [Theme Path On Our Own Land] (Slovenian, English)։ Heritage of Bača Society։ Վերցված է 22 March 2014 
  3. Frelih, Tone. 2008. Šestdesetletnica prvega slovenskega filma [60th Anniversary of First Slovene Film]. Delo (14 November) (սլովեն.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]