Մեր թվարկությունից հետո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր թվարկությունից հետո
անգլ.՝ After Earth
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ, արկածային ֆիլմ[3][1][4][…], ֆանտաստիկ ֆիլմ[3][1][4][…] և դրամա
Թեմաանհաջող ընտանիք
Թվական2013, մայիսի 31, 2013[3][5][6], հունիսի 6, 2013[7][8] և մայիսի 31, 2013[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան[10][11][12][…]
ՊրոդյուսերՋեյմս Լասիթեր, Ուիլ Սմիթ, Քալիբ Փինքեթ և Ջադա Փինքեթ Սմիթ
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան և Գերի Ուիթա
ԴերակատարներՈւիլ Սմիթ[12][13][14][…], Ջեյդեն Սմիթ[12][13][4][…], Զոի Քրավից[13][5], Սոֆի Օկոնեդո[12][13][15][…], Իզաբել Ֆյուրման[13][15][5], Դևիդ Դենման[13][5], Գլեն Մորշաուեր[13][5], Դակոտա Ֆանինգ, Քրիստոֆեր Հիվյու[13][5], Lincoln Lewis?[13] և Սաշա Դհավան[13][5]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Նյու Մեքսիկո, Շվեյցարիա, Ֆիլադելֆիա և Կոստա Ռիկա[16]
ԿինոընկերությունOverbrook Entertainment, Blinding Edge Pictures և Relativity Media
Տևողություն100 րոպե
Շահույթ243 800 000 $[6]
Պաշտոնական կայքէջ

Մեր թվարկությունից հետո (անգլերեն՝ After Earth), ռեժիսոր Նայթ Շմայլանի ամերիկյան գիտաֆանտաստիկական ժանրի ֆիլմ-աղետ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ուիլ Սմիթը և Ջեյդեն Սմիթը[17][18]։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի մայիսի 31-ին։ Գովազդային կարգախոս. «Վախ չկա»։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 31-րդ դարում, երբ երկիրն արդեն վաղուց լքված էր և մարդիկ ընդհարվել էին խորհրդավոր այլմոլորակային ռասայի հետ։ Ֆիլմում պատմվում է մի բարձրաստիճան գեներալի և նրա որդու պատմության մասին, որոնք տիեզերական թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով հայտնվում են գոյատևման համար պայքարի մեջ անբարենպաստ մոլորակում (որը Երկիրն էր)։ Ֆիլմից ստացված հասույթը 243 միլիոն դոլար է, այն դեպքում, երբ ֆիլմի բյուջեն կազմում էր 128 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ ապագայում էկոլոգիական համաղետը ստիպում է մարդկանց լքել երկիրը և հաստատվել այլ մոլորակում՝ Նովա Պրայմում։ Մեկ հազարամյակ անց Ռեյնջերների կորպուսը՝ խաղաղապահ կազմակերպություն գեներալ Սեյֆեր Ռեյջի (Ուիլ Սմիթ) գլխավորությամբ, կոնֆլիկտի մեջ է մտնում S'krell այլմոլորակային էակների հետ, որոնք մտադրություն ունեին գրավել Նովա Պրայմը։ Նրանց գաղտնի զենքը Ուրսան է՝ մեծ գիշատիչ էակ, որը հետապնդում է վախ արտահայտող մարդկանց։ Ռեյնջերները պայքարում էին Ուրսայի դեմ մինչև Սեյֆերը սովորեցներ նրանց վախը ճնշելու գաղտնիքը, որը կոչվում էր «ուրվական»։ Սովորեցնելով այս տեխնիկան մնացած Ռեյնջերներին նա գլխավորում է Ռեյնջերների կորպուսը։ Միևնույն ժամանակ Սեյֆերի որդին՝ Կիտայ Ռեյջը (Ջեյդեն Սմիթ) իրեն մեղադրում է քրոջ՝ Սենշիի (Զոի Քրավից) մահվան համար, որին սպանել էր Ուրսան իր աչքի առաջ։ Կիտայը մարզվում է, որպեսզի նա նույնպես իր հոր նման դառնա Ռեյնջեր, բայց նրան մերժում են իր անխոհեմության պատճառով, և Սեյֆերը դիտարկում է նրան իբրև հիասթափություն։ Կիտայի մայրը (Սոֆի Օկոնեդո) համոզում է Սեյֆերին, որպեսզի նա տանի Կիտային իր վերջին ուղևորությանը։ Սակայն թռիչքի ժամանակ նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվում ասրերոիդների պատճառով և նրանք ստիպված փորձում են վայրէջք կատարել Երկրի վրա (որն այդ ժամանակ անմարդաբնակ էր), բայց վայրէջքի ժամանակ տիեզերանավը անկառավարելի է դառնում և կործանվում։ Ողջ են մնում միայն Կիտայը և Սեյֆերը։ Սեյֆերի երկու որքերն էլ կոտրվում են աղետի հետևանքով։ Նրանք փորձում են գտնել վթարային փարոսը, որով կարելի է ազդանշան ուղարկել Նովա Պրայմ, բայց փարոսը վնասվել էր։ Սեյֆերը հանձնարարություն է տալիս Կիտային, որպեսզի նա գտնի երկրորդ փարոսը տիեզերանավի մնացած բեկորներում, որը տեղակայված էր նրանցից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Եվ այս վայրի երկրի գլխավոր վտանգը ոչ միայն վայրի կապիկների, գիշատիչ կատվազգիների և թունավոր տզրուկների խմբերի մեջ է, այլ վանդակի, որը եկել է Երկիր ֆիլմի գլխավոր հերոսների հետ։ Տիեզերանավը տեղափոխում էր վտանգավոր այլմոլորակային գիշատչին՝ ուրսային, որը ստեղծվել էր հատուկ մարդկանց որսի համար S'krell այլմոլորակյին ռասսայի կողմից[19]։ Հայրը չէր վախենում Ուրսայից, այդպիսով Ուրսան նրան չէր նկատում, բայց կկարողանա դա անել նաև Կիտայը՝ կախված էր միայն նրանից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյդեն Սմիթ - Կիտայ Ռեյջ
  • Բոբ Լ. - երեք տարեկան Կիտայը
  • Ջեյդեն Մարթին - ինը տարեկան Կիտայը
  • Ուիլ Սմիթ - Սեյֆեր Ռեյջ
  • Սոֆի Օկոկեդո - ֆայա Ռեյջ
  • Բիլլի Քամպբել - Մայք
  • Զոի Քրավից - Սենշի Ռեյջ
  • Տեսա Ալլեն - Իսաբելլա
  • Գլեն Մարշաուեր - հրամանատար Վելան
  • Քրիստոֆեր Հիվյու - Անվտանգության ղեկավար
  • Սաշա Դավան - օդաչու
  • Դիեգո Քլաթենհոֆ - վետերան Ռեյնջեր

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլ Սմիթը հորինել է այս պատմությունը երբ նա հեռուստատեսությամբ դիտում էր I Shouldn't Be Alive շոուն։ Սկզբում ֆիմը չպետք է լիներ գիտաֆանտաստիկ ժանրի, այլ հոր և որդու մասին, որոնց մեքենան վթարվել էր լեռներում։ Սկզբնական տարբերակի վերջում տղան պետք է դուրս գար մեքենայից և փրկեր հորը։ Այնուհետև Սմիթը որոշում է տեղափոխել ֆիլմի դեպքերը 1000 տարի հետո, որը պահանջեց ավելի մեծ գումարներ։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի փետրվարին։ Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Կոստա Ռիկայում և ԱՄՆ-ի երկու նաահնգներում՝ Կալիֆոռնիա(Հումբոլդտ) և Փենսիլվանիա(Դելավեր, քաղաք Ասթոն Թաունշիփ)։ Ֆիլմը նկարահանվել է Sony F65 տեսախցիկով[20]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բացասական արձագանքն է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes֊ ում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 3,8՝ 10 հնարավորից, իսկ Metacritic- ում՝ 100 ից 33 միավոր[21][22]։ «Աֆիշա» ամսագիրը նշում է, որ հադիսատեսը դժգոհ էր, որ գլխավոր դերակատարը ֆիմում փաստացի ոչ թե Ուիլ Սմիթն է, այլ նրա որդին՝ Ջեյդենը։ «25֊րդ կադր» ամսագիրը ֆիլմն անվանել է անհաջող, իսկ դերասաններին ոչ համոզիչ[23]։ Բոլոր այս հրատարակությունները նշել են նաև, որ ֆիլմում շատ ցածր մակարդակով է խաղարկվել երկրի թեման՝ մարդկանց անհետանալուց հետո, գրախոսի խոսքերով․ «Նույն հաջողությամբ մոլորակը կարող էր անվանվել Պանդորա կամ Կաշիկ»։ Ֆիլմը միատեսակ չընդունվեց հանդիսատեսի կողմից։ Կինոպոիսկ կայքում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 5,9՝ տասը հնարավորից[24], IMDb- ում 4.9 միավոր՝ նույնպես 10 հնարավորից[25]։ «Մեր թվարկությունից հետո» ֊ ն առաջադրվել է վեց «Ոսկե ազնվամորի» հակապրեմիաների՝ որպես վատագույն ֆիլմ, սցենար, ռեժիսուրա և դերասանական խաղ։ Ըստ Time[26], Vulture[26] հրատարակությունների ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի 10 վատագույն ֆիլմերից մեկը, իսկ ըստ RiffTrax օնլայն֊ հրատարակության հարցման արդյունքում ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի վատագույն ֆիլմ[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2013/05/31/movies/after-earth-starring-will-smith-and-jaden-smith.html
  2. http://www.nytimes.com/2013/05/31/movies/after-earth-starring-will-smith-and-jaden-smith.html?_r=0
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt1815862/
  4. 4,0 4,1 4,2 https://www.filmaffinity.com/en/film434601.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.metacritic.com/movie/after-earth
  6. 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
  7. Internet Movie Database — 1990.
  8. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  9. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=77756&type=MOVIE&iv=Basic
  10. http://www.the-numbers.com/movie/After-Earth
  11. http://www.imdb.com/title/tt1815862
  12. 12,0 12,1 12,2 12,3 http://www.bbfc.co.uk/releases/after-earth-2013-3
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 http://www.imdb.com/title/tt1815862/fullcredits?ref_=tt_cl_sm
  14. http://www.interfilmes.com/filme_27488_Depois.da.Terra-(After.Earth).html
  15. 15,0 15,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=186905.html
  16. https://www.fantrippers.com/fr/magazine/article/439-les-lieux-de-tournage-de-m-night-shyamalan
  17. EXCLUSIVE: M. Night Shyamalan’s New Project is 'One Thousand A.E.'
  18. Will Smith Joins Son Jaden On Sci-Fi Space Film With M. Night Shyamalan
  19. «A Primer on Nova Prime: The World "After Earth" (Opens June 5) | INQUIRER MOVIES». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  20. Giardina, Carolyn (2012 թ․ փետրվարի 27). «M. Night Shyamalan Shooting 'After Earth' on Sony's F65 Camera as Studio Launches Training Program». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  21. Rotten Tomatoes
  22. Metacritic: After Earth
  23. Василий Марин. Рецензия на фильм «После нашей эры». «25-й кадр»
  24. «Рейтинг: После нашей эры». КиноПоиск. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  25. IMDb: User ratings for After Earth (2013)
  26. 26,0 26,1 Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
  27. «RiffTrax's Worst Movies Ever (2013 poll)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]