Մեր ընկեր Կարդագրին
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Եվգենի Ագրանովիչ |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1978 |
Մեր ընկեր Կարդագրին (ռուս.՝ Наш друг Пишичитай), նկարված մուլտֆիլմերի շարք, որ ռեժիսորն է Յուրի Պրիտկովը։ Բաղկացած է երեք թողարկումից`
- Առաջին թողարկում` 1978 թվական (10 ր.)[1],
- Երկրորդ թողարկում` 1979 թվական (10ր.)[2],
- Երրորդ թողարկում` 1980 թվական (10ր.)[3]:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրանում էր Կոլյայի 5 տարեկանը։ Կարդագրին ծննդյան կապակցությամբ նրան է նվիրում «Կ» տառը` իր անվան առաջին տառը։ Բայց Կոլյան համոզված էր, որ նա կարող է մնալ նաև առանց տառերի։ Բայց առանց «Կ» տառի Կոլյայի ծննդայան օրը վերածվում է Օլյայի տոնախմբության, մի շարքբառեր էլ առանց «կ» տառի փոխում են իրենց իմաստնեը։ Կոլյան միանգամից հասկանում է իր սխալը և ներողություն է խնդրում «Կ» տառից, այդ ժամանակ ամեն ինչ վերադառնում է իր տեղը։
Երկրորդ թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլյան որպես նվեր հայրիկի համար նկար է նկարում։ Բայց երբ պետք էր նկարը մակագրել, պարզվում է, որ նա գրել չգիտի։ Կարդագրին օգնում է Կոլյային գտնել, սովորել և գրել իր անվան մնացած տառերը։
Երրորդ թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարդագրին սովորեցնում է Կոլյային տառերից ստանալ բառեր։ Սակայն հայտնվում է Վրիպակը` անպիտան բառերի թագուհին և Կարդագրիի մեծ թշնամին, որը Կոլյային ստիպում է սխալ պատկերացում կազմել տառերի վերաբերյալ, «Բ»-ի փոխարեն ավելացնել «Վ» տառը։ Կարդագրին ու Կոլյան ուղղում են բառերը, իսկ Վրիպակին կողպեքով կողպում են։
Կարդագրիի երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինձ գտնելը երկար չի տևի,
Ես մոտիկ եմ, իմացիր։
Ապրում է գրքի պահարանում
Քո ընկեր Կարդագրին
Ինձ հետ Կարդա և գրիր,
Այսօր ընկերացիր,
Եվ այդ ընկերությունը մեծ է,
Այն երբեք չի ավարտվի։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Եվգենի Ագրանովիչ
- Ռեժիսոր` Յուրի Պրիտկով
- Բեմադրող նկարիչ` Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր` Եվգենի Պտիչկին
- Օպերատոր` Միխայիլ Դրույան (№ 1; 2), Սվետլանա Կաշևա (№ 3)
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Օգնականներ` Գ. Անդրեևա, Օ. Պավլովա, Ե. Սիցինսկայա (№ 1), Ե. Կունակովա (№ 2), Օ. Ապանասովա (№ 3), Ն. Սարատովա (№ 3)
- Մոնտաժող` Ի. Գերասիմովա (№ 1; 2), Գ. Սմիրնովա (№ 3)
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Անատոլի Աբարենով, Նատալյա Բոգոմոլովա (№ 1; 3), Օլեգ Կոմորով (№ 1; 2), Ալեքսանդր Մազաև (№ 1), Տատյանա Ֆադեևա (№ 1), Տատյանա Պոմերենցևա (№ 2; 3), Նիկոլայ Ֆյոդորով (№ 2), Մարինա Ռոգովա (№ 2), Վիկտոր Շևկով (№ 3), Վիկտոր Արսենտև (№ 3), Ալեքսանդր Ելիզարով (№ 3)
- Նկարիչներ` Աննա Ատամանովա (№ 1; 2), Վ. Մաքսիմովիչ (№ 1), Իննա Զարուբա, Վերա Խարիտոնովա (№ 3)
- Դերերը հնչյունավորել են` Եվգենի Վեսնիկ` Կարդագրի, Մարիա Վինոգրադովա` Կոլյա, «Կ» և «Յա» տառերը (№ 1; 2), Լան (№ 2), Ալեքսանդր Բարանով` Առյուծ (№ 2), Լյուդմիլա Գուրչենկո` Վրիպակ (№ 3)
- Խմբագիր` Նատալյա Աբրամովա (№ 1; 2), Տատյանա Պապորովա (№ 3)
- Նկարահանող խմբի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 1) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 2) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 3) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 49, 535. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- Агранович Е. Наш друг Пишичитай. — М.: Аст, 2010. — (Сказки-мультфильмы). Содержание: все 3 истории.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 1)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 2)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մեր ընկեր Կարդագրին (Թողարկում 3)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|