Մեր անկախությունը (Լևոն Շանթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեր անկախությունը
ՀեղինակԼ. Շանթ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր200

Մեր անկախությունը, 1925 թվականին հրապարակած Լևոն Շանթի հրապարակախոսական աշխատությունը[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը աշխատությունում համակարգված և հանգամանալից ներկայացնում է հայության քաղաքական ճակատագրի վեյրիվայրումները, վերլուծում անհաջաղությունների պատճառները ու տալիս զարգացման հնարավոր տարբերակների հեռանկարներ։ Նա հայության ազգային, մշակութային ու տնտեսական զարգացումը պայմանավորում է միմիայն քաղաքական անկախության գոյությամբ ու դրա ամրապնդմամբ։ Անկախության հասնելու միակ ուղին համարելով ինքներս մեզ վրա հույս դնելը։ Ընդհանրացնելով անկախության վերաբերյալ պատկերացումները միանշանակ եզրակացնում է․ «Ամբողջ Հայոց Պատմութիւնը հայ ժողովուրդի անկախութեան պայքարն է»։

Շանթը աշխատությունում տարանջատումէ ասիական և եվրոպական ժողովուրդներին, նրանց հիմնական հատկանիշները, սովորույթները, արժեքները կապելով մասնավորապես աշխարհագրական դիրքի հետ․ «Եվրոպա ու Ասիա, այսինքն ծով ու զամաք, շարժում ու թմբիր, յառաջադիմություն ու պահպանողական ոգի, անհատական ճիգ ու հեղինակութիւն, դեմոկրատիզմ ու բռնակալութիւն, մարդկային հպարտութիւն ու «քու ոտքիդ փոշին»։» Նա նաև վորլուծում է Անգլիայի ու Ռուսաստանի հակադիր ձգտումները։ Թուրքիային անդրադառնում է առանձնակի մանրամասնությամբ, թուրք ժողովրդին բաժանելուվ հին և նոր թուրքերի, պանիսլամիզի և պանթուրքիզմի հետևորդների։

Հեղիանկը անդրադառնում է հայությանը հակիրճ ներկայացնոլով հայ ժողովրդի կազմավորումը, Քրիստոնեությունը համարում է ազգային ինքնապաշտպանության զենք, և իբրև ղեկավար դասակարգ առանձնազնում հայ ազնվականություն, հոգևորականությունն ու մտավորակաությունը։ Քաղաքական հեռանկարների տարբերականեր է տալիս Հայաստանի, Թուրքիայի, Անգլիայի Ռուսաստանի,Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ մանր երկրների համար /Վրաստան, Ադրբեջան և այլն/։ Հայերի մասին ասում է, որ շնորհիվ արևմտյան կրոնի և հոգու հայը դիմացավ ամբողջ հազար տարի, չձուլվեց, ուրեմն մի օր անպայամն կլինի անկախություն։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը կազմված է 7 մասերից, որոնք բաժանվում են գլուխների և ենթագլուխների, և վերջաբանից, մասնավորապես.

Մաս 1. Կամքերի ընդհարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I Ազգային ձգտումներ
  • II Ժամանակաի ոգին և հասարակական կարծիքը
  • III Միջազգային սեղան
  • IV Պատահմունք
  • V Կամքեիր բախումը

Մաս 2. Ժամանակի ոգին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Արևելք և Արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Ասիա և արևելյան քաղաքակրթություն
  • II. Եվրոպա և արևմտյան քաղաքակրթություն

Բ. Ասիական և Եվրոպական քաղաքակրթությունների դարավոր մենամարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Առաջին երկու հազարամյակները
  • II. Երկրորդ կամ մուսուլմանական հազարամյակը
  • III. Արևմտյան նոր դարաշրջանը

Գ. Արդի քաղաքակրթության ուղղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Իր բնորոշ գծերը
  • II. Ազգերի անկախացումն ու դաշնակցումը

Մաս 3. Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Անգլիայի և Ռուսաստանի հակադիր ձգտումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Ասիայի հարավը և Անգլիա
  • II. Ռուսաստան և ռուս հոգին
  • III. Ռուսաստանը Մերձավոր Արևելքի մեջ
  • IV. Մյուս շահագրգռված պետությունների դիրքը

Բ. Թուրքիայի ձգտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Օսմանյան կայսրության բարձրացումն ու անկումը
  • II. «Երիտասարդ Թուրքիա»
  • III. Արդի Թուրքիայում տիրող հոգեբանությունը
  • IV. Հին թուրքերի տեսակետը
  • V. Նոր թուրքերի տեսակետը
  • VI. Պանիսլամիզմ և պանթուրքիզմ
  • VII. Ռուսաստանի «քայքայումը» և Անգլիայի «Օժանդակությունը»
  • VIII. Ժամանակի ոգին հակառակ՝ պանշարժումներին
  • IX. «Գոնե մեկ մասը»

Մաս 4. Հայությունը Արևելքի և Արևմուտքի ընդհարման գծի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ազնվականություն, հոգևորականություն, մտավորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Ակնարկ մինչև քրիստոնեություն
  • II. Քրիստոնեությունը իբրև զենք ազգային ինքնապաշտպանության
  • III. Քրիստոնեությունը իբրև հիմնական պատճառը մեր ազգային հասունացման և կղզիացման
  • IV. Մեր ազնգականության փչացումը թուրանական դարերի ընթացքում
  • V. Հոգևորականությունը իբրև վարիչ և ներկայացուցիչ
  • VI. ԺԹ-րդ դարը և նոր ղեկավար դասակարգ

Բ. Հայության ձգտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. նոր մտավորականության առաջին երեք սերունդների երազը և քարոզը
  • II. Խոսքի շրջանին կհաջորդի գործի շրջանը
  • III. Պատերազմի բերած հույսերն ու հուսալքումը
  • IV. Քննադատներ, որոնք մեղադրում են հայ ժողովրդին իր անկախությանը ձգտելու համար
  • V. Քննադատներ, որոնք կուզեն պահել միայն մեր «ազգային» գոյությունը
  • VI. Ամբողջ Հայոց պատմությունը հայ ժողովրդի անկախության պայքարն է
  • VII. Հայ անկախության կռիվը թուրանական դարերի սկզբին և ավարտին

Մաս 5. Ձգտումնեիր գծած ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Թուրքիա և Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Թուրքիայի հայկական հալածանքների առաջին երկու պատճառները
  • II. Հայ և թուրքի թշնամության երրորդ պատճառը
  • III. Հայաստանի և Թուրքիայի ապագա կապը

Բ. Անգլիա և Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Կովկասում Անգլիայի բռնած դիրքը կախված է Ռուսաստանի վիճակից
  • II. Հայաստանի կերկայացված կարևորությունը Անգլիայի համար

Գ. Ռուսաստան և Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Ռուսների «իրավունքը»
  • II. Աստիճանական շարժում
  • III. Գահավեժ շարժում

Դ. Մեր անկախության առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Հավանականությունների սանդուղը և Ռուսաստանի դերը
  • II. Անգլիա թե՞ Ռուսաստան
  • III. Հավանական ու երկար ճամփան

Մաս 6. Մեր ուղեկիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Վրաստանի ու մեր կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Աշխարհագրական ու պատմական տարբեր դիրքեր
  • II. Տնտեսական ու դասակարգային տարբերություններ
  • III. Մտնք ու վրացիք Թուրքիայի հանդեպ
  • IV. Մենք ու վրացիք Ռուսաստանի հանդեպ

Բ. Մեր ու Ադրբեջանի կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Հին ու նոր ուղիներ
  • II. Հայաստանի ու Ադրբեջանի մեջ եղած լարումը
  • III. Կովկասյան Դաշնակցություն

Մաս 7. Կյանքի պահանջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Հողի կնետրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բ. Թվի կենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Տնտեսական կենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Մտավոր կենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Մեր մտավոր ուժերի կորուստը
  • II. Հայ լեզվի թուլացումն ու խորթացումը
  • III. Գաղութային գրականություն

Ե. Կամքի կենտրոնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I. Մեր կյանքի և շրջապատի պահանջը
  • II. Ամեն շեղում անիմաստ
  • III. Ամեն վարանում վնասակար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Շանթ, Մեր անկախությունը, Բոստոն, 1925 — 61-64, էջեր 61-64 — 200 էջ։