Մեր անավարտ պատմությունը
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 2014 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Մոհիտ Սուրի[1][2] |
Պրոդյուսեր | Մահեշ Բհատ |
Դերակատարներ | Էմրան Հաշմի, Rajkummar Rao? և Վիդյա Բալան |
Օպերատոր | Vishnu Rao? |
Պատմվածքի վայր | Դուբայի Էմիրություն |
Կինոընկերություն | Vishesh Films? |
Տևողություն | 129 րոպե[3] |
«Մեր անավարտ պատմությունը» (հինդի՝ हमारी अधूरी कहानी` «Hamari Adhuri Kahani»), 2015 թվականի հնդկական ռոմանտիկ դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորը Մոհիտա Սուրին է, պրոդյուսերը` Մահեշ Բհաթը։ Ֆիլմը թողարկել են Vishesh Films և Fox Star Studios ընկերությունները։ Այն նկարահանված է Մահեշ Բհաթի ծնողների և խորթ մոր սիրո պատմության հիման վրա[4]։ Ֆիլմը հասանելի է եղել ամբողջ աշխարհի համար 2015 թվականի հունիսի 12-ից` քննադատների կողմից ստանալով տարատեսակ մեկնաբանություններ։
Սյուժե (դիպաշար)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն սկսվում է մի կնոջ՝ Վասուդհայի ավտոբուսից դուրս գալով։ Բաստար թաղամասից 15 կմ հեռավորության վրա նա քայլում է և մի քանի քայլ հետո ընկնում։ Ծերունի Հարին դիմում է հոգեբանի, քանի որ հալյուցինացիաների ժամանակ տեսնում էր իր կնոջը։ Այնուհետև նրան տեսնում է իր հարսը, որն էլ նրան տանում է կնոջ հուղարկավարությանը։ Այնտեղ նա գողանում է կնոջ մոխիրը ու հեռանում` տղային թողնելով մի օրագիր։
Հետո պատմությունը գնում է անցյալ, որտեղ Վասուդհան միայնակ մայր է, և որին ամուսինը 5 տարի է մենակ է թողել։ Ավանդույթի համաձայն՝ նա ամուսնուն սպասում էր իրեն թողնելու օրվանից։ Վասուդհան հանդիպում է Արավ Ռուպարելին (Էմրաան Հաշմի) վերջինիս հյուրանոցներից մեկում, որտեղ Վասուդհան աշխատում էր որպես ծաղիկների ձևավորող։ Արավը կեղծ հրդեհ է կազմակերպում, որպեսզի կարողանա ստուգել անվտանգության համակարգի հնարավորությունները։ Վասուդհան գնում է նրան փրկելու։ Նա Վասուդհային աշխատանք է առաջարկում Դուբայի իր հյուրանոցներից մեկում, ինչն աղջիկը մերժում է։ Չնայած նրա մերժմանը` Արավը նրան մտածելու ժամանակ է տալիս։ Վասուդհան ոստիկանությունից իմանում է, որ իր ամուսինը՝ Հարին, սպանել է 5 ամերիկացի լրագրողների և մի ահաբեկչական խմբի անդամ է։ Ոստիկանությունը նրան ասում է, որ նա տեղյակ պահի իրենց, եթե ամուսինը այցելի նրան։ Վախենալով իր տղայի ապագայի համար՝ Վասուդհան ընդունում է Արավի առաջարկը։
Իմանալով Վասուդհայի անցյալի և նրա տղայի մասին՝ այնուամենայանիվ Աարավը սիրահարվում է Վասուդհային։ Աարավը պատմում է Վասուդհային իր մոր մասին, որը կաբարե երգչուհի է եղել, և իր մայրը սիրահարվել է մի մարդու, որը փորձել է ինքնասպանություն գործել, որպեսզի փրկի նրանց աղքատությունից։ Վասուդհան խուսափում էր իր զգացմունքներից, Արավին ասում, որ ինքը մեկ ուրիշին է պատականում և հեռանում։ Վասուդհան հանդիպում է Արավի մորը, որտեղ էլ նա ընդունում է Արավի սերը, և նրանք միանում են։ Նրանք միասին ռոմանտիկ պահեր են անցկացնում։ Արավը Վասուդհային ամուսնալուծության փաստաթղթեր է տալիս, մինչև նրա տուն գնալը։ Հետո Վասուդհան տանը հանդիպում է Հարիին, և նրան պատմում Արավի մասին։ Հարին զայրանում է, նրան ոստիկանները ձերբակալում են և բանտարկում։ Վասուդհան խնդրում է Արավին փրկել Հարիին, քանի որ նա անմեղ էր։ Արավը փորձում է փրկել Հարիին` կաշառելով ներքին գործերի նախարարին, որն էլ ցույց է տալիս, որ Հարին անձամբ իր մեղքը ընդունել է։ Վասուդհան հրաժարվում է ամուսնանալ Արավի հետ, որովհետև Հարիին ասել էր, որ ինքը զոհում է իր կյանքը, որպեսզի նրանք միասին լինեն։ Հետո Արավը հասկանում է, որ Հարին հատուկ է իր վրա վերցրել այդ մեղքը, որպեսզի Վասուդհան մտածի, որ ամուսինը զոհաբերում է իրեն իր իրջանակության համար։ Որպեսզի Վասուդհան ազատվի այդ մեղքից, Արավը գնում է Բաստար, որտեղ Հարին մեղադրվում էր սպանության մեջ, որպեսզի Հարիի անմեղությունը ապացուցի։ Արավը հանդիպում է հայր Դայալին, որը բացատրում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել լրագրողների հետ և բացահայտնում Հարիի անմեղությունը։ Մումբայ վերադառնալու ճանապարհին Արավը զգում է այն նույն ծաղիկների հոտը, որը դարձել էր նրա և Վասուդհայի հանդիպման պատճառ։ Հոտին հետևելով՝ Արավը գնում է ջունգլի, չիմանալով, որ տարածքը ականապատված է։ Նա պատահաբար կանգնում է մի ականի վրա։ Հասկանալով իր դրությունը՝ Արավը ժպտում է և ոտքը քաշում ականի վրայից։ Վասուդհան իմանում է Արավի մահվան լուրը և խորտակվում։ Վասուդհան հեռանում է Հարիից, որը նրան երկու տարի փնտրում է։ Երբ Հարին գտնում է Վասուդհային, վերջինս նրան ասում է, որ գիտի իր կեղծ զոհաբերության մասին և այլևս չի վախենում ավանդույթներից։ Արավը ասում է Վասուդհային, որ մի օր նա ինքնակամ կվերադառնա իր մոտ։ Հարին ապարդյուն 21 տարի սպասում է Վասուդհային։
Վերադառնալով ներկա՝ արդեն պարզ է լինում, որ ավտոբուսից իջնող կինը Վասուդհան էր, որն ուզում էր միանալ Արավին վերջինիս մահացած վայրում։ Վերջում Հարին վերցնում է Վասուդհայի մոխիրը և ցրում ամբողջ Բաստարի դաշտում, որտեղ որ Արավը մահացել էր։ Այսպիսով Արավը և Վասուդհան միավորվում են մահվանից հետո։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Էմրան Հաշմի | Արավ Ռուփարել |
Վիդյա Բալան | Վասուդհա Պրասադ |
Ռաջկամմար Ռաու | Հարի Պրասադ |
Սարա Խան | Նայլա Սարվար |
Մադհուրիմա Տուլի | Ավնի Պրասադ |
Նամիթ Դաս | Սանջ Պրասադ |
Պրաբան Փենջաբի | Ապուրվա |
Ամլա Աքկինենին | Ռոհինի Ռուփարել |
Սուհանիսի Մուլայ | Պարոն Պրասադ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 23-ին Vishesh Films ընկերությունը և Fox Star ստուդիոն հայտարարեցին իրենց երեք գործարքների մասին` «Քաղաքի լույսերը», «Մեր անավարտ պատմությունը» և «Պարոն X-ը»[5]։ Հետո պարզվեց, որ ֆիլմը կտնօրինվի Մոհիտա Սուրիի կողմից[5]։ Ի սկզբանե որոշված էր, որ նկարահանումները կսկսվեն 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին, սակայն նկարահանումները տեղափոխվել են 2014 թվականի հոկտեմբեր Էմրան Հաշմիի որդու հիվանդության պատճառով[6]։ 2014 թվականի փետրվարին Bombay Times ամսագրին տված հարցազրույցում ֆիլմի պրոդյուսերն ասել է, որ ֆիլմը հիմնված է իր ծնողների և խորթ մոր սիրո պատմության հիման վրա[7]։ Mumbai Mirror-ին տված հարցազրույցում պրոդյուսերը նշել է, որ Վիդյա Բալան ստիպված է եղել նիհարել՝ չափանիշներին համապատասխանելու համար[8]։ 2014 թվականի հունիսի 13-ին հրապարակվել է ֆիլմի թողարկման ամսաթիվը` 2015 թվականի հունիսի 12[9]։
Ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմը Էմրան Հաշմիի և Վիդյա Բալանի երրորդ համագործակցությունն էր[6]։ 2014 թվականի փետրվարի 12-ին հաստատվել է, որ դերսանական կազմին կմիանա Ռաջկամմար Ռաուն[6]։ 2014 հոկտեմբերի 6-ին առաջրկվեց, որ Ռաուն խաղա ամուսնու դերը, առաջարկությունը նա հաստատեց՝ ասելով, որ այս դերը առանցքային է ֆիլմի համար, չնայած որ քիչ է երևալու էկրանին[10][11]։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հյատարարվեց, որ Ամլա Աքկինենին ֆիլմում կխաղա էպիզոդիկ դեր[12] և նա կերգի ֆիլմի գլխավոր երգը։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Սարա Խանը նույնպես միացավ ֆիլմի դերասաններին[13]։
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե պլանավորված էր, որ նկարահանումների մեծ մասը պիտի տեղի ունենա Հյուսիսային Աֆրիկայի մայրաքաղաք Քեյփթաունում[14]։ Նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտոմբերի 2-ին Կալկաթայում[15]։ Ֆիլմի կուլմինացիոն պահերից մեկը նկարահանվել է հոկտեմբերի 3-ին։ Մնացած հատվածները նկարահանվել են 2015 թվականի հունավրի 5-ին Կալկաթայում մի հնաոճ տան մեջ[16]։ Նկարահանումները Կալկաթայում ավարտվելուց հետո շարունակվել են Դուբայում շուրջ 16 օր։ Դրանք նախատեսված են եղել 1 ամիս առաջ, սակայն հետաձգվել են եղանակային պայմանների պատճառով։ Նկարահանումները ընդգրկել են Դուբայի Միջազգային Օդանավակայանը։ Դուբայում նկարահանումները ավարտելուց հետո թիմը ուղևորվել է Քեյփթաուն և ապա կրկին 2 օրով վերադրձել Դուբայ[17]։
ԱՄԷ-ում վերջին նկարահանումները տեղի են ունեցել 2014-ի նոյեմբերի 17-ին, հատկանշական է, որ քաղաքի երկնաքերներն ու տեխնոլոգիական լանդշաֆտները նկարահանելը նպատակ են ունեցել ցույց տալ այդ տարածքների ռոմանտիկ և մեղմ կողմը[18]։ Ֆիլմում ներկայացված է նաև Աբու Դաբիի անապատային առողջարանը[19] : Ֆիլմի վերջին հատվածը նկարահանվել է Մումբայում[20]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2015 թվականի հունվարի կեսերին[21]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրվել էր Ամի Միշրայի և ուրիշների կողմից[22][23]։ Բառերը գրվել են Ռաշմի Վիրաջի և Սայեդ Քուադրի կողմից։ Ֆիլմից երգը սկզբնապես երգչուհի Ռախաթ Ֆաթիհ Ալի Խանի «Back 2 Love» ալբոմի ձայնագրությունն էր։ Ալբոմը ստացել է «2015 թ. Հունիս ամսվա լավագույն հոլիվուդյան ալբոմ»[24]։
Հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեր անավարտ պատմությունը» ամբողջ աշխարհում թողարկվել է 2015 թվականի հունիսի 12-ին[25][26]։ Նախնական վաճառքից հետո ֆիլմի համաշխարհային շահույթ հուլիսի 2-ի դրությամբ կազմել է ₹412.3 միլիոն ($6.4 ամերիկյան միլիոն),₹350 միլիոն (US$5.5 ամերիկյան միլիոն) ընդհանուր բյուջեով.[27][28]: Ֆիլմի հեռուստատեսային, տնային տեսանյութերի և երաժշտության իրավունքների նախնական վաճառքից ստացավ ևս ₹225 միլիոն ($3.5 ամերիկյան միլիոն)` առևտրային տեսանկյունից դարձնելով այն միջին դասի[27][29] [30]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt3483612/
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/hamari-adhuri-kahani-film
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «'Hamari Adhuri Kahani' – Movie Review». No. Mid-Day.com. Mid-Day. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 «Another Kahani For Vidya Balan?». Indiatimes. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Hamari Adhuri Kahaani to go on floor in October». Bollywood Hungama. 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Priya Gupta (2014 թ․ փետրվարի 20). «Mahesh Bhatt to write Mohit Suri's next». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Actresses and their problem areas». The Times of India. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Priya Adivarekar (2014 թ․ հունիսի 13). «Hamari Adhuri Kahaani to release in June 2015». The Indian Express. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Rajkummar Rao to be Vidya's on-screen husband in Hamari Adhuri Kahani». India Today. 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Ankur Pathak (2014 թ․ հոկտեմբերի 8). «Rajkummar Rao to make special appearance in 'Humari Adhuri Kahani'». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Sashidhar AS (2014 թ․ դեկտեմբերի 15). «Amala in Emraan Hashmi & Vidya Balan's next». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «South actress Amala to do cameo in Hamari Adhuri Kahani». Bollywood Hungama. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Vidya, Emraan to shoot for Humari Adhuri Kahaani in Cape Town». India Today. 2014 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Roshmila Bhattacharya (2014 թ․ սեպտեմբերի 30). «Vidya Balan to flag off Hamari Adhuri Kahaani in Kolkata». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Vidya Balan excited to shoot in Kolkata while in Mumbai». The Times of India. 2014 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Chris Newbould (2014 թ․ նոյեմբերի 18). «Cast of Hamari Adhuri Kahani returns to film in Dubai». The National. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Vidya Balan, Emraan Hashmi in Dubai for 'Hamari Adhuri Kahani' shoot». Zee News. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Arti Dani (2014 թ․ նոյեմբերի 17). «Vidya Balan's film to show UAE's romantic side». Khaleej Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Vidya Balan, Emraan Hashmi begin shooting for 'Hamari Adhuri Kahani' in Dubai». Deccan Chronicle. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Parag Maniar (2015 թ․ հունվարի 19). «Vidya Balan to take a break». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Bryan Durham (2014 թ․ օգոստոսի 20). «Latest musical sensation Ankit Tiwari on what matters most to him». Daily News and Analysis. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Indo-Asian News Service (2014 թ․ հունվարի 20). «Mukesh Bhatt is a godfather for composer Jeet Ganguly». India.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Best Bollywood Hindi Songs and Albums June 2015 Deccan Music – 3 July 2015
- ↑ «'Hamari Adhuri Kahani' fails to create magic at Box Office». Zee News. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Hamari Adhuri Kahani (2015)». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 27,0 27,1 «Box Office: Understanding the economics of Hamari Adhuri Kahani». Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Box Office: Worldwide Collections of Hamari Adhuri Kahani». Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «'Hamari Adhuri Kahani' set to touch Rs.20 crore». The Indian Express. 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Box office India. «Hamari Adhuri Kahaani». Boxofficeindia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hamari Adhuri Kahani ֆիլմը Bollywood Hungama կայքում
- Hamari Adhuri Kahani(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|