Մեր աղջիկները (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր աղջիկները
ռուս.՝ Наши девушки
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՌեժիսորՎլադիմիր Բրաուն
ԴերակատարներՍոֆիա Մագարիլլ, Վարվառա Մյասնիկովա և Անդրեյ Կոստրիչկին
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Մեր աղջիկները» (ռուս.՝ «Наши девушки»), խորհրդային սև-սպիտակ համր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Բրաունը։ Էկրան է բարձրացել 1930 թվականի մայիսի 25-ի[1]։ Պահպանվել է մասամբ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանամերձ քաղաքում գտնվող ֆաբրիկագործարանային ուսումնառության դպրոցն ավարտում են առաջին խառատ աղջիկները։ Աղջիկները սկսում են աշխատել գործարանում և դժվարությունների են հանդիպում։ Նրանք հանգում են կանանց բրիգադի կազմակերպման մտքին։

Կանանց բրիգադը կատարում է շտապ պատվեր։ Պարզվում է, որ աղջիկների մասնագիտական հմտությունները բավարար չեն։ Երիտասարդ բանվորներն ու աղջիկները որոշում են կազմակերպել երիտասարդական բրիգադ։ Սակայն գործարանի ղեկավարությունը դեմ է դրան։ Աղջիկների միջև սիրային կոնֆլիկտ է ծագում։

Երիտասարդներին օգնության է հասնում կուսակցության քարտուղարը։ Երիտասարդությանը հաջողվում է իրականացնել իրենց գաղափարները։

Հիմնական սյուժետային գծին զուգահեռ ցուցադրվում է երիտասարդության մասնակցությունը ռազմապաշտպանական աշխատանքներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադր «Մեր աղջիկները» ֆիլմից (1930)
  • Սոֆյա Մագարիլ – Նինա
  • Վարվառա Մյասնիկովա – Շուրա
  • Անդրեյ ԿոստրիչկինՍմիռնով, տեխնիկ
  • Վլադիմիր Գարդին – Մատվեև
  • Պավել Կուրզներ – Գոլուտվա, խառատ
  • Եվգենյա Պիրյալովա – կոմերիտական
  • Անտոնինա Բրյանցևա – կոմերիտական
  • Աննա Շենձիկովսկայա – կոմերիտական
  • Զինաիդա Վորկուլ – Սաշա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Ուստինովիչ
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Բրաուն
  • Օպերատոր՝ Գլեբ Բուշտուև
  • Նկարիչ՝ Պավել Բետակի

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ և սցենարիստ Նիկոլայ Կովարսկին ֆիլմը գնահատել է հետևյալ կերպ. «Այս ֆիլմը... փոքր-ինչ սխեմատիկ էր դրամատուրգիայի, կերպարների ուրվագծման առումով, բայց հանդիսատեսը լավ ընդունեց այն։ Այն նկարահանվել է բավականին պրոֆեսիոնալ, մոնտաժվել է հմտորեն և վարպետորեն»։

Կինոգետ Իրինա Գրաշչենկովայի գրքում նշվում է. «Ֆիլմն ստեղծվել է օրվա քաղաքական կարգախոսներով՝ «Կանայք արդյունաբերության մեջ», «Աղջիկներ, պատրաստվեք երկրի պաշտպանությանը»։ Սյուժեն, մակագրությունները, շինհրապարակների, ռազմական մանևրների կինոխրոնիկան, որը կենդանացել է խաղային կտորի վրա, ամեն ինչ աշխատում էր ագիտացիոն և պրոպագանդիստական խնդիրների ուղղությամբ»[3]։

Պյոտր Բագրովը գրում է. «Ագիտպրոպյան ավարտը, որը ոչնչացրել է 30-ականների սկզբի մեկից ավելի տաղանդավոր ստեղծագործություն, անսպասելիորեն ուժեղ էր հնչում. սպորտային շքերթի ժամանակ կենսուրախ կոմերիտականներին ներկայացնող կադրերը, որոնք հանկարծ հագել էին հակագազեր, անհանգստացնող և չարագուշակ նոտա էին հաղորդում»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог. Немые фильмы (1918—1935) / Сост. Н.А.Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др .; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 1. — С. 384—3851. — 528 с.
  • Коварский Н. Владимир Браун // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 7—17. — 408 с. — (Мастера советского кино).
  • Гращенкова И. Киноантропология XX/20. — М.: Человек, 2014. — С. 201—202. — 314 с.