Մերսի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերսի Բրաուն
Ծնվել է1872
Մահացել էհունվարի 17, 1892(1892-01-17)
Մահվան վայրԷքսեթեր, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն44 Star US Flag.svg ԱՄՆ
Մերսի Բրաունի գերեզմանաքարը

Մերսի Բրաուն (1872 - հունվարի 17, 1892(1892-01-17), Էքսեթեր, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), Ռոդ Այլենդի բնակչուհի, ում մարմինը 1892 թվականին տեղափոխվել է, հատուկ արարողակարգ կատարելու միջոցով, նրա մարմնից վամպիրական հոգուն դուրս հանելու համար։ Այս դեպքը մտավ ամերիկյան ֆոլկլյորի մեջ և հետք թողեց գեղարվեստական գրականությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին երկու տասնամյակում ամերիկյան Էքսեթեր քաղաքում Ջորջ և Մարի Բրաունների ընտանիքում անդամները սկսեցին հերթով տուբերկուլյոզով հիվանդանալ։ Մայրը՝ Մարիան առաջինը մահացավ այդ հիվանդությունից, իսկ հետո 1888 թվականին մահացավ նրանց ավագ դուստրը՝ Մարիա Օլիվիան։ Երկու տարի անց՝ 1890 թվականին մահացավ հիվանդացավ իրենց ավագ որդին՝ Էդվինը։

1891 թվականին նրանց դուստրերից մեկը՝ Մերսին նույնպես հիվանդացավ և մահացավ 1892 թվականի հունվարին 19 տարեկան հասակում։ Նա հուղարկավորվեց Էքսեթերի բապտիստական եկեղեցու գերեզմանատանը։

Ընտանիքի բարեկամները և ընկերները համարում էին, որ ընտանիքի մահացած անդամներից մեկը վամպիր է եղել (չնայած որ նրանք այդ բառը չէին օգտագործում) և հենց ինքն է Էդվինին հիվանդացրել։ Նրանք Ջորջ Բրաունին համոզեցին իրականացնել մահացած Բրաունների մարմինների հետազոտություն, որը իրականացվեց 1892 թվականի մարտի 17-ին[1]։ Մարիայի և Մարիա Օլիվիայի մարմինները երկու տարվա ընթացքում քայքայվել էին[2], մինչդեռ նորաթաղ Մերսիի մարմինը չէր ձևափոխվել, և նրա սրտում դեռևս արյուն կար։ Սրանից էլ նրանք ենթադրեցին, որ Մերսին հենց այն վամպիրն է, որը հիվանդացրել է Էդվինին։

Մերսիի սիրտը պոկվեց մարմնից և այրվեց[3], իսկ մոխիրը խառնեցին ջրին և տվեցին, որ Էդվինը խմի և բուժվի։ Սակայն նա մահացավ երկու ամիս անց՝ 1892 թվականի մայիսի 2-ին[1][4]։

1996 թվականի օգոստոսի 16-ին Մերսի Բրաունի տապանաքարը գողացվեց, սակայն հետ վերադարձվեց 5 օր անց՝ օգոստոսի 21-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Curran, Bob. Vampires: a field guide to the creatures that stalk the night. Career Press, 2005. ISBN 1-56414-807-6, 9781564148070
  2. pohrbivani - Encyklopedie.seznam.cz(չաշխատող հղում)
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-13-ին։ Վերցված է 2012-07-09 
  4. Madame Talbot's Victorian Lowbrow Vampire's Garden Mercy Brown Poster
  5. Noticias en el Providence Journal. [1]. Consultado el 10 de enero de 2009

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bell, Michael E. (2001). Food for the Dead - On the Trail of New England's Vampires. New York։ Carrol & Graf Publishers. 338 pages.