Մերսեդես Ռուելը ծնվել է 1948 թվականին փետրվարի 28-ին, Նյու ՅորքիՔուինս քաղաքում, ՀԴԲ գործակալության գործակալի և դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նա դաստիարակվել է կաթոլիկ հավատքով[3]։ Նրա նախնիները ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Կուբայից։ Նա հաճախել է Նոր Ռոշելի քոլեջ[4], ավարտել է 1969 թվականին։
Մերսեդեսը սկսեց իր կարիերան որպես դերասանուհի տեղական թատրոնում` փոքր դերերով։ 1970-ականների վերջին նա հանդես է եկել Նյու Յորքի թատրոնների խոշոր բեմերում՝ հասնելով մեծ հաջողությունների, 1985 թվականին «Ես Ռապապորտ չեմ» և «Բետեի և Բոյի ամուսնությունը» պիեսներում կատարած դերի համար արժանացել է Օբիի իր վերջին մրցանակներին։ 1991 թվականին նրա դերը «Կորած Յոնկերսի» պիեսում դերասանուհուն բերեց «Թոնի» մրցանակ։
1991 թվականին «Ձկնորս թագավորը» ֆիլմում խաղացած Էնն Նեապոլիտանի դերը դասվել է ամենահայտնի կինոդերերի շարքին։ Այդ դերի համար Մերսեդեսին շնորհվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Նկատելի դարձան նրա դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վերջին կինոհերոսը» (1993), «Պարիր ինձ հետ» (1999) և «Ջիա» (1998) հեռուստատեսային ֆիլմում։
Մերսեդոսն ամուսնացել է նկարիչ Դեյվիդ Գեյզերի հետ։ Նրանք 1997 թվականին միասին տղա են որդեգրել՝ Ջեյքին։ Դրանից առաջ, 1978 թվականինին Մերսեդեսը որդեգրել է Քրիստոֆերին, որը հետագայում դարձավ Ջեյքի կնքահայրը։