Jump to content

Մերսեդես Կորոմինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսեդես Կորոմինաս
Դիմանկար
Ծնվել է1882[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Մահացել է1926
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունօդաչու և balloonist
 Mercedes Corominas Վիքիպահեստում

Մերսեդես Կորոմինաս (իսպ.՝ Mercedes Corominas, 1882[1], Բարսելոնա, Իսպանիա - 1926), իսպանացի ավիատոր և օդապարիկավար։ Առավել հայտնի է Պորտուգալիայում իր ցուցադրություններով, եղել է իսպանացի առաջին կին ավիատորներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոմինասը ծնվել է 1886 թվականին Իսպանիայում։ Նա վերապատրաստվել է որպես կրկեսի ակրոբատ, իսկ 20-րդ դարասկզբին մասնակցել է Իսպանիայի «Սիրկո Կալդերոն» (Circo Calderón) կրկեսի ելույթներին։ 1904 թվականին Բարսելոնայում իրականացրել է ինքնուրույն օդային վերելք, ինչի շնորհիվ դարձել է առաջին իսպանուհին, ով օդապարիկով մենակ վերելք է կատարել[2]։ 1906 թվականին նա սկսել է կատարել օդային հնարքներ՝ կախվելով օդապարիկի տակ տեղադրված տրապեցիայից։ Նրա ցուցադրությունների առաջին շարքը, որը կոչվում էր «Aerostatic Ascensions» (Աերոստատիկ վերելքներ), տեղի է ունեցել Պորտուգալիայում։ Դրանք մեծ հաջողություն են ունեցել, և Կորոմինասը օդային հնարքներ է ցուցադրել Պորտուգալիայի մի շարք քաղաքներում։ Հետագայում նա շարունակել է իր հնարքները ներկայացնել Եվրոպայի այլ մասերում[3][4]։

1911 թվականին ամուսնացել է պորտուգալացի կրկեսային արտիստ Ֆրանսիշկու Պեդրու Մոնտեյրուի (Francisco Pedro Monteiro) հետ։ Նույն թվականին Կորոմինասը ցուցադրական հնարքներ է կատարել Բրազիլիայում։ Այդ երկրում գտնվելու ընթացքում զույգը որոշել է մշտական բնակություն հաստատել այնտեղ և ի վերջո հիմնել է կրկեսային ընկերություն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://historico.oepm.es/museovirtual/galerias_tematicas.php?tipo=CURIOSAS&xml=Patente%20n%C2%BA%2012996.xml
  2. ↑ «Patentes Curiosas - Museo Virtual - Oficina Española de Patentes y Marcas». historico.oepm.es. Արխիվացված է օրիգինալից 2023-03-03-ին. Վերցված է 2021-07-24-ին.
  3. ↑ «A tiros con el globo en Valadares». La Voz de Galicia (իսպաներեն). 2011-10-01. Վերցված է 2021-07-24-ին.
  4. ↑ Eventos, Bh. «Notícia: COM MAIS DE 100 ANOS DE TRADIÇÃO NO CIRCO, FAMÍLIA MONTEIRO VIRA TEMA DE VÍDEO». BH Eventos. Վերցված է 2021-07-24-ին.
  5. ↑ «O Paiz (RJ) - 1910 a 1919 - DocReader Web». memoria.bn.gov.br. Վերցված է 2021-07-24-ին.