Տեսական ֆիզիկայի ասպարեզում գիտական ու գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ՝ Մ. Հարությունյանը տիրապետել է ռուսերենին ու անգլերենին, ու զբաղվել է (ու զբաղվում) ֆիզիկայով, գենետիկայով, լեզվաբանությամբ, գրականագիտությամբ, թարգմանության տեսությամբ ու պրակտիկայով, ազգային երգ ու պարի պատմությամբ, լիբերալիզմի տեսությամբ, իրավունքի սահմանադրագիտության տեսությամբ ու պատմությամբ, քաղաքատնտեսությամբ, սոցիալական փիլիսոփայությամբ։ 1985 թվականից զբաղվում է թարգմանություններով և գրում է արձակ և չափածո գործեր, և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանչական գործեր և սեփական հրատարակած գիրք, մոտ 30 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից։
«Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը» 2008, «Արտեմիզմը ու հայ պոեզիայի ողբերգությունը» 2005, «Արևելահայ գրական լեզվի այսօրվա վիճակը» 1992, «Հեքիաթների գանձարան» 2004, «Թարգմանելու արվեստը» 2008, «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» 2010, 2011, «Սիրո չբանաձևն ու ուսյալ ձիերը» 2012, «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ» 2012[1]:
2001 թվականին Արիստոտելի «Աթենական հասարակարգը» երկի թարգմանությունն արժանացել է ՀՀ սահմանադրական կենտրոնի դիպլոմին։
2010 թվականին «Թարգմանելու արվեստը» գիրքն արժանացել է ՀՀ ԳԱ ակադեմիայի երկրորդ մրցանակին։
2011 թվականին «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գիրքն ընդգրկվել է ՀՀ Նախագահական մրցանակի համար ընտրված գրքերի եռյակի մեջ։
2012 թվականին «Սիրո չբանաձևը» պատմվածքն արժանացել է ՀՀSCIL FOUNDATION-ի երկրորդ մրցանակին։