Մերկ նստածը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ամեդեո Մոդիլիանի |
տարի | մոտ. 1916[1] |
բարձրություն | 92,4 սանտիմետր |
լայնություն | 59,8 սանտիմետր |
ժանր | նյու |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ |
հավաքածու | Քորթոուլդ պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Female Nude - Amedeo Modigliani - P.1932.SC.271 Վիքիպահեստում |
«Մերկ նստածը» (իտալ.՝ Nudo seduto), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ամեդեո Մոդիլիանիի նկարը: Հեղինակը կտավը վրձնել է 1916 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 92 × 60 սմ:
Այսօր «Մերկ նստածը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն):
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդիլիանին 1917 թվականից 1919 թվականներն ընկած ժամանակահատվածում վրձնել է նկարաշար՝ նյու ժանրում: Այս կտավը, նկարված 1916 թվականին, համարվում է Ամեդեոյի հետաքրքրության վառ օրինակը՝ հանդեպ կանանց հոլանի մարմիններին: Նկարի ոճը բնորոշ է հեղինակի ուշ շրջանի գործերին, սակայն կան նաև տարբերվող բնորոշ առանձնահատկություններ:
Կինը պատկերված է շատ նուրբ յուրաձևությամբ: Մաշկը լուսավոր է և թողնում է պատանեկության ու գեղեցկության տպավորություն, իսկ վարսերը Մոդիլիանիի համար ոչ բնորոշ մանրամասնությամբ են նկարված՝ սև երանգի խորը ակոսները, որոնք մնացել են վրձնի հետքից՝ խոպոպների տպավորություն են ստեղծում: Կնոջ դեմքի կենդանությունը զգալիորեն տարբերվում է հեղինակի ուշ շրջանի աշխատանքներից, որտեղ կանայք պատկերված են դատարկ աչքերով: Կնոջ աչքերը փակ են, իսկ կզակը հենած է ուսին: Միայն դժվորությամբ կարելի է ենթադրել, որ այդ անհարմար դիրքով կինը քնած է: Դիրքը ստեղծում է ուժեղ ներքին լարվածություն՝ մեծ սեքսուալ էներգիայով: Երկու ձեռքով կինը հենվել է անհարմար մահճակալին: Նա այնպիսի դիրքով է, որ զիստերը ինքնաբերաբար առաջ են մղվել: Կնոջ մարմինը պատկերված է մինչև ազդրերը և ողջ ուշադրությունը սևեռվում է կրծքերին և ցայլքի եռանկյունուն:
Բեաթրիս Գաստինգս[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած որ կտավի կնոջ դեմքը ոճավորված է, այնուամենայնիվ կարելի է ճանաչել Բեաթրիս Գաստինգսին: Նրա երկայնացած դեմքը հիշեցնում է աֆրիկյան դիմակ, որոնցով հիացած էր Ամեդեո Մոդիլիանին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- A. Butler: Het kunstboek. Waanders Uitgevers, Zwolle, 2004. ISBN 90-400-8981-7
- Doris Krystof: Amedeo Modigliani, 1884-1920. Taschen, Keulen, 2011. ISBN 3836512882
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сидящая обнажённая» на сайте Института искусства Курто(անգլ.)
- Анализ «секретов» Модильяни(անգլ.)
- Модели Модильяни(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերկ նստածը (նկար) կատեգորիայում։ |