Մերկ մախա (Ֆրանցիսկո Գոյայի նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1800 |
բարձրություն | 98 սանտիմետր[1] |
լայնություն | 191 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | նյու և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
սեփականատեր | Իսպանիա |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/g/goya/5/501goya.html կայք | |
La Maja Desnuda Վիքիպահեստում |
«Մերկ մախա» (իսպ.՝ La maja desnuda), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի վրձնին պատկանող կտավ, որը ստեղծվել է 1797-1800 թվականներն ընկած ժամանակահատվածում: Նկարն իրենից ներկայացնում է շարք՝ երկու կտավներով՝ «Մերկ մախա» և «Հագուստով մախա» (La maja vestida): Նկարներում պատկերված է մախան՝ միջնադարյան Իսպանիայի մայրաքաղաքի հետնախորշերի բնակչուհի: Մախաներն ապրել են XVIII-XIX դարերում: Վերջիններս Գոյայի ամենասիրելի կերպարաներն են հանդիսանում: «Մերկ մախան» հանդիսանում է արևմտյան արվեստի ամենավաղ ստեղծագործություններից մեկը, որում կինը պատկերված է մորեմերկ վիճակում ու չի պարունակում ոչ մի դիցաբանական տեսարաններ[2]:
Բովանդակություն
Նկարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը, ըստ էության, պատվիրվել է Մանուել Գոդոյի կողմից, ով Իսպանիայի առաջին նախարարն էր ու արքա Կառլոս 4-րդի ֆավորիտը: Պատվիրել է նկարը անձնական հավաքածուի համար. Մանուել Գոդոյը մերկ կանանց պատկերներով կտավների մեծ սիրահար էր[3]: «Հագուստով մախան» կախված էր «Մերկ մախան» կտավի դիմաց և հատուկ հարմարեցված մեխանիզմի շնորհիվ դիտողին ցույց էին տալիս սկզբից հագուստով տարբերակը, հետո՝ մերկը: Առաջին ստույգ հիշատակությունը նկարի վերաբերյալ տալիս է փորագրիչ Պեդրո Գոնզալես դը Սեպուլվեդին: Վերջինս տեսել է այս նկարը և Վելասկեսի «Հայելիով Վեներան» նկարը, երբ այցելել է Գոդոյի պալացցոն 1800 թվականին[3]:
1808 թվականին «Մերկ մախա» կտավն ու այլ «կասկածելի պարունակությամբ» նկարներ նկատվել են Իսպանական ինկվիզիցիայի կողմից[4]: Գոդոյը կանգնեց դատարանի առաջ: Նրան ստիպեցին հայտնել բոլոր այն նկարիչների անունները, ովքեր ստեղծել էին «ծայրահեղ անպարկեշտ ու հասարակության հետաքրքրությանը վտանգ հարուցող» կտավներ: Գոյային հայտարարեցին որպես անբարոյականություն տարածող նկարիչ, սակայն Ֆրանցիսկոն խուսափեց պատժից, քանի որ ինկվիզիցիայի դերը XIX դարի սկզբին արդեն կորցրել էր իր ուժը և ունակ էր միայն նկարները որակել «վտանգավոր», բայց ոչ լիովին արգելելու դրանք[5]:
Հավաստի տեղեկություն չկա, թե ով է որպես բնորդուհի ծառայել այն նկարաշարի համար: XIX դարում համարվում էր, որ նկարում պատկերված է Մարիա Կաետանա դը Սիլվան՝ Ալբայի 13-րդ դքսուհին[3]: Այդպես էին կարծում, քանի որ Գոյան սիրային կապերի մեջ էր վերջինիս հետ: 1945 թվականին այդ վարկածը հերքելու նպատակով Ալբաների ընտանիքը բացեց դքսուհու գերեզմանը, որպեսզի ոսկորների երկարության չափումով ապացուցվի այդ փաստը: Քանի որ ընտանիքը պնդում էր, որ նկարում պատկերվածը ունի մարմնի այլ չափերի կառուցվածք: Սակայն այս գործընթացը չունեցավ որևէ արդյունք, քանզի ժամանակին արդեն ավերել էին այս գերեզմանը նապոլեոնյան զորքերը և բոլոր ոսկորները ցաքուցրիվ էին արված:

Ներկա պահին արվեստագետների մեծամասնությունը հակված է այն կարիծիքին, որ կտավին պատկերված է Պեպիտա Տուդոն՝ Մանուել Գոդոյի սիրուհին[6]:
Նկարները երկու անգամ հայտնվել են Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի հավաքածուներում՝ 1814 թվականից 1836 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Դա արվեց ինկվիզիցիայի դատապարտումից հետո:
1901 թվականին նկարները իրենց վերջին հանգրվանը գտան Պրադոյի թանգարանում: Այսօր նկարները ցուցադրվում են կողք-կողքի Պրադոյի սրահներից մեկում[7]:
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին Գոյայի հիշատակին նվիրված միջոցառումների համատեքստում թողարկվեցին փոստային նամականիշերի շարք, որոնցում պատկերված էր «մախան»: Նրանք հավանության արժանացան իսպանական փոստային ծառայության կողմից: Իսկ օրինակ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը մերժեց դրանք փակցնել նամակների վրա և չթողեց մուտք գործեն ԱՄՆ:
«Մախաները» ոգեշնչման աղբյուր է ծառայել շատ նկարիչների համար: Ֆրանսիացի մեծագույն նկարիչ Էդուարդ Մանեն ստեղծել է «Իսպանական կոստյումով աղջիկը» կտավը: Իսկ Իգնասիո Սուլոագան ստեղծեց «Մերկ մախայի» բարձրարժեք կրկնօրինակը:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-naked-maja/65953b93-323e-48fe-98cb-9d4b15852b18
- ↑ Lovejoy Bess։ «Portrait of Ms Ruby May: Leena McCall’s painting runs up against the pubic hair police»
- ↑ 3,0 3,1 3,2 Museo del Prado. La maja desnuda
- ↑ Connell, Evan S. Francisco Goya: A Life. New York: Counterpoint, 2004
- ↑ Hughes, Robert. Goya. New York: Alfred A. Knopf, 2004
- ↑ Музей Прадо. «Махи» Гойи
- ↑ Tomlinson, Janis A. Goya in the Twilight of Enlightenment. Yale University Press, 1992
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Прокофьев В. Н. «Махи» Гойи или «Венера-цыганка» // Искусство Западной Европы и Византии. М., 1978.
- Прокофьев В. Н. Гойя в искусстве романтической эпохи. М., 1986. С. 64-66.
- D’ors Fuhrer, Carlos, y MORALES MARÍN, Carlos, Los genios de la pintura: Francisco de Goya, Madrid, Sarpe, 1990, pág. 93. Sección «Estudio de la obra seleccionada», por Carlos D’Orf Führer, págs. 89-90. ISBN 84-7700-100-2
- Glendinning, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993, págs. 65-68.
- Luna, Juan J., La maja desnuda, 1996.
- D'ORS FÜHRER, Carlos, y MORALES MARÍN, Carlos, Los genios de la pintura: Francisco de Goya, Madrid, Sarpe, 1990, pág. 93. Sección «Estudio de la obra seleccionada», por Carlos D'Orf Führer, págs. 89-90. ISBN 84-7700-100-2
- GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993, págs. 65-68.
LUNA, Juan J., La maja desnuda, 1996.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prado page (in Spanish, then English below)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերկ մախա (Ֆրանցիսկո Գոյայի նկար) կատեգորիայում։ |