Jump to content

Մերկ կապիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ կապիկ
գրավոր աշխատություն, academic work, scientific work Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաԷթոլոգիա Խմբագրել Wikidata
ԺանրԳիտական ոճ Խմբագրել Wikidata
ՀեղինակDesmond Morris Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ1967 Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata

«Մերկ կապիկ» (անգլ.՝ The Naked Ape: A Zoologist's Study of the Human Animal), բրիտանացի կենդանաբան՝ Դեսմոնտ Մորրիսի հայտնի գիրք, որը նվիրված է մարդու վարքագծի նկարագրությանը էթոլոգիայի տեսանկյունից։

Գիրքը հրատարակվել է 1967 թվականին՝ դառնալով բեսթսելլեր[1], թարգմանվել է 23 լեզվով[2], այդ թվում՝ գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆիններեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, հունարեն, եբրայերեն, ճապոներեն, լեհերեն: Գրքի հաջողությունn ազդել է Դեսմոնդ Մորրիսի հետագա աշխատանքի վրա: Նա լքել է իր նախկին աշխատանքը և սկսել է նկարել ու գրել «Մերկ կապիկը» վեպի շարունակությունը՝ «Մարդկային գազանանոցը» (անգլ.՝ The Human Zoo):

1975 թվականին «Մերկ կապիկը», մի քանի այլ ստեղծագործությունների հետ միասին, հանվել է Լոնգ Այլենդի դպրոցի գրադարանից, ինչը 1982 թվականին հանգեցրել է «Այլենդի ծառերի դպրոցական շրջանն ընդդեմ Պիկոյի» անունով հայտնի դատական գործընթացին[3][4][5]։

Ադապտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվականին Դեզմոնդ Մորիսի գրքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ Ջոն Քրոուֆորդի (անգլ.՝ John Crawford) և Վիկտորիա Փրինսիպալի մասնակցությամբ։
  • 1994 թվականին BBC-ն, համագործակցելով Discovery Channel-ի հետ, նկարահանել է վավերագրական ֆիլմերի շարք հիմնված «Մերկ կապիկը» և «Մարդկային գազանանոցը» գրքերի վրա։ Այն թողարկվել է «Մերկ կապիկ» վերնագրով (անգլ.՝ The Human Animal: A Personal View of the Human Species by Desmond Morris)։ Ռուսերեն թարգմանությամբ՝ «Մարդ՝ բանական էակ. հատուկ հայացք մարդուն», թողարկվել է «Սոյուզ Վիդեո» -ի կողմից։
  • 1997 թվականին BBC-ն և Discovery Channel-ը թողարկել են վավերագրական ֆիլմ (անգլ.՝ The Human Sexes: A Natural History of Man and Woman) ֆիլմը, որը շարունակում է «The Human Animal» ֆիլմում սկսված թեման։ Ռուսերեն թարգմանությամբ՝ «Տղամարդ և կին», թողարկվել է «Սոյուզ Վիդեո» -ի կողմից։
  • 2006 թվականին, Մորիսի գրքերի հիման վրա, ռեժիսոր Դանիել Մելիցը (անգլ.՝ Daniel Mellitz) նկարահանել է անկախ ֆիլմ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. David Williams. «Desmond (John) Morris». The Desmond Morris Information Page (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  2. «1967: The Naked Ape steps out» (անգլերեն). 2005 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  3. Claire Mullally. «Banned books». First Amendment Center (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  4. «Board of Education, Island Trees Union Free School District No. 26 v. Pico by Pico (No. 80-2043)» (անգլերեն). Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  5. «Island Trees Sch. Dist. v. Pico by Pico, 457 U.S. 853 (1982)» (անգլերեն). Justia US Supreme Court Center. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Официальный сайт кинофильма Голая обезьяна» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.