Մերի Ս. Շերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Ս. Շերման
Ծնվել էապրիլի 21, 1913(1913-04-21)
ԾննդավայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 21, 1964(1964-07-21) (51 տարեկանում)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունEvanston Township High School?, Հյուսիսարևմտյան համալսարան և Չիկագոյի համալսարան
Մասնագիտությունուռուցքաբան, բժիշկ, ախտաբան և վիրաբույժ
ԱշխատավայրԹուլեյնի համալսարան

Մերի Շերման (անգլ.՝ Mary Stults Sherman, ապրիլի 21, 1913(1913-04-21), Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 21, 1964(1964-07-21), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), օրթոպեդիկ վիրաբույժ, քաղցկեղի հետազոտող Նոր Օռլեանում, Լուիզիանա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերմանը ծնվել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում, Ուոլթեր Ալեն Ստուլցի (Pi Kappa Lambda միության հիմնադիր) և Էդիթ Մոնիկա Գրահամի ընտանիքում: Ավարտել է Էվանսթոնի ավագ դպրոցը, այնուհետև սովորել է Փարիզի Institute de Mme Collnot ինստիտուտում: 1934 թվականին բակալավրի աստիճան է ստացել Հյուսիսարևմտյան համալսարանից, հաջորդ տարի արվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանից: 1935-1936 թվականներին Շերմանը դասավանդել է Իլինոյսի համալսարանում[1]:

1941 թվականին բժշկի որակավորում է ստացել Չիկագոյի համալսարանից[1]: Մասնագիտական փորձություն է անցել Չիկագոյի համալսարանի Բոբ Ռոբերթս հիվանդանոցում[1]: 1947 թվականին Բիլլինգս հիվանդանոցում նշանակվել է օրթոպեդիկ վիրաբուժության գծով պրոֆեսորի ասիստենտ: 1952 թվականին տեղափոխվել է Նոր Օռլեան՝ դառնալով Ochsner բժշկական կենտրոն հիմնադրամի ոսկրային պաթոլոգիայի լաբորատորիայի տնօրեն[1][2]: 1953 թվականին դարձել է Նոր Օռլեանի Թյուլենի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ[2]: Որպես քաղցկեղի հետազոտող եղել է նաև Նոր Օռլեանի Բարեգործական հիվանդանոցի օրթոպեդիայի այցելու վիրաբույժ[1]: Եղել է Ամերիկայի Օրթոպեդիկ վիրաբույժների ակադեմիայի անդամ և Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ[1]: Անդամակցել է նաև Phi Beta Kappa և Sigma Xi, Alpha Omega Alpha միությունների անդամ[3]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հուլիսի 21-ին Շերմանին մահացած են գտել Նոր Օռլեանի Սուրբ Շառլ պողոտայի բնակարանում[4]: Մարմինն այրվել էր բնակարանում բռնկված հրդեհից[4]: Ոստիկանությունը մահը որակեց որպես սպանություն:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերմանը ոսկորների մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ և համահեղինակ է՝

  • "The pathology of ununited fractures of the neck of the femur"[5]
  • "Infantile cortical hyperostosis; review of the literature and report of five cases"[6]
  • "The non-specificity of synovial reactions"[7]
  • "Mechanism of pain in osteoid osteomas"[8]
  • "The Natural Course of Poliomyelitis: A report of 70 cases".[9]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Sherman murder", The Times-Picayune, July 22, 23, 31, 1964.
  • New Orleans States-Item, July 21, 31, 1964.
  • Associated Press. "New Orleans Doctor's Death Is Probed". The Day (New London), July 22, 1964, p. 27.
  • Michael Bonfiglio (1977). "In memoriam: Mary Stults Sherman, M.D.". Journal of Surgical Oncology, 9(1):1–2. PubMed.
  • FA Riddick Jr (2007). "Ochsner in Literature—nonfiction". The Ochsner Journal, 7(3):140–146. PubMed Central 3096393. This article includes a critical review of Dr. Mary's Monkey, a book authored by Edward T. Haslam.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Glenn R. Conrad (1988). "Sherman, Mary S." in A Dictionary of Louisiana Biography Archived 2016-07-16 at the Wayback Machine., Vol. 1, p. 741. University of Louisiana. 0940984377, 978-0940984370.
  2. 2,0 2,1 Michael Newton (2010). The Encyclopedia of Unsolved Crimes. Facts on File, Incorporated, p. 342. 9780816078189.
  3. "Mary Stults Sherman, 1913–1964". The Journal of Bone and Joint Surgery, Vol. 46-A, No. 8 (December 1964), pp. 1824–1826.
  4. 4,0 4,1 United Press International (UPI). "Woman Expert in Cancer Slain In Burned Louisiana Apartment". The New York Times, July 21, 1964.
  5. MS Sherman and DB Phemister (1947). "The pathology of ununited fractures of the neck of the femur"(չաշխատող հղում). The Journal of Bone and Joint Surgery, 29(1):19–40. PubMed.
  6. MS Sherman and DT Hellyer (1950). "Infantile cortical hyperostosis; review of the literature and report of five cases". The American Journal of Roentgenology, 63(2):212–222. PubMed.
  7. MS Sherman (1951). "The non-specificity of synovial reactions". Bulletin of the Hospital for Joint Diseases, 12(2):110–125. PubMed.
  8. MS Sherman and GB McFarland Jr (1965). "Mechanism of pain in osteoid osteomas". Southern Medical Journal, 58(2):163–166. PubMed.
  9. MS Sherman (1944). "The Natural Course of Poliomyelitis: A report of 70 cases". Journal of the American Medical Association, 125(2):99. doi:10.1001/jama.1944.02850200007003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]