Մերի Ռոուլենդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ռոուլենդսոն
Դիմանկար
Ծնվել է1635[1][2]
ԾննդավայրՍոմերսեթ, Անգլիա
Մահացել էհունվարի 5, 1711(1711-01-05)[3][4]
Մահվան վայրՈւեդերսֆիլդ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկերԱստծո զորությունն ու բարությունը. տիկին Մերի Ռոուլենդսոնի առևանգման և ազատման պատմությունը
Մասնագիտությունգրող և ինքնակենսագիր
 Mary Rowlandson Վիքիպահեստում
Մերի Ռոուլենդսոնի հուշերի առաջին հրատարակությունը (1682)

Մերի (ՈՒայթ) Ռոուլենդսոն (անգլ.՝ Mary (White) Rowlandson, 1635[1][2], Սոմերսեթ, Անգլիա - հունվարի 5, 1711(1711-01-05)[3][4], Ուեդերսֆիլդ), ապագա ԱՄՆ-ի տարածքում գտնվող բրիտանական գաղութի բնակչուհի, ով Ֆիլիպ արքայի պատերազմի ժամանակ գերեվարվել է հնդիկների կողմից և 11 շաբաթ մնացել գերության մեջ, մինչև նրա համար փրկագին են վճարել։ Գերությունից ազատվելուց հետո նա իր փորձությունների մասին գիրք է գրել, որը կոչվում է «Աստծո զորությունն ու բարությունը. տիկին Մերի Ռոուլենդսոնի առևանգման և ազատման պատմությունը» (անգլ.՝ The Sovereignty and Goodness of God: Being a Narrative of the Captivity and Restoration of Mrs. Mary Rowlandson): Գիրքը հետաքրքիր է որպես հնդիկների սովորույթների մանրամասն նկարագրություն «ներսից» և Նոր Անգլիայի պուրիտանական նորաբնակների բարքերի հետաքրքրաշարժ բնութագրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ուայթը Ջոնի և Ջոանա Ուեսթ Ուայթի ինը երեխաներից մեկն էր։ Նա ծնվել է Սոմերսեթշիրում (Անգլիա)։ 1650 թվականից քիչ առաջ ընտանիքը Անգլիայից տեղափոխվել է Սեյլեմ՝ Մասաչուսեթսի ծոցի գաղութ։ Մոտ 1653 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լանկաստեր (այժմ՝ Մասաչուսեթս)՝ հնդիկներին սահմանակից հողեր։ Այնտեղ էլ Մերին 1656 թվականին ամուսնացել է սուրբ Ջոզեֆ Ռոուլենդսոնի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է 4 երեխա (առաջնեկ աղջիկը մահացել է մանուկ ժամանակ)[5]։

1675 թվականի փետրվարի 10-ի առավոտյան, Ֆիլիպ արքայի պատերազմի ժամանակ Լանկաստերի բնակավայրի վրա հարձակվել են նարագանսետ, վամպանոակ և նաշավեյ/նիպմակ ցեղերի հնդիկները։ 13 լանկաստացիներ սպանվել են, 24 հոգի գերի են ընկել։ Գերիների մեջ են եղել Ռոուլենդսոնը և նրա երեք երեխաները՝ Ջոզեֆը, Մերին և Սառան։ 6 տարեկան Սառան մեկ շաբաթ անց մահացել է։ Մյուսները հնդիկների մոտ գերի են մնացել 11 շաբաթ և 5 օր։ Գերության ժամանակ նրանք պետք է ուղեկցեին հնդիկներին նրանց հոգնեցնող տեղափոխությունների ժամանակ, երբ վերջիններս փախչում էին գաղութային աշխարհազորից։ 1976 թվականի մայիսի 2-ին Ռոուլենդսոնների ընտանիքը գնվել է 20 դոլարով (գումարը հավաքել էին Բոստոնի կանայք՝ հանրային ստորագրությամբ)։ Գումարը հնդիկներին է հանձնել Ջոն Հորը (Hoar) Կոնկորդից։

1677 թվականին սուրբ Ռոուլենդսոնն ընտանիքի հետ տեղափոխվել է Վեզերսֆիլդ (գտնվում է Կոնեկտիկուտում), որտեղ ապրիլին ձեռնադրվել է քահանա։ Նա այդտեղ էլ մահացել է 1678 թվականի նոյեմբերին։ Եկեղեցու խորհուրդը նրա այրու համար ամենամյա թոշակ է նշանակել՝ տարեկան 30 դոլար։ Մերին և նրա երեխաները տեղափոխվել են Բոստոն, որտեղ էլ նա գրել է գերության մասին իր ստեղծագործությունը։ Պատմությունը լույս է տեսել 1682 թվականին Քեմբրիջում (Մասաչուսեթս)։ Նույն տարում վերատպագրվել է Լոնդոնում։ 1679 թվականի օգոստոսի 6-ին Մերին ամուսնացել է կապիտան Սամուել Թալկոտի հետ և վերցրել նրա ազգանունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  4. 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Mary-Rowlandson
  5. Waldrup 168
  6. Derounian-Stodola and Levernier 97

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Colley, Linda (2003), Captives: Britain, Empire, and the World, 1600-1850, New York: Pantheon Books
  • Derounian-Stodola, Kathryn Zabelle (1998), Women's Indian Captivity Narratives, Penguin Classics Series, ISBN 0-14-043671-5
  • Derounian-Stodola, Kathryn Zabelle and James Arthur Levernier (1993), The Indian Captivity Narrative, 1550-1900, New York: Twayne Publishers, ISBN 0-8057-7533-1
  • Neubauer, Paul (2001 թ․ հունվար), «Indian Captivity in American Children's Literature: A Pre-Civil War Set of Stereotypes», The Lion and the Unicorn, 25 (1)
  • Rowlandson, Mary; Salisbury, Neal (ed.) (1997), The Sovereignty and Goodness of God, Boston: Bedford-St. Martin’s, ISBN 0-312-11151-7 {{citation}}: |author2= has generic name (օգնություն)
  • Vaughn, Alden T. and Edward W. Clark, (eds.), Puritans Among the Indians: Accounts of Captivity and Redemption 1676-1724, Cambridge, Massachusetts, and London, England: Belknap {{citation}}: |author= has generic name (օգնություն); Text "date-1981" ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Waldrup, Carole Chandler (1999), Colonial Women: 23 Europeans Who Helped Build a Nation, Jefferson, NC: McFarland, ISBN 0-7864-0664-X
  • Lepore, Jill (1998), The Name of War: King Phiip's War and the Origins of American Identity, New York: Alfred A. Knopf
  • McMichael, George (ed.) (1989), Anthology of American Literature, vol. 1, New York: Macmillan, ISBN 0-02-379621-9 {{citation}}: |author= has generic name (օգնություն)
  • Philbrick, Nathaniel (2006), Mayflower: A Story of Courage, Community, and War, New York: Viking Penguin, ISBN 0-670-03760-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռոուլենդսոն» հոդվածին։