Մերի Ռիդ (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Ռիդ
անգլ.՝ Mary Reed
Ծնվել է1897
ԾննդավայրSandwich, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էմարտ 1972
Վախճանի վայրՊերեդելկինո, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀարվարդի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերի Ռիդ (այլ կիրառումներ)

Մերի Ռիդ (անգլ.՝ Mary Reed, 1897, Sandwich, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտ 1972, Պերեդելկինո, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, միջազգային իրավունքի մասնագետ, բանաստեղծ և թարգմանիչ, սոցիալիզմի ջատագով։ Վերապրել է Լենինգրադի շրջափակումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ռիդը ծնվել է 1897 թվականին Հարվարդի համալսարանի շրջանավարտների ընտանիքում (հայրը՝ աստվածաբան, մայրը՝ քանդակագործ, հրապարակախոս և հասարակական գործիչ)։ Մանկության տարիներին ընկերություն է արել Նորբերտ Վիների և Հենրի Լոնգֆելոյի թոռան հետ։ Վիների հոր՝ ականավոր սլավոնագետ Լեո Վիների ազդեցությամբ հետաքրքրվել է ռուսական մշակույթով։ Ընդունվելով Հարվարդի կանանց քոլեջի իրավաբանական ֆակուլտետ՝ երիտասարդ ուսանողուհին հրապուրվել է կոմունիստական ​​գաղափարներով։ 1919 թվականին Բոստոնի աշխատանքային միտինգում լսել է ԽՍՀՄ-ից նոր վերադարձած ամերիկացի լրագրող Ջոն Ռիդի բոցավառ խոսքը[1]։ 1922 թվականին Մերի Ռիդն ընդունվել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1923 թվականին ծնվել է նրա որդին, որին անվանել են Ջոն՝ ի պատիվ հռչակավոր ազգանվանակցի։ 1924-1926 թվականներին երիտասարդ կոմունիստն աշխատել է որպես Ինդիանապոլիսի կոմկուսի բաժանմունքի քարտուղար։

Կյանքը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Ռիդն առաջին անգամ մեկնել է Մոսկվա՝ որպես Daily Worker, The New Masses և The Nation ձախակողմյան հրատարակությունների թղթակից։ Հաջորդ տարի միացել է ԽՄԿԿ-ին, մինչև 1933 թվականը որպես թարգանիչ աշխատել Կոմունիստական ինտերնացիոնալի Գործկոմում (տիրապետել է ֆրանսերենին, ռուսերենին, գերմաներենին, իսպաներենին, իտալերեն), որտեղ, մասնավորապես, շփվել է Չժոու Էնլայի, Պալմիրո Տոլյատիի, Մարսել Կաշենի, Ռաբինդրանաթ Թագորի հետ[2]։

1934 թվականին Ռիդը տեղափոխվել է Լենինգրադ (ապրել է Ստրելնում, այնուհետև բնակություն հաստատել Կարավաննայա փողոցի տներից մեկում)[3], որտեղ ծանոթացել է Վերա Ինբերի և Վերա Կետլինսկայայի հետ, աշխատել որպես Պետական հրատարակչատան խմբագիր։

Պատերազմի սկսվելու հետ, որպես Ռադիոյի կոմիտեի աշխատակից, աշխատել է Օլգա Բերգգոլցի հետ (անգլերեն է թարգմանել «Նամակներ Կամային» և «Փետրվարյան օրագիր» գործերը, որոնք հրատարակվել են)։ 1941 թվականի դեկտեմբերի 19-ին թոքաբորբից մահացել է որդին՝ Ջոնը, որը էլեկտրազոդող էր Ժդանովի անվան գործարանում։ 1945 թվականին Ռիդը նամակ է գրել Ստալինին՝ բարձրացնելով իրեն անհանգստացնող հասարակական-քաղաքական խնդիրները, որից հետո նա ճնշման է ենթարկվել 58-10 հոդվածով՝ ստանալով 5 տարվա ճամբարային կյանք (այդ տարիներն անցկացրել է Յարոսլավլի շրջանում) և 2 տարով իրավունքների սահմանափակում[4]։ ԱՄՆ նախկին քաղաքացու դեմ քրեական գործի հիմնական հանցանշանը (1937 թվականից ԽՍՀՄ քաղաքացի) նրա պաշարման օրագիրն էր։

Ազատ արձակվելուց հետո կարգադրություն է ստացել բնակության նոր վայրի վերաբերյալ՝ «հատուկ բնակավայր» Ռյազանի շրջանի Տումա աշխատանքային գյուղում, որտեղ անձնագիր չունենալու և աշխատանքի բացակայության պատճառով Ռիդն ապրել է լիակատար աղքատության մեջ։ Որպես տուն ծառայել է չջեռուցվող պահեստաշենքը[5]։ 1956 թվականին գրողը վերականգնվել է, սակայն Լենինգրադ վերադառնալու թույլտվությունից չի օգտվել[6]։ 1968 թվականից սկսած Ռիդն իր կենսաթոշակի մի մասը փոխանցել է Վիետնամի օժանդակության հիմնադրամին։

1970 թվականի հոկտեմբերին, գործնականորեն կորցնելով շարժողական կարողությունը, Ռիդը տեղափոխվել է Միխայլովի տուն-ինտերնատ[7]։ 1971 թվականին անգլերեն է թարգմանել Պուշկինի «Սիբիրյան հանքաքարի խորքում» ստեղծագործությունը և ԱՄՆ-ում իր վստահված անձանց միջոցով թարգմանության պատճենն ուղարկել բանտում գտնվող Անժելա Դևիսին[8]։

Մերի Ռիդը մահացել է 1972 թվականի մարտին թոքաբորբից՝ գտնվելով Պերեդելկինոյի տուն-ինտերնատի խնամքի տակ։

Մերի Ռիդի գերեզմանը Պերեդելկինոյի գերեզմանատանը

Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը։ Գերեզմանաքարի վրա փորագրված է ինքնադամբանականը. «Ամենակարող կյանքը հերոսների զենքն է»[5][9]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рид М. Американка в осаждённом Ленинграде // Дорога на Смоленск: американские писатели и журналисты о Великой Отечественной войне советского народа 1941—1945. М.: Прогресс, 1985. С. 125—129.
  • Рид М. Стихи (Публикация и вступительная заметка М.Сёминой, пер. с англ. Е.Шкловского) // Звезда. СПб., 2011. № 7.
  • Сёмина М. Из эпистолярного наследия Мэри Рид (1897—1972) // VII Яхонтовские чтения. Материалы межрегиональной научно-практической конференции. 16-19 октября 2012 года. Рязань, 2014. C. 164—182.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рид М. Залп «Авроры» // Приокская правда. 1970. № 262 (15290).
  2. Кислов В. Ленинградка Мэри Рид // Комсомольская правда. 1990. № 22 (19722).
  3. Сёмина М. Из эпистолярного наследия Мэри Рид (1897—1972) // VII Яхонтовские чтения. Материалы межрегиональной научно-практической конференции. 16-19 октября 2012 года. Рязань, 2014.
  4. Рид М. Стихи // Звезда. СПб., 2011. № 7.
  5. 5,0 5,1 Сёмина М. Там же.
  6. Казакова Л. Н. Американская поэтесса Мэри Рид // Материалы и исследования по рязанскому краеведению. Рязань, 2005. Т. 8.
  7. Рид М. Стихи. Там же.
  8. Шкловский Е. Свободы верная сестра // Комсомольская правда. 1972. № 41 (14327).
  9. Московские могилы. Мэри Рид