Մերի Գիլմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Մերի Գիլմոր
StateLibQld 1 100448.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Mary Jean Cameron[1]
Ծնվել էօգոստոսի 16, 1865(1865-08-16)[2][3]
ԾննդավայրGoulburn, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[1]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1962(1962-12-03)[4][3] (97 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[4]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Ուշագրավ աշխատանքներBattlefields?[5] և Fourteen Men?
ԱնդամակցությունNew Australia Co-operative Settlement Association?[1]
ԿուսակցությունԱվստրալիական լեյբորիստական կուսակցություն
ՊարգևներՎիկտորիա նահանգի կանանց պատվավոր ցանկ և Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան
Mary Gilmore Վիքիպահեստում

Մերի Գիլմոր ( անգլ.՝ Mary Gilmore, օգոստոսի 16, 1865(1865-08-16)[2][3], Goulburn, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[1] - դեկտեմբերի 3, 1962(1962-12-03)[4][3], Սիդնեյ, Ավստրալիա[4]), ավստրալացի բանաստեղծուհի։

Ավստրալիայի ներկայիս վարչապետ Սքոթ Մորիսոնի տատիկի զարմուհին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվելով սոցիալիստ-ուտոպիստ Ու․Լեյնի գաղափարներով՝ Մերին միացել է Ավստրալիայի բանվորական շարժմանը և 1893-1899 թվականներին մասնակցել «Նոր Ավստրալիա» կոմունայի հիմնադրմանը Պարագվայում ։ Նա 23 տարի աշխատել է «Worker» թերթի խմբագրությունում։

Գրել է կնոջ և մայրական սիրո, ընտանեկան կյանքի հույզերի և ուրախությունների մասին («Ընտանիքում և այլ բանաստեղծություններ » ժողովածու, 1910)։ Գիլմորի պոեզիան ներկայացնում է Ավստրալիան, որ պարուրված է աբորիգենների ավանդազրույցներով, սքանչելի բնապատկերներով։ Նրա գրիչը պատմում է աշխատավոր ժողովրդի կյանքի դառնությունների, հանուն սոցիալական արդարության արիասիրտ մարդկանց պայքարի մասին։

Գիլմորի ամենաճանաչված ստեղծագործությունը «Ոսոխները չեն հավաքի մեր բերքը»[6] բանաստեղծությունն է։ Ավստրալիայի համար այն դարձել է տոկունություն ցուցաբերելու և բարոյական ոգին ամուր պահելու յուրատեսակ կոչ՝ 1942 թվականի ճապոնական սպառնալիքի օրերին։ Այդ բանաստեղծությունից երկու քառատող, որպես պաշտպանիչ միկրոկնիք, դրոշմվել է ավստրալական տասդոլարանոց թղթադրամին[7], որի վրա պատկերված է նաև Մերի Գիլմորի դիմանկարը (կտավի հեղինակ՝ ավստրալացի նկարիչ Ուիլյամ Դոբել)։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 թվականին արժանացել է Բրիտանական շքանշանի տիկին կոմանդոր տիտղոսի։ Գիլմորը առաջինն է, որ արժանացել է այդ կոչմանը գրական վաստակի համար։
  • 1964 թվականին Մելբուրնի, Բրիսբենի և Նյուքեսլի արհմիությունների խորհուրդները սահմանել են Մերի Գիլմորի անվան մրցանակ՝ լավագույն գրական ստեղծագործությունների համար։
  • 1973 թվականին Ավստրալիայի փոստային ընկերությունը թողարկել է Մերի Գիլմորի լուսանկարով նամականիշ[8]։

Նրա պատվին են անվանակոչվել Կանբերրայի Գիլմոր ավանը, Նոր Հարավային Ուելս նահանգի Ներկայացուցիչների պալատի Գիլմոր ընտրական շրջանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1905 Երկու երգ Two Songs
1916 Հեքիաթային թանաք The Tale inks
1916 Վեց երգ հարավից Six Songs from the South
1918 Կրքոտ սիրտ The Passionate Heart
1930 Վայրի կարապ. բանաստեղծություններ The Wild Swan : Poems
1939 Մարտադաշտեր Battlefields

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 428—429.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гилмор Мэри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://openlibrary.org/works/OL4525215W/Battlefields
  6. «No foe shall gather our harvest»։ 1940-06-29։ էջ 5։ Վերցված է 2021-05-26 
  7. $10 Banknote
  8. Մերի Գիլմորը նամականիշի վրա

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]