Մերի Բեյքեր Էդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Բեյքեր Էդի
անգլ.՝ Mary Baker Eddy
Ծննդյան անունանգլ.՝ Mary Morse Baker
Ծնվել էհուլիսի 16, 1821(1821-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրBow, Մերիմակ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1910(1910-12-03) (89 տարեկան)
Վախճանի վայրChestnut Hill[4]
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, հեղինակ և աստվածաբան
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունPembroke Academy?
Պարգևներ
 Mary Baker Eddy Վիքիպահեստում

Մերի Բեյքեր Էդի (անգլ.՝ Mary Baker Eddy, հուլիսի 16, 1821(1821-07-16)[1][2][3][…], Bow, Մերիմակ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - դեկտեմբերի 3, 1910(1910-12-03), Chestnut Hill[4]), ամերիկյան գրող, սոցիալ-կրոնական գործիչ, «Քրիստոնեական գիտություն» կրոնական շարժման կազմակերպիչ։ «Հոգևոր բուժում», «Գիտություն և առողջություն, Աստվածաշնչի (Սրբազան ավանդության) բանալու մոտ» (անգլ.՝ Science And Health, With Key To The Scriptures 1875) գրքերի հեղինակ:։

Ճիշտ է, որ գիտությունը բժշկում է։ Եթե մարդը կեղծավոր է, ապա նրա
հոգեկան վիճակը դիմադրում է բուժիչ ուժերին,
և նույնը կարելի է ասել հպարտների, նախանձների,
վավաշոտների ու մոլորյալների վերաբերյալ...

Բեյքեր Էդին պնդում էր, որ մարդը կարող է բուժել ինքն իրեն (օրինակ՝ իր լավատեսությամբ)[6]), ղեկավարել ու վայելել իր կյանքը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Նա բուժման այդ ձևն անվանում էր քրիստոնեական բուժման մեթոդ։

Մերի Բեյքեր Էդին ասել է, որ Աստվածաշնչում գրված հրաշքները, որոնք կատարվել են Հիսուսի կողմից, լիովին բացատրելի փաստեր են[7]։ Պաշտոնական կրոնական հաստատությունները «Քրիստոնեական գիտություններ» շարժումն անվանում են շեղվածություն՝ աղանդ[8][9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մորզ Բեյքերը ծնվել է Նյու Հեմփշիր նահանգի Բոու քաղաքում։ Աբիգելի և Մարկ Բեյքերի ընտանիքի վեց երեխաներից կրտսերն էր։ Մերիի ընտանիքի անդամները կաթոլիկ միաբանության անդամներ էին[10]։ Ինքը՝ Մերին չէր ընդունում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ճակատագիրն ու նախագուշակությունները։ Դրա համար էլ միայն 17 տարեկանից է սկսում այցելել Սենբորտոն-Բրիջ ծխական միավորյալ եկեղեցի (այժմ կոչվում է Թիլտոն) [11]։ Դեռևս վաղ մանկությունից նա տառապել է բազմաթիվ խրոնիկական հիվանդություններով։ Երբ Մերին սկսում է ուսումնասիրել աստվածաշնչյան սուրբ գրությունները, նրան առավել գրավում է աստվածային բժշությունը։

1843 թվականի սեպտեմբերի 10-ին Մերին ամուսնանում է Ջորջ Վաշինգտոն Գլովերի հետ(անգլ.՝ Royal Arch Mason): Բայց ամուսնությունից մեկ տարի անց ամուսինը մահանում է դեղին տենդից, որից երկու ամիս անց ծնվում է նրանց որդին[12]։

1853 թվականին նա ամուսնանում է ատամնաբույժ Դանիել Պետերսոնի հետ։ Նրա սկեսուրը վատ էր տրամադրված կնոջ ու նրա առաջին ամուսնությունից ծնված որդու հանդեպ, իսկ ամուսինը ամուսնությունից հետո սկսում է դավաճանել նրան։ Նա գրավադրում է Մերիի ողջ ունեծվածքը՝ զարդերը, գրքերն ու գույքը։ Բայց դա ամենևին չի փրկում իրավիճակը. նրանք սնանկանում են և ստիպված են լինում լքել իրենց Գրոնոտի տունը։ Մերին տեղափոխվում է իր քրոջ տուն[13]։

Քրիստոսի գիտակի առաջին տաճարը։ Բոստոն, 1900 թվական

1862 թվականին Մերի Էդին դառնում է հիպնոսիստ և բժիշկ Կուիմբի Ֆինիսի խնամյալը։ Նրա «բուժումը» օգնում է կնոջը կատարելագործվելու և ազդում է նրա աշխարհընկալման վրա։ Բժշկի մահից հետո նա ծանր հոգեբանական շրջան է ապրում, որի ժամանակ էլ սկսում է ուսումնասիրել Աստվածաշունչը։ «Ավետարան ըստ Մատթեոսի» աշխատության մեջ նա կարդում է Հիսուս Քրիստոսի կատարած բուժիչ հրաշագործությունների մասին[14]։ Հենց այդ ժամանակներից էլ ձեռնամուխ է «Քրիստոնեական Գիտություններ» ուղղության ստեղծմանը։

Կրոնական նոր շարժման մասին մանրամասնորեն շարադրված են Մերի Բեյքերի «Գիտություն և առողջություն» (1875) աշխատության մեջ, որը հետագայում սկսում է կոչվել «Գիտություն և առողջություն, Աստվածաշնչի(Սրբազան ավանդության) բանալու մոտ» անվամբ։ Նոր ուսմունքի քարոզները տեղի են ունեցել Բոստոնում կառուցված հատուկ եկեղեցում։ «Քրիստոնեական Գիտություններ» ուղղության եկեղեցին կառուցվել է 1879 թվականի ապրիլի 23-ին։ Այն մինչև օրս գոյություն ունի և գործում է։ Առավել հայտնի է անբուժելի կամ ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում[14]:.

Հիվանդներին բուժե՛ք, մահացածներին վերակենդանացրե՛ք, բորոտներին մաքրե՛ք, հրեշներին այրե՛ք։

1873 թվականին Մերի Բեյքերն ամուսնալուծվում է Պատերսոնից՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ։ 1877 թվականին նա ամուսնանում է Ազա Գիլբերտ Էդի (անգլ.՝ Asa Gilbert Eddy) հետ, ով մահանում է 1882 թվականին։

Մերի Բեյքեր Էդին մահացել է 1910 թվականի դեկտեմբերի 3-ին իր տանը (400 Beacon Street, Chestnut Hill, Newton, Massachusetts): Նա թաղվել է դեկտեմբերի 8-ին Քեմբրիջի Mount Auburn Cemetery գերեզմանատանը։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Մարկ Տվենը հրապարակել է «Քրիստոնեական գիտություններ» (անգլ.՝ Christian Science) անունով երգիծական պատմվածք, որտեղ քննադատում է Մերի Բեյքեր Էդիին ու նրա ուսմունքը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стефан Цвейг. Врачевание и психика. Месмер. Бекер-Эдди. Фрейд.
  • Wilbur, Sibyl. «The life of Mary Baker Eddy». — The Christian Science Pub. Soc., 1908. — 423 с.
  • Gillian Gill «Mary Baker Eddy». — Da Capo Press, 1999. — 776 с.
  • Lyman P. Powell «Mary Baker Eddy - A Life Size Portrait». — Blunt Press, 2007.
  • Willa Cather, Georgine Milmine «The life of Mary Baker G. Eddy and the history of Christian Science». — University of Nebraska Press, 1993. — 520 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Gottschalk S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118687778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.womenofthehall.org/inductee/mary-baker-eddy/
  6. «4. «Христианская наука» («Здоровье и наука»)». Государственный архив Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Информационный сайт Христианской Науки на русском языке». христианская-наука.рф. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. «Религиозные течения и секты. Справочник». Санкт-Петербургский Католический Информационно-просветительский Центр «MILITIA DEI». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Протоиерей Митрофан Зноско-Боровский. «Глава XXVI. "Кристиан Сайенс" – "христианская наука"». Православие и современность. Электронная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Lyman P. Powell «Mary Baker Eddy - A Life Size Portrait». — Blunt Press, 2007. — С. 52. — 400 с. — ISBN 978-1406734010
  11. Wilbur, 1908, էջեր 21-37
  12. Sibyl Wilbur Chapter IV // «The Life of Mary Baker Eddy». — The Christian Science Pub. Soc., 1908. — С. 38.
  13. Sibyl Wilbur Chapter IV // «The Life of Mary Baker Eddy». — The Christian Science Pub. Soc., 1908. — С. 44.
  14. 14,0 14,1 П. Вашингтон. «ИСТОЧНИК И КЛЮЧ». Библиотека Фонда содействия развитию психической культуры. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բեյքեր Էդի» հոդվածին։