Մերի Բել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Բել
անգլ.՝ Mary Flora Bell
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1957(1957-05-25)[1] (66 տարեկան)
ԾննդավայրCorbridge, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն

Մերի Ֆլորա Բել (անգլ.՝ Mary Flora Bell, մայիսի 25, 1957(1957-05-25)[1], Corbridge, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), մանկահասակ բրիտանացի մարդասպան, որը 1968 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 4-ամյա Մարտին Բրաունի (սպանվել է մայիսի 25-ին) և 3-ամյա Բրայան Հոուի (սպանվել է հուլիսի 31-ին՝ համանուն ընկերոջ՝ 13-ամյա Նորմա Բելի օգնությամբ) սպանության համար։ Բելն ազատ է արձակվել 1980 թվական և այդ ժամանակից ի վեր ապրում է մեկ այլ անունով։

Մինչև սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիի (Մեյ մականունով) մայրը 17-ամյա մարմնավաճառ Բեթի Բելին էր։ Մերին իր առաջին երեխան էր։ Բիոլոգիական հայրն անհայտ է։ Մերին երկար ժամանակ կարծում էր, որ դա եղել է Բիլի Բելը, որը հետագայում դատապարտվել է զինված կողոպուտի համար, սակայն հատուկ հետաքննությունը ցույց է տվել, որ Բելը Բեթիի հետ ամուսնացել է Մերիի ծնվելուց հետո։ Մերին մեծացել է Սքոթվուդում։ Դպրոցում հարձակվում էր այլ երեխաների վրա, վանդալիզմի ակտեր կատարում։

Բեթին մանկուց հոգեկան շեղումներ է ունեցել, օրինակ, երկար տարիներ հրաժարվել է ուտել ընտանիքի հետ, եթե միայն ուտելիքը չեն դրել աթոռակի տակ գտնվող անկյունում։ Բեթին զբաղվել է մարմնավաճառությամբ և հաճախ բացակայել է տնից՝ աշխատելով Գլազգոյում։ Բացի Մերիից, նա ուներ ևս երեք երեխա։ Ավագ դստեր ծնվելուց առաջ Բեթին հաբերից թունավորման անհաջող փորձ է ձեռնարկել։ Ավելի ուշ նրա հարազատները վկայեցին, որ Բեթին մի քանի անգամ փորձել է սպանել Մերիին իր կյանքի առաջին տարիների ընթացքում, ընդ որում, փորձելով դա անել այնպես, որ Մարիի մահը դժբախտ դեպք համարվեր։ Ականատեսը խոստովանել է, որ տեսել է, թե ինչպես է Բեթին դստերը քնաբեր հաբ տվել՝ կոնֆետի տեսքով։ Իսկ Մերին հարցաքննության ժամանակ պատմել է, որ բազմիցս ենթարկվել է սեռական բռնության, քանի որ Բեթին ստիպել է նրան մասնակցել սեռական ակտերին տղամարդկանց հետ չորս տարեկանից[2]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի մայիսի 25-ին՝ 11-րդ տարեդարձից մեկ օր առաջ, Մերի Բելը խեղդել է 4-ամյա Մարտին Բրաունին լքված տանը։ Ենթադրվում է, որ այս սպանությունը նա կատարել է միայնակ։ Այնուհետև Մերին և նրա ընկերուհին՝ 13-ամյա Նորմա Ջոյս Բելը (1955-1989), մի գիշեր ավերել են Սքոտսվուդի մանկական հաստատությունը՝ թողնելով «ես սպանում եմ և շուտով կվերադառնամ» գրությունները։ Ոստիկանությունը ուշադրություն չի դարձրել այդ դեպքին՝ այն համարելով սովորական խուլիգանական ծաղրանք։

1968 թվականի հուլիսի 31-ին Մերին և Նորման խեղդամահ արեցին 3-ամյա Բրայան Հոուին Սքոթսվուդի նույն հատվածում։ Ոստիկանության հաշվետվությունների համաձայն՝ Մերին ավելի ուշ վերադարձել է նրա մարմնին, երեխայի որովայնին ածելիով կտրել է M տառը, իսկ աջ ձեռքին՝ N (նրանց անվան առաջին տառերը), մկրատներով նրան քերծել է սեռական օրգանները և կտրել մազերը։

Նույն թվականի օգոստոսին Մերիին և Նորմային մեղադրանք էր առաջադրվել երկու ոչ դիտավորյալ սպանությունների համար։

Դատ և եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի դեկտեմբերի 17-ին Նյուքասլի երդվյալ դատարանի արտագնա նստաշրջանում Նորմա Բելը արդարացվել է, իսկ Մերի Բելը դատապարտվել երկու չկանխամտածված սպանության համար՝ մեղմացնող հանգամանքներով՝ սահմանափակ պատասխանատվության պատճառով։ Նման հանգամանք է դարձել դատարանի կողմից նշանակված հոգեբույժների ախտորոշումը՝ հոգեկան շեղում, որի ախտանշաններն են կատարված արարքների համար զղջման բացակայությունը և դրանց հետևանքները պլանավորելու անկարողությունը։ Դատարանում Մերին հայտարարել է, որ սպանել է «սպանել է պարզապես հաճույքի համար»[3]։

Ի վերջո, Մերին դատապարտվել է անժամկետ բանտարկության։ Ի սկզբանե նա պահվել է երեխաների համար նախատեսված Ռեդ-բենքի հատուկ կացարանում (25 տարի անց այդ ապաստարանում բանտարկվել է Ջոն Վենեբլսը՝ 2–ամյա Ջեյմս Բալջերի մարդասպաններից մեկը), որը եղել է բրիտանական մամուլի և նույնիսկ գերմանական «Stern» ամսագրի մեծ ուշադրության կենտրոնը։ Բեթին բավականին հաճախ հարցազրույց է տվել դստեր մասին և նույնիսկ լրագրողներին նամակներ է ցույց տվել, որոնք, նրա խոսքով, գրել է Մարին։

Երբ Մերի Բելը դարձել է 18 տարեկան, նրան տեղափոխել են Մոր Քորտի նվազագույն հսկողության բանտ։ 1977 թվականի սեպտեմբերին նա փորձել է փախչել այնտեղից, սակայն արդյունքում բռնվել է և 28 օրով զրկվել բոլոր արտոնություններից։

Որոշ ժամանակ Բելը ապրում էր Հարավային Նորվուդում գտնվող «Քեմբերլոու Լոջ» կանանց կալանավայրում։

Ազատագրում ու հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելի ազատազրկման վերջին վայրը Յորքշիրում գտնվող Ասքեմ Գրեյնջ բանտն էր, որտեղից 23-ամյա Մերին 12 տարի բանտարկությունից հետո 1980 թվականին ազատ է արձակվել։ Որպեսզի նա կարողանա զրոյից սկսել կյանքը, նրան փաստաթղթեր են տվել նոր անունով, ինչպես նաև տրամադրվել է ամբողջական անանունություն։

Մի քանի տարի անց՝ 1984 թվականի մայիսի 25-ին, նա դուստր է ունեցել, որը երկար ժամանակ ոչինչ չգիտեր իր մոր անցյալի մասին։ Սակայն 1998 թվականին Բելի բնակության վայրը հայտնաբերվել է լրագրողների կողմից, որից հետո մայրն ու դուստրը, գլուխները սավաններով ծածկելով, ստիպված են եղել լքել իրենց տունը։

Ազատ արձակվելուց հետո Մերիի ստացած անանունությունը վավեր էր նաև նրա երեխայի համար, սակայն ժամանակավոր բնույթ էր կրում։ Նախնական որոշումների համաձայն՝ նրա գործողության ժամկետը սահմանափակվել է, ինչը նշանակում է, որ 18-րդ տարեդարձից հետո աղջկան պետք է հանեին ծրագրից։ Սակայն 2003 թվականի մայիսի 21-ին Բելը Գերագույն դատարանում շահել է դատը և տրամադրվել է ամբողջական նոր անուն։

2009 թվականի հունվարին հայտնվել է հաղորդագրություն, որ Բելը թոռ է ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. «Дети – убийцы». Look At Me. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Mary Bell found guilty of double killing». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]