Մերի Աննա Ֆիցհերբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Աննա Ֆիցհերբերտ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1756(1756-07-26)[1]
ԾննդավայրTong, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմարտի 27, 1837(1837-03-27)[2][3] (80 տարեկան)
Մահվան վայրԲրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունmistress և քաղաքական գործիչ
ԱմուսինԳեորգ IV[4], Էդվարդ Ուելդ[4] և Թոմաս Ֆիցհերբերտ[4]
Ծնողներհայր՝ Walter Smythe?[1], մայր՝ Mary Ann Errington?[1]
Maria Fitzherbert Վիքիպահեստում

Մերի Աննա Ֆիցհերբերտ (անգլ.՝ Maria Anne Fitzherbert, առաջին ամուսնությամբ՝ Ուելդ, ի ծնե` Սմիթ, հուլիսի 26, 1756(1756-07-26)[1], Tong, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 27, 1837(1837-03-27)[2][3], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), Ուելսի արքայազն Գեորգի (որն ավելի ուշ դարձել է Գեորգ IV) սիրելին և սիրուհին, որի հետ նա նախքան գահ բարձրանալը գաղտնի ամուսնացել է, սակայն այն անվավեր է ճանաչվել` այն ժամանակվա Անգլիայի քաղաքացիական օրենսդրության համաձայն, մինչև որ նա գահ է բարձրացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շրոփշիր կոմսությունում գտնվող Տոնգա քաղաքում։ Նա բարոնետ Ջոն Սմիթի ընտանիքի ավագ զավակն էր։ Կրթությունն ստացել է Փարիզի մենաստանում։ 1775 թվականին ամուսնացել է հարուստ կաթոլիկ Ուելդի հետ, որը հարսանիքից ընդամենը երեք ամիս անց մահացել է` նախքան կտակ կազմելը։ Չունենալով ապրուստի միջոց՝ Ֆիցհերբերտն ստիպված է եղել նոր ամուսնություն փնտրել և երեք տարի անց ամուսնացել է Ջեյմս Ֆիցհերբերտի հետ։ 1781 թվականին նա այրիացել է։ Շուտով նրան հաջողվել է ընկել Լոնդոնի բարձր հասարակություն, իսկ 1784 թվականին ծանոթացել է արքայազն Գեորգի հետ, որը վեց տարով երիտասարդ էր նրանից։

Սիրահարվելով նրան՝ արքայազնը 1785 թվականին գաղտնի պսակադրվել է` անտեսելով Ֆոքսի խորհուրդը, որը մատնանշել է այս ամուսնության անօրինականությունն ու անհարմարությունը գահաժառանգի համար, մանավանդ, որ Ֆիցհերբերտը կաթոլիկ էր։ Երբ այս ամուսնության մասին հարցը ծագել է խորհրդարանում, Գեորգը հերքել է դրա գոյությունը և, հնազանդվելով հոր պահանջներին, ամուսնացել Կարոլինա Բրաունշվայգցու (1795) հետ, որից շուտով բաժանվել և Ֆիցհերբերտի հետ ապրել է ևս 10 տարի. վերջնականապես նրա հետ հարաբերությունները խզվել են 1806 թվականին։ Նրա մահից հետո՝ 1804 թվականից ի վեր, նա ապրել է Քեմփթաուն քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ և Վիլհելմ IV-ից ստացել կենսաթոշակ, որը նրան մեծ հարգանքով է վերաբերվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թագավորից երկու երեխա է ունեցել, սակայն դա ապացուցված չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]