Մերժվածը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերժվածը
उतरन
Uttaran Serial.jpg
Ժանր դրամա, ռոմանտիկ, արկածային, օճառային օպերա
Գլխավոր
դերերում
Թինա Դատտա
Ռաշմի Դեսայի
Սրիջիտա Դե
Նանդիշ Սանդու
Վիկաս Բհալլա
Ռոհիտ Խուրանա
Գաուրավ Չոպրա
Մրունալ Ջեյն
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Լեզու հինդի
Եթերաշրջանների քանակ 2
Սերիաների քանակ 1549 (հինդի տարբերակ)
775-780 (միջազգային տարբերակ)
Պրոդյուսեր Կալյան Գուհա
Ռուփալի Գուհա
Պինտու Գուհա
Հարշ Դեյվ
Ռեժիսոր Քեթան Դուբեյ
Ռավինդրա Գաուտամ
Էկրաններին է 2008 թվականի դեկտեմբերի 1-ից
2015 թվականի հունվարի 16
Կայք-էջ

Մերժվածը (անգլ.՝ "Discarded, Worn Out, Throw Away", հինդի՝ "उतरन"), հնդկական հեռուստասերիալ՝ նկարահանված Colors TV-ի կողմից: Ունի 2 եթերաշրջան, 1549 մաս[1]: Գրված է` Աջեյի, Ասիմ Արորայի և Կումար Աբհիշեկի կողմից։ Պատմությունը ըստ` Միտալիի, Կալաշի և Շիպրա Արորայի։ Ֆիլմի ռեժիսորներն են` Քեթան Դուբեյը և Ռավինդրա Գաուտամը, պրոդյուսերներն են՝ Կալյան Գուհան, Ռուփալի Գուհան, Պինտու Գուհան և Հարշ Դեյվը: Սցենարը գրել է Վիրենդրա Շահանին։ Ֆիլմի բնօրինակ անվանումն է ''Uttaran", որը թարգամաբար նշանակում է «Ողորմություն»։ Ֆիլմն արտադրել է "Film Farm India" ընկերությունը։ Նկարահանվել է Մումբայում, հինդի լեզվով: Նկարահանումները սկսվել են 2008 թվականի դեկտեմբերի 1-ին, ավարտվել են 2015 թվականի հունվարի 16-ին: Սերիաների տևողությունը կազմում է` 20 րոպե, (Հնդկաստանում՝ հինդի տարբերակով) իսկ միջազգային տարբերակով` մոտ 1 ժամ:

Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մերժվածը» երկու ընկերուհիների մասին է, որոնք տարբեր սոցիալական շերտերում էին գտնվում. Տապասիան (Ռաշմի Դեսայի) հարուստ հողատիրոջ աղջիկ էր, իսկ Իչչան (Թինա Դատտա) բարի աղախնի աղջիկ էր: Տարիներ անց աղջիկները մեծանում են: Տապասիան ավելի գոռոզ է դառնում: Վիրը (Նանդիշ Սանդու/Վիկաս Բհալլա) հանդիպելով Իչչային սիրահարվում է, իսկ Տապասիան ամեն կերպ փորձում է բաժանել նրանց, բայց չի հաջողվում: Տապասիան հասկանալով որ Վիրը միայն Իչչային է սիրում, բաժանվում է Վիրից։ Իչչան և Վիրը ամուսնանում են։ Տապասիայի մեջ մեռնում է Վիրին հասնելու ցանկությունը և նա ամուսնանում է Ռագուվենդրայի (Գաուրավ Չոպրա) հետ: Հետագայում Իչչան և Վիրը ունենում են երկու երեխա` Միթիին և Յուվրաջին։ Տապասիան և Ռագուվենդրան իրենց հերթին ունենում են մեկ երեխա` Մուկտային։ Տապասիան կյանքից դասեր է առնում և նորից ընկերանում է Իչչայի հետ։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը Իչչայի դստեր` Միթիի (Թինա Դատտա) և Տապասիայի դստեր` Մուկտայի (Սրիջիտա Դե) ընկերության մասին է։ Նրանք նույնպես ենթարկվում են կյանքի այն նույն փորձություններին և ճակատագրին, որին ենթարկվել էին Իչչան ու Տապասիան։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Uttaran episodes" .Uttaran.14 November 2014. Վերցված է 15 November 2014.
  2. «Նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում ամենաբարձր դիտելիությունն ունեցել է «Շանթ» հեռուստաընկերությունը»։ National.am։ November 14, 2016։ Վերցված է November 27, 2016 
  3. «Merjvace 1 серия (10.10.2016)»։ Смотреть новые армянские сериалы онлайн бесплатно в хорошем качестве и без регистрации։ Վերցված է 2017-06-29 
  4. «Մերժվածը _ Uttaran _ उतरन (2008-2015) (Հայերեն) - 6 Դեկտեմբերի 2016 - OSL production ___ Հայերեն Ֆիլմեր»։ oslproduction.do.am։ Վերցված է 2017-08-24 
  5. «Odbačena krenula na Astana TV»։ astana.kz։ 29-06-2017 
  6. «Индијска серија Одбачена на Првој ТВ»։ 12-07-2017 
  7. «ორი ბედი / Seriali Ori Bedi Qartulad»։ Allkino.net։ Վերցված է 2017-06-29 
  8. (ամեն օր`«Уроци за живота от героите на индийския сериал „Моята карма” | TV новини»։ tvnovini.com (en-US)։ Վերցված է 2017-06-29 
  9. «Vedete Blog: Rezumat serial indian PRIETENIE, DRAGOSTE si URA la NATIONAL TV din 11 septembrie 2015»։ Vedete Blog (ռումիներեն)։ Վերցված է 2017-07-16 
  10. «Završava se emitovanje serije Odbačena! ( 19.03.2015)»։ Ekskluziva.ba։ Վերցված է 2017-06-29