Մերիլ Սթրիփ
Մերիլ Սթրիփ անգլ.՝ Meryl Streep | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1949[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Summit, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Վասար քոլեջ (1971), Եյլի համալսարան (1975) և Եյլի դրամայի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | մայր՝ Mary Wilkinson Streep? |
Ամուսին(ներ) | Don Gummer?[4] |
Համատեղ ապրող(ներ) | Ջոն Հոլլանդ Կազալե |
Երեխա(ներ) | Մեմի Գամեր, Henry Wolfe Gummer?, Գրեյս Գումմեր և Louisa Gummer? |
Պարգևներ և մրցանակներ | «Օսկար» (1982) (1983) (2012) «Ոսկե Գլոբուս» (1980, 1982, 1983, 2003, 2004, 2007, 2010, 2012, 2017) BAFTA (1982,2012) «Էմմի» 1978, 2003, 2017 «Գրեմմի» (2000) ««Սեզար» (2012) Բեռլինի կինոփառատոն (2003) Կաննի կինոփառատոն (1989) |
merylstreeponline.net | |
Մերիլ Սթրիփ (անգլ.՝ Meryl Streep, հունիսի 22, 1949[1][2][3][…], Summit, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Կինոքննադատների կողմից ճանաչեցվաց որպես մեր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը:
Իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում 1971 թ.՝ խաղալով Տիրսո դե Մոլինայի պիեսի հիման վրա «Սևիլյան գայթակղիչը» ներկայացման մեջ:
1977 թ. տեղի ունեցավ նրա կինոդեբյուտը, երբ մեծ էկրաններ բարձրացավ Ֆրեդ Ցինեմանի « Ջուլիա» ֆիլմը:
Նա 21 անգամ առաջադրվել է Օսկարի՝ որպես լավագույն դերասանուհի (ավելին, քան կինոյի պատմությունում այլ դերասան կամ դերասանուհի) 3 հաղթանակ «Սոֆիի ընտրությունը», «Կրամերն ընդդեմ Կրամերի» և «Երկաթյա լեդին» ֆիլմերի համար։
Ոսկե գլոբուսի՝ 9 մրցանակ (31 անգամ առաջադրվելուց ), ինչը բացարձակ ռեկորդ է մրցանակաբաշխության ողջ պատմության մեջ
3-«Էմմի», «Բաֆտա» -ի երկակի դափնեկիր : «Սեզար» պատվավոր մրցանակի դափնեկիր :
Սթրիփը նաև աշխարհի երկու ամենամեծ կինոփառատոների դափնեկիր է `Կաննի կինոփառատոն (1989) և Բեռլինի կինոփառատոն (2003):
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերի Լուի Սթրիփը ծնվել է 1949-ի հունիսի 22-ին ՝ Սամմիթ քաղաքում (Նյու Ջերսի): Հայրը, Հարի Ուիլյամ Սթրիփ -կրտսերը, դեղագործական ընկերությունում մենեջեր էր , մայրը ՝ Մերի Վոլֆ, նկարչուհի : Մերիլը ունի 2 եղբայր ՝ Դանն ու Հարիը:
Ընտանիքը պատկանել է պրեսբերտերական եկեղեցուն:
Մերիլը մանկությունն անցկացրել է Նյու Ջերսի նահանգում գտնվող Բերնարդսվիլ -քաղաքւմ, որտեղ սովորել է Բերնարդսի բարձրագույն դպրոցում:
1971 թ.-ին Սթրիփը ստացել է դրամայի բակալավրի աստիճան Վասարի քոլեջում, որտեղ նրան կարճ ժամանակով դասավանդել է դերասանուհի Ջին Արթուրը[5]: Այնուհետև դերասանուհին ստացել է նաև Գեղարվեստի մագիստրոսի կոչում ՝ Ելյի դրամայի դպրոցում:[6]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտելով Յեյլի դրամայի դպրոցը, Սթրիփը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ խաղաց տարբեր թատերական ներկայացումներում, այդ թվում նաև Նյու Յորքի Շեքսպիրյան փառատոնում ներկայացված « Հենրի V» «Անսանձ կնոջ սանձահարումը» Ռաուլ Ջուլիա - հետ գլխավոր դերում: 1975 թ. Մերիլ Սթրիփը չի անցնում «Քինգ-քոնգ» ֆիլմի քասթինգը: Ֆիլմի պրոդյուսեր Դինո Լաուրենտիսը իր որդուն Մերիլի ներկայությամբ իտալերենով հարցնում է. «Ինչո՞ւ ես բերել այս խոզին, այս կինն այնքան տգեղ է…», և ապշահար է լինում, երբ Մերիլ Սթրիփը անթերի իտալերենով պատասխանում է. «Ես ցավում եմ, որ ձեզ հիասթափեցրի»:
Երկու տարի անց Մերիլ Սթրիփը նկարահանվել է առաջին լիամետրաժ ֆիլմում `Ֆրեդ Ցինեմանի ի« Ջուլիա »ֆիլմում, որում նա փոքր դեր է խաղացել որպես Էնն-Մարի: Ֆիլմը արժանանացել է դրական արձագանքների կինոգետների կողմից և ստացել 3 Օսկար Օսկարի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ:
1978 թ. Մերիլը համաձայնվում խաղալ Մայքլ Չիմինոյի «Եղջերուների որսորդը» դրամայում: Ինչպես հետո խոստովանել է դերասանուհին, նա այդ ֆիլմով առհասարակ հետաքրքրված չէր և«Եղջերուների որսորդում» խաղալու միակ պատճառn այնտեղ իր սիրելիի՝ Ջոն Կազալեի ներկայությունն էր: Ջոնն այդ ընթացքում արդեն մահացու հիվանդ էր:
«Եղջերուների որսորդը» ֆիմը դարձավ իրադարձություն, այն նոմինացվեց 9 Oսկարի, 5 անվանակարգերում հաղթեց, իսկ Մերիլ Սթրիփը առաջադրվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» նոմինացիայի:
Կինոգետները Մերիլ Սթրիփի յուրահատկությամբ և տաղանդով հիացած՝ գովեստի խոսքեր էին շռայլում նրան: Դան Ժարդեն. «Սթրիփը բոլոր ժամանակների լավագույն դերասանուհին է: Առհավետ», Վինսենտ Կենբի. «Մերիլ Սթրիփը, ով վաղուց ճանաչում է ստացել իր կերպարանփոխություններով նյույորքյան թատերական բեմերում, ցուցադրեց հրաշալի դերասանական խաղ»:
Մինչ օրս էլ նրա յուրաքանչյուր դեր արժանանում է և կիոքննադատների, և կինոսերների գովասանքներին և հիացմունքին:
1979 թ.-ին Մերիլ Սթրիփը Նկարահանվեց երեք ֆիլմերում `Վուդի Ալենի "Manhattan" , Ջերի Շացցբերգի թրիլերում ` "Ջnո Թինանի գայթակղությունը": և Ռոբերտ Բենտոնի սոցիալական դրաման Կրամերը ընդդեմ Կրամերի: Բոլոր երեք ֆիլմերը շատ լավ ընդունվեցին հասարակության և քննադատների կողմից և արժանացան մրցանակների: Վերջին ֆիլմն առաջադրվել էր «Օսկարի» ինը անվանակարգերում և հաղթեց դրանցից հինգում, այդ թվում ՝ Լավագույն ֆիլմը:
Դիզայներ Ջոհանա Կրամերի դերի համար , Մերիլ Սթրիփը Օսկարի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է իր առաջին Օսկարը,ինչպես նաև , «Ոսկե գլոբուս» մրցանակին:
«Օսկար» -ում հաջողության հասնելուց հետո Մերիլ Սթրիփը մեծ պահանջարկ ունեցավ Հոլիվուդում և ստացավ նկարահանման շատ նոր առաջարկներ: 1980-ականների դերասանուհու առաջին դերը Սառա Վուդրուֆի դերն էր Կարելի Ռեյշի «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհի» մելոդրամայում `հիմնվելով Ջոն Ֆաուլզի դասական վեպի վրա:
Դերի համար Սթրիփը արժանացավ ԲԱՖՏԱ-ի առաջին մրցանակին, երկրորդ ՝ «Ոսկե գլոբուս»ին և «Օսկար»-ում երրորդ անվանակարգը, որում դերասանուհին պարտվեց դերասանուոհի Քեթրին Հեփբերնին, ով իր կարիերայում արժանացել է ռեկորդային 4-րդ Օսկարի :
1982-ին Համաշխարհային կինոթատրոնների էկրաններ լույս տեսավ Ալան Պակուլայի «Սոֆիի ընտրությունը» համանուն վեպի վրա հիմնված:Այս դերը կատարելու համար Մերիլ Սթրիփին շնորհվել է երկրորդ «Օսկարը» և երրորդ «Ոսկե գլոբուսը»:
Հաջորդ երկու տարիների ընթացքում Սթրիփը նկարահանվեց երկու ֆիլմերում, Համատեղ Ջեք Նիքոլսոն-ի հետ Մայք Նիքոլսի «Խանդ» ֆիլմում և Հեկտոր Բաբենկոյի «Ironweed»:
Ֆրեդ Շեպիսի «Ճիչ խավարում» Դրաման (1988 թ.) դերասանուհուն ստացավ նոր անվանակարգեր «Օսկար» և «Ոսկե գլոբուս»,-ում և կարիերայի միակ մրցանակը Կաննի կինոփառատոն ի լավագույն դերասանոոհի անվանակարգում:
1990-ականների առաջին կեսը Մերիլ Սթրիփի կարիերայում առավել անհաջող էր: Եթե դերասանուհին առաջադրվեց «Ոսկե գլոբուս» ի «Սատանան» անհաջող կատակերգության համար , ապա հետագա անհաջողությունը շարունակվեց :
90-ականների առաջին կեսին Սթրիփը կինոքննադատների կարծիքով նկարահանվում էր այնպիսի անհաջող ֆիլմերերում , ինչպիսին են «Պաշտպանիր քո կյանքը» (1991թ), «Մահը նրա դեմքին» (1992թ), «Հոգիների տուն» (1993թ) և «Վայր գետ»: »(1994):
Նրանց մեջ միակ հաջող նախագիծը Քլինթ Իստվուդի Մեդիսոնի Կամուրջները (1995թ) դրաման էր, Ստրիպի դերը այս ֆիլմում բարձր գնահատվեց աշխարհի առաջատար կինոքննադատների կողմից: ինչպես նաև բերեց հերթական անվանակարգը «Օսկար» և «Ոսկե գլոբուս»-ում :
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ական թվականները Մերիլ Սթրիփի համար սկսվեց Կապույտ փերիի հնէչյունավորմամբ Ստիֆեն Սփիլբերգի «Արհեստական բանականություն» գիտաֆանտաստիկ դրամայում : Նույն թվականին, քսանամյա դադարից հետո, Սթրիփը վերադարձավ Նյու Յորքի Delacorte թատրոնի բեմ, որտեղ մարմնավորեց Անտոն Չեխովի «Ծովահարը» պիեսի հիման վրա բեմադրվաւծ Իրինա Նիկոլաևնա ի դերը:Բեմադրող Ռեժիսորը Ստրիփի վաղեմի ընկեր Մայք Նիքոլսն էր, որին դերասանուհին երկար ժամանակ հորդորում էր այս բեմադրությունը բեմադրել: Սթրիփի այս դերը դրական արձագանք ստացավ. New York Times- ի լրագրող Բեն Բրանթլին գրառում կատարեց , որ «ժապավենը նկարում էր կատակերգության դաժանության և մեղմ փոխըմբռնման դիմանկարը»:

2006 թ Մերիլ Սթրիփը մարմնավորեց Միրանդա Փրիսթլիի դերը Դեյվիդ Ֆրենկելի Սատանան կրում է Պրադա կատակերգությունում որը հավաքեց ավելի քան 300 միլիոն դոլար: Փրիսթլիի նախատիպն էր ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Փրիսթլիի դերը Ստրիփին բերեց «Ոսկե գլոբուսի» վեցերորդ արձանիկը և անվանակարգեր «Ակադեմիայի մրցանակ» և «BAFTA -ում:
2008-ին ռեժիսոր Ֆիլիդա Լլոյդը սկսեց նախապատրաստվել «Մամմա Միա» մյուզիքլի նկարահանումներին, որտեղ Մերիլ Սթրիփը կատարում է Դոննա - ի դերը, Ֆիլմը հավաքել է ամբողջ 609 միլիոն դոլար: Ֆիլմում Սթրիփը բազմիցս երգել է, և ֆիլմի ցւցադրությունից հետո նա նույնիսկ հրապարակել է երգի ալբոմ, որի համար առաջադրվել է Գրեմմիի:
՝Ջոն Պատրիկ Շենլի «Կասկած» Դետեկտիվ դրաման (2008), որում Սթրիփը կատարեց գթության քույր Էլոիզ Բովերի դերը: Անվանակարգում «Ակադեմիայի մրցանակ»-ի , «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
2010-ականներ. Երրորդ Օսկար և նոր նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-ին, Ֆիլիդա Լլոյդի «Երկաթյա լեդին» կենսագրական դրամայում , Մերիլ Սթրիփը մարմնավորեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչեր-ին. Չնայած Թետչերի գործընկերներից և նրա կողմնակիցների բացասական գնահատականների մեծամասնությանը, կինոքննադատները բարձր գնահատեցին Մերիլ Սթրիփին: Դեյվիդ Գրիտենը ՝ The Daily Telegraph- ի լրագրող, ասում է. «Այս տարի բոլոր տեսակի մրցանակները կուղևորվեն Սթրիփին»:
Քսեն Բրուքսը, The Guardian- ում Սթրիփի խաղն անվանեց «զարմանալի և անթերի» : 2011-ի դեկտեմբերի 15-ին Թետչեր ին մարմնավորած դերի համար Սթրիփը առաջադրվեց 26-րդ անգամ «Ոսկե գլոբուս» ին և 8-րդ անգամ ստացավ արձանիկը: ինչպես նաև BAFTA- ի իր երկրորդ արձանիկը: 2012 թվականի փետրվարին Մերիլ Սթրիփը ստացավ իր 3-րդ Օսկարը:
2012 թվականի փետրվարի 14-ին Մերիլ Սթրիփին շնորհվեց Բեռլինի կինոփառատոնի պատվավոր մրցանակ « Ոսկե արջ »: Այս լուրի հայտարարության ժամանակ փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկն ասաց, որ «Մերիլ Սթրիփը փայլուն, եզակի դերասանուհի է, որը հեշտությամբ հավասարակշռում է դրամատիկ և կատակերգական դերերը»:
«Թվում է, որ Մերիլ Սթրիփը միանում է« Օսկարի »մրցավազքին, ամեն անգամ, երբ նա հայտնվում է [ցանկացած] ֆիլմում» Daily Mail Այսպես է սկսվում իր գրառումը Օգոստոս. Օսեյջ կոմսություն ֆիլմի մասին գրելիս: ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, որտեղ Սթրիփի դերասանական աշխատանքը ավանդաբար շատ լավ ընդունվեց քննադատների կողմից:
«Դեպի անտառները» մյուզիքլում «Մերիլ Սթրիփ» կերպանավորեց կախարդի, Որը վերականգնելու համար իր նախկին գեղեցկությունը: Դերը ստանալուց հետո, Սթրիփը խոստովանեց, որ ինքը խախտել է կախարդներ չխաղալու իր կանոնը, քանի որ շատ գայթակղիչ է գտել Մարշալի նախագիծը: Հարցազրույցում նա ասաց. «Երբ ես 40 տարեկան էի, 1 տարվա ընթացքում ես առաջարկներ ստացա խաղալ կախարդի երեք անգամ, Եվ այլ ոչինչ: ... Միայն կախարդների դեր : Ես մտածեցի. «Աստված, պետք է լինի մեկ այլ ճանապարհ»»: Դերասանուհու կերպարանափոխումը նրան սովորականի պես գովեստներ բերեց կինոքննադատներից և «Օսկար» և «Ոսկե գլոբուս» անվանակարգերում:

2015-ին Սթրիփ- ը հայտնվեց Ռիկին և Ֆլեշը ֆիլմում- ում, որտեղ նա կրկին համագործակցեց ռեժիսոր Ջոնաթան Դեմմը հետ, Ֆիլմում Սթրիփը հայտնվեց շատ անսպասելի կերպարով, ռոք երաժիխտ որը անցյալում հրաժարվելով իր ընտանիքից իրականացրել է Ռոք աստղ դառնալու երազանքը: ՝ Նրան ընձեռնվում է ևս հնարավորություն ՝ իր ընտանիքի հետ հաշտվելու համար, երբ նրա նախկին ամուսին Փիթը նրան առաջարկում է գնալ Ինդիանապոլիս՝ գեներալի աղջկան՝ Ջյուլիին օգնելու հաղթահարել ամուսնալուծությունից հետո առաջացած դժվարությունները։ Այս դերի համար դերասանուհին սովորեց կիթառ նվագել: Այս ֆիլմը նաև երկրորդն է Սթրիփի կարիերայում, որտեղ նա նկարահանվել է դստեր `Մամի Գումմերի հետ: Դերի համար դերասանուհուն ընգրկված էր «Ոսկե գլոբուս» -ի անվանակարգում:
2016-ի փետրվարին Սթրիփը Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ էր:
2016-ի նրա միակ կինոնկարը կենսագրական Տրագիկոմեդիան էր Ֆլորենս Ֆոստեր Ջենկինսը: Երաժշտական լսողության և ձայնի ամբողջական բացակայությամբ օպերային երգչուհու, ով երազում էր ելույթ ունենալ Քարնեգիի հոլ- ում: Մերիլը առաջադրվեց «Ոսկե գլոբուս» և «ԲԱՖՏԱ» , ինչպես նաև «Օսկարի» 20-րդ անգամ : Նա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը չի նվաճել կինոնկարի համար մրցանակը, բայց պարգևատրվել է մեկ այլ անվանակարգում ՝ Սեսիլյա Բ. Դե Միլլյա մրցանակին, կինոյում ունեցած մեծ ներդրման համար:
2017-ին Մերիլ Սթրիփը նկարահանվեց Սթիվեն Սփիլբերգի քաղաքական թրիլերում The Secret File- ը ՝ խաղալով Վաշինգտոն Փոստ t- ի գլխավոր հմբագիր Քեյ Գրեհեմը, որը Բեն Բրեդլիի հետ միասին ( Թոմ Հենքս ի կատարմամբ ) որոշում է հրապարակել սկանդալային փաստաթղթեր Վիետնամի պատերազմին ԱՄՆ ներգրավածության մասին, չնայած կառավարության կողմից սպառնալիքներին թերթերը փակելու մասին :Սթրիփի խաղն արժանացավ բարձր գնահատականների կինոքննադատների կողմից, մասնավորապես, Chris Nashavati- ը Entertainmemt Weekly- ից իր կատարումը անվանեց «վերջին տարիների ընթացքում լավագոյններից մեկը».Դերասանուհին ստացավ նոր անվանակարգեր «Օսկար» և «Ոսկե գլոբուս» սակայն երկու մրցանակները զիջեց Ֆրենսիս Մակդորմանին:
2018-ին Սթրիփ-ը նորից վերադարձավ Դոնայի կերպարով «Մամա միա! 2 » Ֆիլմում: Նույն թվականին հաղորդվեց, որ Սթրիփը միացել է « Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալի դերասանական կազմին երկրորդ եթերաշրջանում: Սերիալում Մերիլը մարմնավորել է Մերի Լուիզ Ռայթի դերը, որը անվանվել է հենց իր պատվին: Դերասանուհին իր կարիերայում առաջին անգամ համաձայնել է նկարահանվել նախագծում ՝ առանց նույնիսկ սցենարը կարդալու:
2019-Սթրիփը մարմնավորեց Հորաքույր Մարչ-ին Փոքրիկ տիկիններ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի լիամետրաժ էկրանավորումն է: Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում: Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը:
Անձնական կյանքն և գործունեությունը կինոթատրոնից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերիլ Սթրիփը նշանված էր դերասան Ջոն Կասեյլի հետ 1976 թվականից մինչև նրա մահը թոքերի քաղցկեղից 1978-ի մարտին: Նույն թվականին դերասանուհին ամուսնացավ քանդակագործ Դոն Համերի հետ, որի հետ նրանք ունեն չորս երեխա ՝ Հենրի «Հենք» Վուլֆ Համեր (ծնվ. Նոյեմբերի 13, 1979 թ.), Մերի Ուիլ «Մէմի» Համեր (ծնվ. Օգոստոսի 3-ին: 1983), Գրեյս Ջեյն Համմեր (ծնվ. 1986 թ. Մայիսի 9-ին) և Լուիզա Ջակոբսոն Համմեր (ծնվել է 1991 թ. Հունիսի 12-ին): Մամին և Գրեյսը դերասանուհիներ են, Հանկը երաժիշտ է, որը կատարում է Անրի Վոլֆի անվան տակ :
Ստրիպը դերասանուհի Բիլի Լորդեսի կնքամայրն է:
2001-ին Մերիլ Սթրիփը,Լիամ Նիսոնի հետ միասին, Նոբելյան համերգի հաղորդավարն էր: 2010-ին դերասանուհին ներառվեց Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի կազմ: և արժանացավ Հարվարդի համալսարանի Արվեստի պատմության դոկտորի պատվավոր կոչմանը : Բացի այդ, Մերիլ Սթրիփը Կանանց պատմության ազգային թանգարանի խոսնակն է, որի մեջ նա ներդրել է զգալի գումար և որտեղ նա անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ :
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.imdb.com/name/nm0000658/bio?ref_=nm_ov_bio_sm#spouse
- ↑ «Jean Arthur»։ Who's Dated Who?։ Վերցված է 2020-03-13
- ↑ «Home»։ Yale School of Drama (en-US)։ Վերցված է 2020-03-13
- ↑ «Meryl Streep voicing a role in Wes Anderson's 'Fantastic Mr. Fox'»։ Entertainment Weekly
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Օսկարակիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ