Մետ Մեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետ Մեյսի
Matt Macey
Մեյսին Արսենալի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Matthew Ryan Macey
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1994(1994-09-09)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 201 սմ
Քաշ 93 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 33
Պատանեկան կարիերա
2009-2013 Անգլիա Բրիստոլ Ռովերս
2013-2014 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-ներկա Անգլիա Արսենալ 0 (0)
2015   Անգլիա Ակրինգտոն Սթենլի 4 (0)
2017   Անգլիա Լուտոն Թաուն 11 (0)
2018-2019   Անգլիա Պլիմուտ Արգայլ 34 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20-ի, 2019:

Մետ Մեյսի (անգլ.՝ Matt Macey, սեպտեմբերի 9, 1994(1994-09-09)[1][2], Բաթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյսին իր կարիերան սկսել է Բրիստոլ Ռովերսում[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին անգլիացին միացավ Արսենալին[5], թեև նրանով հետաքրքրված էին Էվերտոնը և մի շարք ակումբներ Չեմպիոնշիպից[6]։ Արսենալը Մեյսիի համար վճարեց 100․000 ֆունտ ստերլինգ որպես փոխհատուցում[7]։ Իր առաջին մրցաշրջանում Մեյսին 15 հանդիպում անցկացրեց Արսենալի ակադեմիայի կազմում։ 2014 թվականին նա թիմի հետ մասնակցեց մինչմրցաշրջանային մարզումներին Ավստրիայում։

2015 թվականի հունվարի 8-ին Մեյսին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Ակրինգտոն Սթենլի[8][9][10]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ Տրանմիր Ռովերսի դեմ խաղում[11]։ Ակրինգտոն Սթենլիի կազմում անգլիացին անցկացրեց 4 հանդիպում՝ բաց թողելով 11 գնդակ[12]։ 2016 թվականի մարտի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2018 թվականը[13][14][15]։ 2017 թվականի հունվարի 31-ին Մեյսին վարձավճարով տեղափոխվեց Լուտոն Թաուն[16][17]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Յովիլ Թաունի դեմ խաղում[18]։ Ապրիլի 5-ին Արսենալը հետ կանչեց Մեյսիին, քանի որ Պետր Չեխը և Դավիթ Օսպինան վնասվածք էին ստացել[19][20]։ Լուտոնի կազմում անգլիացին անցկացրեց 13 հանդիպում բոլոր մրցաշարերում[21]։

Իր դեբյուտը Արսենալի կազմում Մեյսին նշեց 2017 թվականի հոկտեմբերի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Նորվիչ Սիթիի դեմ խաղում[22][23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[24][25]։ Դեկտեմբերի 6-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2020 թվականը[26][27][28]։ 2017-18 մրցաշրջանում Մեյսին անցկացրեց 2 հանդիպում՝ բաց թողելով 1 գնդակ[29]։

2018 թվականի հուլիսի 30-ին Մեյսին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պլիմուտ Արգայլ[30][31][32][33]։ Իր դեբյուտը Լիգա Մեկում նշեց օգոստոսի 4-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուոլսոլի դեմ խաղում[34][35]։ Մեյսին առաջին անգամ իր դարպասը անառիկ պահեց օգոստոսի 14-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[36]։ Պլիմուտ Արգայլի կազմում անգլիացին անցկացրեց 38 հանդիպում՝ բաց թողելով 70 գնդակ և 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ[37]։

2019-20 մրցաշրջանում Մեյսին վերադարձավ Արսենալ՝ դառնալով թիմի երրորդ դարպասապահը Բերնդ Լենոյից և Էմիլիանո Մարտինեսից հետո[38]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ[39]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 2017–18 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 1 0 2 0
Ակրինգտոն Սթենլի (վարձավճար) 2014–15 Լիգա Երկու 4 0 0 0 0 0 4 0
Լուտոն Թաուն (վարձավճար) 2016–17 11 0 0 0 2 0 13 0
Պլիմուտ Արգայլ (վարձավճար) 2018–19 Լիգա Մեկ 34 0 2 0 2 0 38 0
Կարիերայի ընդհանուր 48 0 2 0 1 0 5 0 57 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «England - M. Macey - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. «Matt Macey: Arsenal junior goalkeeper on the bench at West Brom». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  5. «MATT MACEY JOINS ARSENAL - News - Bristol Rovers» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  6. «Arsenal beat Everton to sign goalkeeper Macey». Metro (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  7. «Keeper Matt Macey admits signing for Premier Division Arsenal was "quite a shock" | Bath Chronicle». 2015 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  8. «Matt Macey: Arsenal keeper joins Accrington Stanley on loan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  9. «Accrington Stanley complete loan deal for Arsenal goalkeeper Matt Macey». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  10. «Matt Macey leaves Arsenal to join Accrington Stanley on one-month loan». GiveMeSport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «MATCH ANALYSIS: Tranmere 3 Accrington Stanley 0». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  12. «Matt Macey | Football Stats | Arsenal U21 | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «Matt Macey signs new contract». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. «Arsenal extend goalkeeper Matt Macey's contract until summer 2018». Mail Online. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Matt Macey signs Arsenal contract extension». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. «HATTERS TAKE GUNNERS KEEPER MACEY ON LOAN!». www.lutontown.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «Luton Town: Matt Macey, Ollie Palmer & Stuart Moore join League Two club». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  18. «Rampant Vassell fires five-star Hatters into semi-final» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  19. «Macey returns from Luton loan». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Gunners recall keeper Macey from Luton» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  21. «Matt Macey | Football Stats | Arsenal | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  22. «Arsenal FC - Norwich City, Oct 24, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «Arsenal 2-1 Norwich City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  24. «Arsenal 0-0 Red Star Belgrade». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  25. «Arsene Wenger lauds goalkeeper Matt Macey for seizing Arsenal chance». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  26. Richards, Alex (2017 թ․ դեկտեմբերի 6). «Arsenal trio sign contract extensions at the Emirates». mirror. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. «Eddie Nketiah signs long-term Arsenal deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  28. «Eddie Nketiah, Ben Sheaf and Matt Macey agree Arsenal contract extensions». International Business Times UK (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. «Matt Macey | Football Stats | Arsenal U21 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  30. «Matt Macey joins Plymouth Argyle on loan». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  31. «Matt Macey: Plymouth Argyle sign Arsenal goalkeeper on season-long loan» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «Arsenal send Macey on loan to Plymouth Argyle». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  33. Errington, Chris (2018 թ․ հուլիսի 30). «Argyle sign Arsenal goalkeeper Matt Macey on season-long loan». plymouthherald. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  34. «Walsall FC - Plymouth Argyle, Aug 4, 2018 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  35. «Walsall 2-1 Plymouth Argyle» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  36. «Bristol City - Plymouth Argyle, Aug 14, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  37. «Matt Macey | Football Stats | Arsenal U21 | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  38. JeorgeBird (2019 թ․ հուլիսի 13). «Macey looks to have won battle to be third choice goalkeeper». Arseblog News - the Arsenal news site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  39. «Matt Macey». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետ Մեյսի» հոդվածին։