Մետրոյում առանց տաբատի
Ենթակատեգորիա | Ֆլեշմոբ ![]() | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | Քաղաքային և շրջանային տրանսպորտ ![]() | |
Կազմակերպիչ | Improv Everywhere ![]() | |
Հայտնաբերող կամ հնարող | Improv Everywhere ![]() |
«Մետրոյում առանց տաբատի» (անգլ.՝ No Pants Subway, անգլ.՝ No Pants Subway Ride ԱՄՆ-ում կամ անգլ.՝ No Trousers on the Tube Ride Միացյալ Թագավորությունում[1]), ամենամյա միջոցառում, որն անցկացվում է հունվարին (ճշգրիտ ամսաթիվը հայտարարվում է մեկ ամիս առաջ[2]) ֆլեշմոբի տեսքով, որի ժամանակ մարդիկ մետրո են նստում առանց տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնելու և միևնույն ժամանակ փորձում. իրենց պահել սովորականի պես[3]։ Միջոցառումը կազմակերպում է Նյու Յորքում գործող «Բարելավել ամենուր» (անգլ.՝ Improv Everywhere) արվեստի խումբը, որն ունի համակարգողներ աշխարհի տարբեր քաղաքներում[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին «No Pants Subway» զբոսանքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ յոթ մարդ առանց տաբատի նստել է Նյու Յորքի մետրո: 2006 թվականին նրանք արդեն 150-ն էին, և ոստիկանությունը խուլիգանության համար բերման էր ենթարկել ութ մասնակցի, բայց հետո նրանց նկատմամբ մեղադրանքը հանվել է[4]։ 2013 թվականին միջոցառումը տեղի է ունեցել աշխարհի 60 քաղաքներում, որտեղ եղել են համակարգողներ[5], իսկ մասնակիցների թիվը հասել է տասնյակ հազարների[3]։
2016 թվականի հունվարին միջոցառումն առաջին անգամ տեղի ունեցավ Ռուսաստանում, Մոսկվայում[6]: Մասնակիցները ոստիկանությունում հետաքննվել են «զանգվածային անկարգություններ հրահրելու» հոդվածով[7]։
2018 թվականի հունվարին The Guardian-ը հրապարակել է աշխարհի վաթսուն քաղաքներից մի քանիսի մետրոներում ֆլեշմոբի մասնակիցների լուսանկարների ֆոտոմոնտաժ՝ միջոցառումն անվանելով «Առանց տաբատի միջազգային օր[8]»:
2021 թվականին և հաջորդ տարիներին տոնակատարությունները չեղարկվել են COVID-19 համաճարակի պատճառով[9], բայց վերսկսել են 2025 թվականին[10] թեև ոչ Նյու Յորքում[11]:
-
Մեխիկո, 2015
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «No Pants Day: Semi-naked commuters ride trains». The Times of India. 14 January 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 3 May 2014-ին. «The craze spread to London with a group of Arsenal fans pictured in their underpants ahead of their game against Manchester City at the Emirates.»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sims A It's the annual No Trousers on the Tube Ride this Sunday Timeout 6 January 2017
- ↑ 2,0 2,1 «No Pants Subway Ride proves passengers need better underwear | CNN Travel». web.archive.org. 2013-01-15. Վերցված է 2025-01-18-ին.
- ↑ 3,0 3,1 «The No Pants Subway Ride». Արխիվացված է օրիգինալից 2021-02-23-ին. Վերցված է 2016-01-11-ին.
- ↑ «No Pants Subway Ride Returns to Number 6 Train - WNYC». web.archive.org. 2012-09-26. Վերցված է 2025-01-18-ին.
- ↑ Reporter, IBTimes Staff (2013-01-07). «No Pants Subway Ride 2013 Hits NYC And Cities Around The World [CITY LIST, VIDEO]». International Business Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-18-ին.
- ↑ Полиция Москвы проверяет участников акции "В метро без штанов" Արխիվացված է Հունվար 26, 2016 Wayback Machine-ի միջոցով: // Радио Свобода, 11.01.2016
- ↑ «'No Pants Subway Ride': Moskauer Teilnehmern droht Arrest» ['No Pants Subway Ride': Moscow Participants threatened with Arrest]. Russia Beyond (գերմաներեն). 12 January 2016. Վերցված է 2019-05-20-ին.
- ↑ Hecimovic, Arnel (2018-01-08). «International No Pants Day – in pictures». the Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023-12-01-ին.
- ↑ Rahmanan, Anna (9 January 2023). «This year's No Pants Subway Ride has officially been canceled». Time Out.
- ↑ «No Trousers Tube Ride brings carnival of underwear to London Underground». The Guardian. PA Media. 12 January 2025.
- ↑ Golata, Justine (10 January 2025). «This Year's No Pants Subway Ride Is Looking Like A No-Go». Secret NYC.