Մետյու Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մետյու Ֆոքս
Matthew Fox at 2008 Comic Con crop.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1966(1966-07-14) (53 տարեկան)
ԾննդավայրԱբինգտոն, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Դիրֆիլդի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներԴրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Արբանյակ մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Մետյու Ֆոքս (անգլ.՝ Matthew Chandler Fox, հուլիսի 14, 1966(1966-07-14), Աբինգտոն, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության դերասան, որը ստացել է մեծ ճանաչում «Կորուսյալները» հեռուստասերիալում (2004—2010) խաղացած Ջեկ Շեփարդի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետյու Ֆոքսը ծնվել է 1966 թվականի հուլիսի 14-ին Փենսիլվանիայի նահանգ Աբինգթոնում։ Հորական և մորական կողմից ունի իտալական, անգլիական և իռլանդական ծագում։ Որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Վայոմինգ նահանգ՝ Կրոուհարտ։ Այստեղ նա ծնողների և եղբայրների հետ ապրել է ֆերմայում, բուծել է ձիեր, խոշոր եղջերավոր անասուններ և աճեցրել է գարի «Coors» ապրանքանիշի գարեջրի համար [1][2]։

Դպրոցն ավարտելուց հետո Մետյուն ընդունվել է Մասաչուսեթսի Deerfield ակադեմիա[3], իսկ ավելի ուշ տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն և խաղացել ֆուտբոլային թիմում։ Այնտեղ ծանոթացել է մի աղջկա հետ, որի մայրը մոդելային գործակալ էր և նրան խորհուրդ է տալիս նկարահանվել գովազդում։ Նա փորձում է և հանուն դերասանական խաղի թողնում է տնտեսագիտությունը։ Երկու տարի սովորել է Նյու Յորքի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության դպրոցում, որից հետո տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, իսկ 1992 թվականին հեռուստաէկրաններին նորամուտ է ունեցել «Թևեր» հեռուստասերիալով, որտեղ նկարահանվել է միայն մեկ էպիզոդում։ «Իմ ընկերը հարություն է առել» ֆիլմում խաղացած դերը նրան բերել է փոքրիշատե ճանաչում։ Բայց Ֆոքսն առավել հայտնի է դառնում «Մենք հինգն ենք» և «Տեսիլքների հետ խոսացողը» հեռուստասերիալներում խաղացած դերերով։ Այս երկու հաջող հեռուստասերիալներից հետո Ֆոքսը երկու տարի նկարահանվել է հիմնականում երկրորդական դերերում, մինչև որ 2004 թվականին գնում է «Կորուսյալները» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկի փորձերին։ 2004-2010 թվականներիննա իր ժամանակի մեծ մասը տրամադրել է այս հեռուստասերիալին։ Սկզբում նա փորձել է Սոյերի դերը, բայց արդյունքում ստացել է բժիշկ Ջեք Շեփարդի դերը։ Այս դերը սկզբում առաջարկվել էր Մայքլ Քիթոնին էր, որը դրանից հրաժարվել էր «հերոսի վաղ վախճանի պատճառով»։ Հեռուստասերիալի թողարկման սկզբում որոշվում է Ֆոքսի կերպարին թողնել կենդանի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից ամուսնացել է Մարգարիտ Ռոնչի հետ, ունի երկու երեխա․ դուստր՝ Կայլ Էլիսոն և որդի՝ Բայրոն։

Ֆոքսը ֆուտբոլային երկրպագու է և երկրպագում է «Ֆիլադելֆիա Իգլս» և «Արսենալ» ֆուտբոլային ակումբներին[3]։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսին Մետյու Ֆոքսը ձերբակալվել է Օհայո նահանգի՝ Քլիվլենդի ոստիկանության կողմից։ Պարզվում է՝ նա ծեծի էր ենթարկել ավտոբուսի վարորդ Հիզեր Բորմանին (ավտոբուսում երեկույթ էր կազմակերպված), որը թույլ չէր տվել նրան ներս մտնել, քանի որ հրավիրված չէր։ Տուժողի խոսքերի համաձայն՝ հարբած Ֆոքսը հարվածել նրա որովայնին և կրծքին, իսկ նա պատասխան հարված է հասցրել նրա ծնոտին։ Ձերբակալությունից մի քանի ժամ հետո դերասանին գրավի դիմաց բաց են թողել[4][5][6][7]։

Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 Թևեր Wings Թայ Ուորներ
1992 Freshman Dorm Freshman Dorm Դենի Ֆոուլի
1993 Իմ ընկերը հարություն է առել My Boyfriend’s Back Բաք Վան Փատեն
1993 CBS Schoolbreak Special CBS Schoolbreak Special Չարլի Դիվերս
1994–2000 Մենք հինգն ենք Party of Five Չարլի Սելինջեր
1999 Դիմակի տակ Behind the Mask Ջեյմս Ջոնս
2002 Տեսիլքների հետ խոսացողը Haunted Ֆրենկ Թեյլոր
2003 A Token for Your Thoughts A Token for Your Thoughts Ռոք-աստղ
2004–2010 Կորուսյալները Lost Ջեք Շեփարդ
2006 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Բրեդ
2006 Մենք մի թիմ ենք We Are Marshall Ռեդ Դոուսն
2012 Կայսր Emperor գեներալ Բոներ Ֆելլերս
2013 Համաշխարհային պատերազմ Զ World War Z Պարաշյուտիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]