Մետաքսաոլորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաքսաոլորում, մետաքսահումքից ոլորված մետաքսի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների համախումբ։ Ըստ կառուցվածքի տարբերում են պարզ, բարդ և ձևավոր ոլորքի մետաքս։ Մետաքսաոլորման ժամանակ մետաքսահումքի կծիկները թրջում են օճառաճարպային էմուլսիայի մեջ, որից հետո քամում են, հարթում և չորացնում։ Այնուհետև կծիկները քանդում են փաթաթիչ մեքենաների օգնությամբ և հեռացնում թելերի արատավոր մասերը։ Ավելի հաստ թել ստանալու համար կատարում են մի քանի թելերի միահյուսում, որն ապահովում է թելի ամրությունը հետագա ոլորման ժամանակ։ Վերջինս կատարվում է հարկային կամ օղակավոր ոլորիչ մեքենաներով։ Ետոլորումից խուսափելու համար թելերը մշակում են գոլորշիով։ Ոլորված մետաքսը սովորաբար ստանում են տարբեր ոլորքի (50-ից 3000 ոլորք 1/t-ի վրա) մի քանի (2-5) թելերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 484