Jump to content

Մետատրամաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետատրամաբանություն, ժամանակակից տրամաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է տրամաբանական տեսությունների կառուցվածքն ու հատկությունները։ Մետատրամաբանությունն ըստ էության բովանդակային մետատեսություն է, որի ուսումնասիրման առարկան կազմում են ձևական տրամաբանական հաշիվները՝ որպես առարկայական (օբյեկտ) տեսություններ։ Մետատրամաբանության դասական դրույթ է, օրինակ, Ալոնզո Չըրչի թեորեմն այն մասին, որ լուծելիության խնդիրը պրեդիկատների նեղ հաշվում անլուծելի է։ Մետատրամաբանության մեշ առանձնացվում է ձևաբանությունը, որտեղ քննարկվում են տրամաբանական հաշիվների կառուցման օրենքները, և իմաստաբանությունը, որը վերաբերում է այդ հաշիվների մեկնաբանության խնդիրներին։ Մետատրամաբանության շրջանակներում ծագում են նաև խնդիրներ, կապված սովորական բովանդակային կշռադատությունների իմաստային նշանակության և նրանց հոգեբանական ասպեկտների վերլուծության հետ (պրագմատիկա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 484
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետատրամաբանություն» հոդվածին։