Մետաղների զտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղների զտում, առաջնային (թերապատրաստ) մետաղների մաքրումը խառնուկներից։ Հումքից ստացվող թերապատրաստ մետաղները պարունակում են 96–99% հիմնական մետաղ, իսկ մնացածը խառնուկներ են։ Ֆիզիկա–քիմիական և մեխանիկական ցածր հատկությունների պատճառով այս մետաղներն արդյունաբերության մեջ չեն կարող օգտագործվել։ Թերապատրաստ մետաղներում պարունակվող խառնուկներն առանձին վերցրած կարող են արժեք ներկայացնել։ Օրինակ, պղնձից արտազատված ոսկու և արծաթի արժեքը լիովին փոխհատուցում է զտման բոլոր ծախսումները։ Զտումը կատարում են երեք հիմնական մեթոդներով՝ հրամետալուրգիական, էլեկտրոլիտային և քիմիական։ Ազնիվ մետաղների զտումը կոչվում է աֆինաժ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 710